ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2021 թվականի օգոստոսի 5-ին Մոսկվայում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կադրային կազմի ձևավորման մեխանիզմի հստակեցման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022թ. փետրվարի 11
Երևան
ՆՀ-35-Ն
Պաշտոնական հրապարակման օրը` 11 փետրվարի 2022 թվական: