040.0627.110701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2001 թվականի N 627
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը իր տնօրինության` Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը վաճառել հավանական գնորդին` «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող շենքի վաճառքի գինը սահմանել 213199000 դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 22164400 դրամ` հաշվարկված գրավադրված գույքի դիմաց վճարվող գումարի նկատմամբ:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) նշված շենքի վաճառքի գնից 134964400 դրամ փոխանցել վաճառողի և գնորդի միջև` վաճառված գույքի փոխանցման ակտի ստորագրման օրվանից հետո 5 բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից բացված 900008000052 ժամանակավոր հաշվին.
բ) նշված շենքի վաճառքի գնի մնացած գումարը վճարել 5 տարվա ընթացքում և հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես կապիտալի գործառնությունից եկամուտ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակավոր հաշվի գումարից 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հայտի համաձայն վճարել Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող շենքի գրավառուին, իսկ 22164400 դրամը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հայտի համաձայն վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես ավելացված արժեքի հարկ:
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը գույք վաճառելու թույլտվություն տալու մասին» N 298 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից: