Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2019 թվականի N 918-Ա

 

i

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8` հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող` 10,358.87 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքից 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը` 117,232,781 դրամ կադաստրային արժեքով և 80,219,080 դրամ հաշվեկշռային արժեքով, և 3.18186 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասից 0.33 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 14122018-06-0020 վկայական) (այսուհետ` անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության համապատասխան փոփոխության հաստատումն ու գրանցումը:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միայն հիմնական գույքի (մնացորդի) նկատմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ձեռք բերված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

8. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներից բխող Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման և հողամասի չափագրման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միջոցների հաշվին, իսկ ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 24

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2019
N 918-Ա
Որոշում