ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
2 ապրիլի 2026 թվականի N 27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետ.
«2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկության լրացումը:».
2) N 1 հավելվածում «Վճարման տեսակը (ընդգծել) - ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում, պետական պատվերի շրջանակներում համավճարով, ապահովագրություն, վճարովի, այլ» բառերը փոխարինել «Վճարման տեսակը (ընդգծել) - բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով, առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար, առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով, մասնավոր ապահովագրություն, վճարովի, այլ» բառերով.
3) N 1 հավելվածում «Պետական պատվերով բուժման պարագայում` սոցիալական հիմքերը» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը» բառերով.
4) N 1 հավելվածում «Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը» բառերը փոխարինել «Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկվածությունը կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալը» բառերով.
5) 1-ին կետի 7-րդ ենթակետը և N 7 հավելվածը ուժը կորցրած ճանաչել.
6) N 8 հավելվածում «Վճարման տեսակը [] ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում [] պետական պատվերի շրջանակներում համավճարով [] ապահովագրություն [] վճարովի [] այլ» բառերը փոխարինել «Վճարման տեսակը [] բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար [] բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով [] առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար [] առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով [] մասնավոր ապահովագրություն [] վճարովի [] այլ» բառերով.
7) N 8 հավելվածում «Պետական պատվերով բուժման պարագայում` սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածության հիմքերը» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը» բառերով.
8) N 9 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում ««ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում» կամ «պետական պատվերի շրջանակներում համավճարով» կամ «ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերը փոխարինել «»բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար» կամ «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով» կամ «մասնավոր ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերով.
9) N 9 հավելվածում 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը (նշել)» տողը լրացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու պարագայում` նշելով համապատասխան հիմքերը («Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն, N 1979-Ն որոշումներով կամ այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան հիմքերը):».
10) N 9 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ով հաստատված կարգով նախատեսված ուղեգրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրով կամ ապահովագրական փաթեթի ծառայությունների համար լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրված ուղեգրով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 20-ի «Մեծահասակի հիվանդության պատմագրի լրացման և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 19-Ն հրամանի հավելվածի`
1) 5-րդ կետի 5-րդ ենթակետում «ժե» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«ժե. բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկվածությունը կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալը».
2) 6-րդ կետի 1-ին ենթակետում ««ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում» կամ «պետական պատվերի շրջանակներում համավճարով» կամ «ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերը փոխարինել «»բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար» կամ «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն համավճարով` համավճարով» կամ «մասնավոր ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերով.
3) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը (նշել)» տողը լրացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու պարագայում` նշելով համապատասխան հիմքերը («Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն, N 1979-Ն որոշումներով կամ այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան հիմքերը)».
4) 8-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետով սահմանված ուղեգրող հանձնաժողովի ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ուղեգրով կամ շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրով կամ ապահովագրական փաթեթի ծառայությունների համար լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրված ուղեգրով» բառերով.
5) 19-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ախտաբանաանատոմիական եզրակացությունը ստորագրվում է ախտաբանաանատոմի կողմից` նշելով վերջինիս անունը, ազգանունը և ստորագրման օրը, ամիսը, տարին:».
6) 24-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
««Էպիկրիզ» թերթիկը ստորագրվում է պացիենտի բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի կողմից` նշելով ստորագրման օրը, ամիսը, տարին:»:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի «Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական փաստաթղթերի լրացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել, որ սույն հրամանով նախատեսված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկության լրացումը:»:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 31-ի «Ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում ստացող մեծահասակ պացիենտի հիվանդության պատմագրի ձևը հաստատելու մասին» N 45-Ն հրամանում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված պատմագրի ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող պատմագրի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:».
2) հավելվածում «Վճարման տեսակ [] ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում [] պետական պատվերի շրջանակներում համավճարով [] վճարովի [] ապահովագրություն» բառերը փոխարինել «Վճարման տեսակը [] բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար [] բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով [] վճարովի [] առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար [] առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով [] մասնավոր ապահովագրություն» բառերով.
3) հավելվածում «Պետական պատվերով բուժման սոցիալական հիմքերը» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության համապատասխան հիմքերը» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի N 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի 17-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 1-ին կետում`
ա. 5-րդ ենթակետում «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը,
բ. 6-րդ ենթակետում «բժշկի» բառը փոխարինել «բուժաշխատողի» բառով,
գ. 8-րդ և 13-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ ենթակետ.
«18) Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում չհոսպիտալացված մեծահասակ պացիենտի խորհրդատվության թերթիկի ձևը` համաձայն հավելված 18-ի:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ.
«2.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:».
4) հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
5) հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի.
6) հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 3-ի.
7) հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 4-ի.
8) հավելված 10-ով հաստատված ձևի վերնագրում «ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ» բառը.
9) հավելված 17-ով հաստատված ձևում «Ֆլյուորոգրաֆիայի արդյունքները» բառերը փոխարինել «Թոքերի գործիքային հետազոտության արդյունքները» բառերով.
10) լրացնել նոր 18-րդ հավելված` համաձայն հավելված 5-ի.
11) հավելված 8-ը և հավելված 13-ը ուժը կորցրած ճանաչել:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի և նախածննդային պատրոնաժի թերթիկի ձևերը հաստատելու մասին» N 1752-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ.
«2.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 9-ի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթղթի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 138-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել, որ սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևաթղթի ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացիենտների հաշվառման կարգը, պացիենտների հաշվառման մատյանների, մեծահասակի ստոմատոլոգիական քարտի, երեխայի ստոմատոլոգիական քարտի, պացիենտներին տրամադրվող այցելության քարտի ձևերը և մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի վարման և դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 18-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ.
«2.1. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 23-ի «Դիահերձման արձանագրության օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 67-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 18-ի «Ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 49-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 06-ի «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 36-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետում «համաձայն:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` ձևը կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 31-ի «Հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 46-Ն հրամանի հավելվածի 10-րդ կետում «բուժքույրը:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` ձևը կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձևը հաստատելու մասին» N 07-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված մատյանի ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 2-14-րդ, 16-րդ, 17-րդ և 19-րդ ենթակետերով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հունվարի հոկտեմբերի 18-ի «Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին» N 22-Ն հրամանի հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետ.
«11.1. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված արձանագրության ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող արձանագրության ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:
16. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
02.04.2026 Ա. Ավանեսյան
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի ապրիլի 2-ի
N 27-Ն հրամանի
«Հավելված 5
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 6-ի
N 88-Ն հրամանի
Ձև
0-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ «ՄԱՅՐ ՄԱՏՅԱՆ»
._____________________________________________________________________.
|Հ/Հ|ԵՐԵԽԱՅԻ |ԾՆՆԴՅԱՆ |ԲՆԱԿՈՒԹՅԱՆ|ՀԱՇՎԱՌՄԱՆ|ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ|ԵՐԵԽԱՅԻ |
| |ԱՆՈՒՆ, |ՕՐ, ԱՄԻՍ,|ՎԱՅՐԸ |ՎԵՐՑՆԵԼՈՒ|ՀԱՆԵԼՈՒ |ԲԺՇԿԱԿԱՆ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ,|ՏԱՐԻ | |ՕՐ, ԱՄԻՍ,|ՕՐ, ԱՄԻՍ, |ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ|
| |ԱԶԳԱՆՈՒՆ | | |ՏԱՐԻ |ՏԱՐԻ |ԱՄԲՈՒԼԱՏՈՐ |
| | | | | | |ՔԱՐՏ N |
|___|__________|_________|__________|_________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|__________|_________|__________|_________|___________|___________|
._____________________________________________________________________.
«:
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի ապրիլի 2-ի
N 27-Ն հրամանի
«Հավելված 6
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 6-ի
N 88-Ն հրամանի
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ 0-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ
._______________________________________________________________________
|NN|Կանչը |Երեխայի |Ծննդյան|Բնակության|Կանչը |Ում |Այցի |
| |գրանցելու|անուն, |օր, |վայր, |գրանցելու|կողմից|բնույթը, |
| |օր, ամիս,|հայրանուն,|ամիս, |հեռախոս |պատճառ |է |(առաջնակի,|
| |տարի, ժամ|ազգանուն |տարի, | | |տրվել |կրկնակի |
| | | |տարիքը | | |կանչը |կանչ, |
| | | | | | | |ակտիվ |
| | | | | | | |այց, |
| | | | | | | |պատրոնաժ) |
|__|_________|__________|_______|__________|_________|______|__________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__|_________|__________|_______|__________|_________|______|__________|
._______________________________________________________________________
.____________________________________________.
|NN|Կանչը |Կանչը |Ախտորոշում|Ելք |
| |կատարելու|կատարող | | |
| |օր, ամիս,|բուժաշխատողի| | |
| |տարի |անուն, | | |
| | |հայրանուն, | | |
| | |ազգանուն | | |
| | | | | |
| | | | | |
|__|_________|____________|__________|_______|
|1 | 9 | 10 | 11 | 12 |
|__|_________|____________|__________|_______|
.____________________________________________.
1. Մինչև 1 տարեկան երեխաների կանչի ընդունման դեպքում նշվում է երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարին:»:
Հավելված 3
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի ապրիլի 2-ի
N 27-Ն հրամանի
«Հավելված 7
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 6-ի
N 88-Ն հրամանի
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ
.____________________________________________________________
|Հ/հ|Կանչը |Պացիենտի |Ծննդյան օր,|Բնակության |Կանչը |
| |գրանցելու|անուն, |ամիս, տարի |վայր, |գրանցելու|
| |օր, ամիս,|ազգանուն,| |հեռախոսահամար|նպատակ |
| |տարի, ժամ|հայրանուն| | | |
| | | | | | |
| | | | | | |
|___|_________|_________|___________|_____________|_________|
| 1.| 2. | 3. | 4. | 5. | 6. |
|___|_________|_________|___________|_____________|_________|
.____________________________________________________________
._______________________________________________________.
|Հ/հ|Այցի |Կանչը |Կանչը |Ախտորոշում|Կանչի ելք |
| |բնույթը |կատարելու|կատարող | | |
| |(առաջնակի,|օր, ամիս,|բժշկի | | |
| |կրկնակի |տարի |անուն, | | |
| |կանչ, | |ազգանուն| | |
| |ակտիվ այց)| | | | |
|___|__________|_________|________|__________|__________|
| 1.| 7. | 8. | 9. | 10. | 11. |
|___|__________|_________|________|__________|__________|
._______________________________________________________.»:
Հավելված 4
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի ապրիլի 2-ի
N 27-Ն հրամանի
«Հավելված 9
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 6-ի
N 88-Ն հրամանի
Ձև
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
._____________________________________________________________________
|Հաշվառման|Գրանցման |Նորածնի |Ծննդյան |Բնակության|Բժշկական |
|համարը |օր, ամիս,|անուն, |օր, ամիս,|վայր |կազմակերպության |
| |տարի |հայրանուն,|տարի | |անվանումը, որտեղ|
| | |ազգանուն | | |ծնվել է նորածինը|
| | | | | | |
| | | | | | |
|_________|_________|__________|_________|__________|________________|
| 1. | 2. | 3. | 4. | 5. | 6. |
|_________|_________|__________|_________|__________|________________|
._____________________________________________________________________
____________________________________________________________________.
|Ծննդատնից |Ընդգրկման|Նորածնին |Առողջության|Օրինական |Նշումներ|
|դուրսգրման |օր, ամիս,|հաշվառող |անձնագրի |ներկայացուցչի| |
|օր, ամիս, |տարի |բժշկի |տրման օր, |անուն, | |
|տարի | |անուն, |ամիս, տարի |հայրանուն, | |
| | |հայրանուն,| |ազգանուն | |
| | |ազգանուն | | | |
|___________|_________|__________|___________|_____________|________|
| 7. | 8. | 9. | 10. | 11. | 12. |
|___________|_________|__________|___________|_____________|________|
____________________________________________________________________.»:
Հավելված 5
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի ապրիլի 2-ի
N 27-Ն հրամանի
«Հավելված 18
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 6-ի
N 88-Ն հրամանի
Ձև
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԱԾ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ
____________________________________________________________________
Բժշկական կազմակերպության անվանումը
Պացիենտ _____________________________________________________________
/անուն, ազգանուն, հայրանուն
______________________________________________________________________
/ծննդյան տարեթիվ/
Ախտորոշում __________________________________________________________
Իրականացված միջոցառումներ ___________________________________________
Նշանակված բուժում____________________________________________________
Տրված խորհուրդներ ___________________________________________________
Տրման օր, ամիս, տարի_________________________________________________
Բժիշկ _________________________________ ________________
/անուն, ազգանուն, հայրանուն/ /ստորագրություն/ «:
Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2026 թվական: