ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԸԳՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԻՔ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2020 թվականի փետրվարի 20-ին և մարտի 12-ին ստորագրված «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. ապրիլի 9
Երևան
ՆՀ-77-Ն