(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 
 ՈՐՈՇՈՒՄԸ
 
ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ 
 ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
i
«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.
Որպես սեփականություն տրամադրվող հողամասերի մասնակի հատուցումից գոյացած միջոցները տնօրինում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը: Այդ միջոցների օգտագործման նպատակները որոշում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
21 փետրվարի 1991 թվական: