ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2019 թվականի N 1182-Ա
i
ԳԱԳԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանին 2019 թվականի սեպտեմբերի 3-5-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` ԱՊՀ անդամ երկրների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 60-րդ նիստին և գյուղատնտեսության վիճակագրության կատարելագործման հարցերի շուրջ ԱՊՀ անդամ երկրների վիճակագրական ծառայությունների փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Անանյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Անանյանի` Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 23
Երևան