ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
«ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» (ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2018 թվականի դեկտեմբերի 5-ին և 2019 թվականի մարտի 20-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2019 թ. մայիսի 22
Երևան
ՆՀ-91-Ն