Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԼՈՒՕՐՉԱՐԴ ՖԱՅՆԵՆՍ ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2021 թվականի փետրվարի 12-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և ԲլուՕրչարդ Ֆայնենս ՍՊԸ-ի միջև «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                 Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. մարտի 12

Երևան

ՆՀ-40-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.03.2021
N ՆՀ-40-Ն
Հրամանագիր