ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԸԳՀ-Ի 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՓՈՒԼ I» ԵՀԳ/2020/042-937 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2021 թվականի ապրիլի 7-ին և մայիսի 19-ին ստորագրված «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. փուլ I» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. հունիսի 22
Երևան
ՆՀ-128-Ն
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2021 թվական: