ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2019 թվականի N 1031-Ա
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` N 2 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
(4-րդ կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)
5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածներում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
(6-րդ կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
(7-րդ կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 8-ի
N 1031-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ` «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌ 01.04.2019 Թ.
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 8-ի
N 1031-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ` «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌ 01.04.2019 Թ.
.___________________________________________________________________
|NN |Անշարժ |Անշարժ |Անշարժ գույքի|Անշարժ |Շենք- |Հար- |Հողա- |
|ը/կ|գույքի |գույքի |անվանումը |գույքի |շինու- |կայ- |մասի |
| |գտնվելու |վկայա- | |տեսակը |թյուն- |նու- |չափը |
| |վայրը |կանի | | |ների |թյու-|(հա) |
| | |համարը | | |ընդհա- |նը | |
| | | | | |նուր մա| | |
| | | | | |կերեսը | | |
| | | | | |(քառ.մ)| | |
|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|
|1. |ք. Երևան, |0101717|ՄԱՌՓ 265 |շենք | 32.7| 1| |
| |Մալաթիա- | | | | | | |
| |Սեբաստիայի| | | | | | |
| |համայնք | | | | | | |
|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|
|2. |ՀՀ |2723119|ԱԱՌԿ |հողամաս| | |0.13164|
| |Արագածոտնի| |«Աշտարակ» | | | | |
| |մարզ, | |օբյեկտ | | | | |
| |ք. Աշտարակ| | | | | | |
|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|
|3. |ՀՀ Արագա- |1611716|ԱԱՌԿ «Թալին» |հողամաս| | |0.7833 |
| |ծոտնի | |վարչական շենք|_______|_______|_____|_______|
| |մարզ, | |ԱԱՌԿ «Թալին» |շենք |125.5 | 1 | |
| |ք. Թալին | |վարչական շենք| | | | |
|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|
|4. |ՀՀ Սյունի-|1959361|Ռադիոկայան |հողամաս| | |0.3820 |
| |քի մարզ, | |Ռադիոկայան |_______|_______|_____|_______|
| |ք. Սիսիան | | |շենք |67.68 | 1 | |
|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|
|5. |ՀՀ Արմավի-|1388773|Կառավարման |հողամաս| | |0.6464 |
| |րի մարզ, | |կայան |_______|_______|_____|_______|
| |գ. Ոսկեհատ| |(«ՀԱՌՓ 85») |շենք |213.1 | 1 | |
| | | |Կառավարման | | | | |
| | | |կայան | | | | |
| | | |(«ՀԱՌՓ 85») | | | | |
|___|______________________________________________________________.
| |Ընդամենը
.___________________________________________________________________
__________________________________.
|Անշարժ |Անշարժ |Անշարժ |
|գույքի |գույքի |գույքի հաշ-|
|սկզբնական |կուտակված |վեկշռային |
|արժեքը |մաշվածու- |արժեքը |
| |թյունը |(մնացորդա- |
| | |յին արժեքը)|
| | | |
| | | |
|__________|__________|___________|
| 1,004,197| 552,309| 451,888|
| | | |
| | | |
| | | |
|__________|__________|___________|
|10,104,094| | 10,104,094|
| | | |
| | | |
| | | |
|ՀՀ Արագա- |68,051,980 | |68,051,980 |
|ծոտնի |___________|__________|___________|
|մարզ, |7,098,834 |1,246,072 |5,852,762 |
|ք. Թալին | | | |
|__________|___________|__________|___________|
|ՀՀ Սյունի-|2,016,960 | |2,016,960 |
|քի մարզ, |___________|__________|___________|
|ք. Սիսիան |3,184,930 |938,417 |2,246,513 |
|__________|___________|__________|___________|
|ՀՀ Արմավի-|26,456,142 | |26,456,142 |
|րի մարզ, |___________|__________|___________|
|գ. Ոսկեհատ|17,835,583 |10,081,288|7,754,295 |
| | | | |
| | | | |
| | | | |
._____________________________________________.
._____________________|___________|
|122.934.634|
__________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)