ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2019 թվականի N 767-Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`
1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա որոշում)
2. Հանձնաժողովի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
(2-րդ կետը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա որոշում)
(վերնագիրը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի հունիսի 17-ի
N 767-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
(հանձնաժողովի նախագահ)
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Ջիլավյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին
տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
Ն. Բաբայան - ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Ա. Ասոյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների
աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Գ. Շախբազյան - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային
անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական
Ա. Մեսչյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
(համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
(հավելվածը փոփ. 19.07.2019 թիվ 984-Ա, 12.05.2020 թիվ 568-Ա, 27.05.2020 թիվ 622-Ա, 03.06.2020 թիվ 660-Ա, 17.06.2020 թիվ 723-Ա, 24.07.2020 թիվ 841-Ա որոշումներ)