Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ, 5 ...

 

12.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ


24 նոյեմբերի 2022 թ.
N 46-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել` հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների «Երաժշտություն» առարկայի ծրագրերը` համաձայն հավելվածի:


  Վ. Դումանյան
 
 Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2022 թվականի նոյեմբերի 24-ի
N 46-Ն հրամանի

 

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

 

Երկրորդ դասարան

 

 

Թեմա 1

Երաժշտության պարզ ու մատչելի ժանրերը

Նպատակներ

1. Ձևավորել գիտելիքներ երաժշտության ամենապարզ ժանրերի (տեսակների) մասին:

2. Ձևավորել կարողություններ դրանք ունկնդրելու, ընկալելու, կատարելու և ներկայացնելու համար:

3. Զարգացնել ճիշտ երգեցողության կանոններով երգելու կարողություններ:

4. Ձևավորել և զարգացնել ստեղծագործական կարողություններ:

Ուղղորդող հարցեր

1. Երաժշտության ի՞նչ տեսակներ գիտես:

2. Ո՞րն է դրանցից քեզ համար ավելի սիրելի:

Վերջնարդյունքներ

1. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով:

2. Ճանաչի երաժշտության պարզ ժանրերը (տեսակները):

3. Երգի (մենակ կամ խմբով) հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական երգեր, քայլերգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանությամբ, արտահայտիչ:

4. Բացատրի ստեղծագործության բովանդակությունը, բնույթը, տեմպը, դինամիկան, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի գույներով կամ նկարելով:

5. Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» նվագարաններով` ձեռքերով, ոտքերով:

6. Ստեղծի երաժշտական կերպար արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով:

7. Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ, հաճախի համերգասրահներ, թանգարաններ:

Թեմայի բովանդակությունը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Տարբեր բնույթի երգեր, պարեր, քայլերգեր:

2. Դրանց տեսակները:

1. Սովորել և երգել բազմաբնույթ մանկական երգեր, պարեր, քայլերգեր:

2. Ունկնդրել տարբեր տեսակի երգեր, պարեր, քայլերգեր, բնութագրել և ներկայացնել:

3. Կատարել երաժշտառիթմական կամ պարային շարժումներ:

4. Կատարման ընթացքում ստեղծել երաժշտական կերպար:

Օրինաչափություն

Երաժշտության պարզ տեսակների միջև կապերի, օրինաչափության դիտարկում:

 

Միջառարկայական կապեր

1. Մայրենի - գրական հայերենով, ճիշտ ներկայացնել երաժշտության պարզ տեսակները և համեմատել գրականության հետ:

2. Պար - կատարել պարզ պարային շարժումներ:

3. Ֆիզկուլտուրա - Քայլերգերի ուղեկցությամբ քայլել հավասար և համաչափ քայլքով:

Կապը Հ ա նրակրթության Պետական Չափորոշչի վերջն արդյունքներ ի հետ

Տ1, Տ10, Տ27, Տ28, Տ30, Տ32

Ենթաթեմա 1

Ուր են տանում մեզ այդ ժանրերը

Նպատակներ

1. Ձևավորել երգի, պարի, քայլերգի զարգացման վերաբերյալ պատկերացումներ

2. Ձևավորել օպերայի, բալետի և սիմֆոնիայի մասին պատկերացումներ և գիտելիքներ:

3. Ձևավորել մանկական օպերաներից, բալետներից փոքրիկ հատվածներ ունկնդրելու, ընկալելու և կատարելու հմտություններ:

4. Ձևավորել և զարգացնել օպերայի, բալետի և սիմֆոնիկ երաժշտության մեջ երգային, պարային, քայլերգային երաժշտությունը ճանաչելու կարողություններ և հմտություններ:

5. Ձևավորել օպերայի, բալետի և սիմֆոնիայի նկատմամբ հատուկ վերաբերմունք` հետաքրքրություն:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ գիտես օպերայի, բալետի, սիմֆոնիայի մասին:

2. Երևանում որտե՞ղ է գտնվում օպերայի և բալետի թատրոնի շենքը:

3. Տեղյա՞կ ես, թե ինչ է ներկայացվում այնտեղ:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի երգի, պարի, քայլերգի զարգացումը, օպերա, բալետ, սիմֆոնիա ժանրերը:

2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով, կատարի կերպարին համապատասխան նմանողական շարժումներ:

3. Ճանաչի օպերայի, բալետի և սիմֆոնիկ երաժշտության մեջ երգային, պարային, քայլերգային երաժշտությունը:

4. Ընկալի և ներկայացնի մեղեդու տրամադրությունը, բնույթն արտահայտի հույզերով, երգելով, պարելով, կամ սեփական զգացողություններն արտահայտի գույների միջոցով, նկարելով:

5. Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով:

6. Հայկական և այլ մանկական օպերաներից հատվածներ կատարելու ընթացքում, արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով ստեղծիերաժշտական կերպարներ:

7. Բացատրի, թե համացանցն ինչպես է օգնում իրեն հաղորդակցվելու մանկական երաժշտական ստեղծագործություններին:

Թեմայի բովանդակությունը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հատվածներ մանկական օպերաներից, բալետներից, սիմֆոնիաներից (որտեղ առկա են երգի, պարի, քայլերգի տեսակները):

1. Ունկնդրել մանկական օպերաներից, բալետներից, սիմֆոնիաներից փոքրիկ հատվածներ և ներկայացնել երգի, պարի և քայլերգի զարգացումը, ձևափոխությունները:

2. Կատարել օպերաներից փոքրիկ հատվածներ:

3. Կատարել մանկական օպերայի հերոսների երգերը դերային խաղերով:

4. Նկարել երաժշտությունից ստացած տպավորությունները:

Օրինաչափություն

Օպերայի, բալետի, սիմֆոնիայի միջև կապերի օրինաչափության դիտարկում:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Հաղորդակցվելով բարձրարժեք երաժշտական ստեղծագործություններին ձևավորվում է սովորողի երաժշտական ճաշակը, նա դառնում է ստեղծարար և մշակույթն արժևորող անհատ:

Միջառարկայական կապեր

1. Մայրենի - գրական հայերենով, ճիշտ ներկայացնել սեփական մտքերը ուսումնասիրվող ստեղծագործության վերաբերյալ:

2. Կերպարվեստ - ստեղծել օպերային հերոսների նկարները կամ նկարչական ձևավորում:

3. Տեխնոլոգիա - պատրաստել թեմատիկ հերոսների տիկնիկներ:

4. Թատրոն – դերային խաղերով բեմադրել հատվածներ մանկական օպերաներից:

Կապը Հ ա նրակրթության Պետական Չափորոշչի վերջն արդյունքներ ի հետ

Տ1, Տ10, Տ16, Տ27, Տ28, Տ30, Տ32

Թեմա 2

Ինչպես է ստեղծվում երաժշտությունը ( երաժշտական այբուբեն )

1. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ երաժշտական հնչյունների և հնչյունաշարի մասին:

2. Ձևավորել և զարգացնել ձեռքի նշաններով հնչյունաշարի ձայնաստիճանները երգելու կարողություններ:

3. Ձևավորել պատկերացումներ «Մեղեդու»` որպես երաժշտական ստեղծագործության իմաստն արտահայտող հասկացության մասին:

4. Ձևավորել և զարգացնել մեղեդու տրամադրությունը, բնույթը ռիթմական կամ պարային շարժումներով ներկայացնելու կարողություն և հմտություն:

5. Ձևավորել և զարգացնել ստեղծագործական կարողություններ:

Ուղղորդող հարցեր

1. Ինչպե՞ս է ստեղծվում երաժշտությունը:

2. Ո՞րն է երաժշտության այբուբենը:

3. Ինչպե՞ս են երաժշտական հնչյունները վերածվում երաժշտության:

4. Ի՞նչ է նշանակում մեղեդի:

5. Ո՞րտեղից է այն հայտնվում:

6. Իսկ դու կարո՞ղ ես հորինել մեղեդի:

Վերջնարդյունքներ

1. Թվարկի երաժշտական հնչյունների անունները, և ձեռքի նշաններով երգի հնչյունաշարի ձայնաստիճանները:

2. Ընկալի մեղեդին և երգի որպես երաժշտական ստեղծագործության իմաստն արտահայտող հասկացություն:

3. Ներկայացնի երաժշտական նյութի բովանդակությունը կարճ համառոտ նախադասություններով,

4. Կատարի համապատասխան ռիթմական նվագակցություն կամ պարային շարժումներ:

5. Տ րված քառատողով հորինի ռիթմական պատկեր և մեղեդի:

Թեմայի բովանդակությունը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Երաժշտական այբուբեն. երաժշտական հնչյուններ, նոտաներ,

2. Երկար և կարճ, բարձր և ցածր, ուժեղ և մեղմ հնչյուններ:

3. Ձեռքի նշաններ:

4. Տարբեր բնույթի և բովանդակության երաժշտական ստեղծագործություններ ունկնդրման և կատարման համար:

1. Գործնական աշխատանքի միջոցով ներկայացնել երաժշտական հնչյունները, դրանց տևողությունը, բարձրությունը, ուժգնությունը:

2. Ծանոթացնել ձեռքի նշաններին:

3. Ձեռքի նշաններով երգել հնչյունաշարի ձայնաստիճանները:

4. Ունկնդրվող և կատարվող ստեղծագործությունների միջոցով բացատրել մեղեդի և նվագակցություն հասկացությունները, դրանց բնույթը, բովանդակությունը, տեմբրը, ռեգիստրը:

Համակարգեր և մոդելներ

Երաժշտական հնչյունները, ըստ իրենց բարձրության, միմյանց հետ որոշակի հարաբերակցության մեջ են, այսինքն` միասին վերցրած` կազմում են համակարգ: Երաժշտական համակարգի հնչյունները, ըստ բարձրության հաջորդականորեն դասավորված, կոչվում են հնչյունաշար, որի աստիճանները յոթն են և ունեն անուններ` դո, ռե, մի, ֆա…

Միջառարկայական կապեր

1. Մայրենի - գրական հայերենով, ճիշտ ներկայացնել հայոց այբուբենի, հնչյունների, տառերի մասին գիտելիքները և համեմատել երաժշտական հնչյունների հետ:

2. Կերպարվեստ - ներկայացնել կերպարվեստի տարրերը` գույնը, գիծը, նյութը և համեմատել նոտաների հետ:

3. Մաթեմատիկա- ներկայացնել թվերի համակարգը և համեմատել նոտաների հետ:

Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ10, Տ27, Տ28, Տ30, Տ32

Ենթաթեմա 1

Երաժշտական արտահայտչամիջոցներ

Նպատակներ

1. Ձևավորել երաժշտական արտահայտչամիջոցների մասին պատկերացումներ և գիտելիքներ:

2. Ձևավորել դրանք ճանաչելու, տարբերելու և մեկնաբանելու կարողություններ:

3. Ձևավորել և զարգացնել երաժշտական ստեղծագործության մեջ արտահայտչամիջոցները զգալու, ընկալելու և ներկայացնելու հմտություններ:

4. Զարգացնել ստեղծագործական կարողություններ:

5. Արժևորել ստեղծագործության մեջ արտահայտչամիջոցների դերը:

Հիմնական հարցեր

1. Ինչպե՞ս է կոմպոզիտորը ստեղծում որևէ երաժշտական ստեղծագործություն:

2. Կարո՞ղ ես մի քանի արտահայտչամիջոցներով ստեղծել փոքրիկ երգ կամ մեղեդի:

Վերջնարդյունքներ

1. Թվարկի, ճանաչի և ներկայացնի երաժշտական արտահայտչամիջոցները:

2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով, կատարի համապատասխան նմանողական շարժումներ, ներկայացնի արտահայտչամիջոցները:

3. Ստեղծի փոքրիկ մեղեդի տրված ռիթմով և արտահայտչամիջոցներով:

4. Երգ ի (մենակ կամ խմբով) ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ առոգանությամբ, արտահայտիչ

5. Բնութագրի ստեղծագործության բովանդակությունը կարճ համառոտ նախադասություններով, նշի բնույթը և արտահայտչամիջոցները` տեմպը, դինամիկան, տեմբրը, ռեգիստրը:

6. Համեմատի երաժշտության և գրականության, կերպարվեստի արտահայտչամիջոցները

7. Արժևորի ստեղծագործության մեջ արտահայտչամիջոցների դերը:

Թեմայի բովանդակություն

Տարբեր բնույթի, տեսակի ստեղծագործություններ և դրանցում կիրառված արտահայտչամիջոցները:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ունկնդրել տարբեր բնույթի երաժշտական ստեղծագործություններ և որոշել արտահայտչամիջոցները:

2. Կատարել տարբեր երգեր` գիտակցաբար փոփոխելով արտահայտչամիջոցները:

3. Հուզականորեն արձագանքել երաժշտական ստեղծագործությանը և կատարել ռիթմական կամ պարային շարժումներ:

4. Տրված արտահայտչամիջոցներով ստեղծել փոքրիկ ռիթմական պատկեր և մեղեդի:

Խաչվող հասկացություններ

Պատճառ և հետևանք

Երաժշտական ստեղծագործությունների բովանդակության և երաժշտական արտահայտչամիջոցների պատճառահետևանքային կապի դիտարկում:

Միջառարկայական կապեր`

Մայրենի - գրական հայերենով ներկայացնել երաժշտական արտահայտչամիջոցները:

Կերպարվեստ – ներկայացնել կերպարվեստի արտահայտչամիջոցները` գունապնակ, գծի տեսակներ, նյութերի տեսակներ և այլն:

Թատրոն - ներկայացնել թատերական արվեստի արտահայտչամիջոցները` դիմախաղ, մարմնի շարժումներ, ձայնի երանգներ և այլն:

Կապը Հ ա նրակրթության Պետական Չափորոշչի վերջն արդյունքներ ի հետ

Տ1, Տ10, Տ16, Տ27, Տ28, Տ30, Տ32


 

Հինգերորդ դասարան

 

Թեմա 1. Երաժշտության և արվեստի մյուս տեսակների փոխ առնչությունները, գեղարվեստական կերպար

Ենթաթեմա 1. Երաժշտություն և գրականություն,

երաժշտական ժանրեր` խմբերգ , ռոմանս , կանտատ և այլն, երաժշտական և գրական կերպարներ

Նպատակներ

1. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ երաժշտության և արվեստի մյուս տեսակների փոխառնչությունների մասին:

2. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ արվեստի տարբեր տեսակների գեղարվեստական կերպարների մասին:

3. Զարգացնել գեղարվեստական կերպարներին հուզական արձագանք և ապրումակցում դրսևորելու հմտություն:

4. Ձևավորել երաժշտության և գրականության կապից առաջացած ժանրերը կատարելու, ներկայացնելու և վերլուծելու հմտություններ:

5. Արժևորել ազգային և համաշխարհային երաժշտական արվեստի ստեղծագործությունների բարձրարվեստ կատարումները:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ է արվեստը:

2. Արվեստի ո՞ր տեսակներին ես ծանոթ և ո՞րն է քեզ ավելի հետաքրքրում:

3. Ի՞նչ է նշանակում գեղարվեստական կերպար:

4. Ո՞ր առարկայի համատեքստում ես հանդիպել կերպարներին:

5. Հաճախո՞ւմ ես արվեստի որևէ խմբակ:

6. Հաճախե՞լ ես որևէ համերգասրահ:

Վերջնարդյունքներ

1. Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ արվեստի տարբեր տեսակների և դրանց փոխառնչությունների մասին:
2. Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ` գեղարվեստական կերպարները զգալու, հասկանալու, ճանաչելու և երաժշտական կերպարների հետ համեմատելու համար:
3. Դրսևորի հուզական արձագանք և ապրումակցում գեղարվեստական կերպարների նկատմամբ:

4. Ուսումնասիրի երաժշտության և գրականության կապից առաջացած տարբեր ժանրերի ստեղծագործություններ և ներկայացնի գրավոր նյութ, օրինակ` էսսե դրանց ունկնդրումից ստացած իր տպավորությունների, հեղինակների, կատարողների մասին:

5. Երգի (մենակ կամ խմբով) երգեր, ռոմանսներ և խմբերգեր մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով, զարգացնելով մեղեդային գիծը:
6. Վերլուծի երաժշտական նյութը, որոշի, թե որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը ներկայացրել իր մտահղացումը: Գնահատի ըստ նշված չափանիշների:
7. Արժևորի արվեստի կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:
8. Արժևորի ազգային և համաշխարհային հայտնի կատարողների և նվագախմբերի արվեստը:
9. Ազգային երաժշտության իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար:

Թեմայի բովանդակություն

1. Արվեստը և նրա տեսակները:

2. Երաժշտության և գրականության կապը:

3. Այդ կապից առաջացած երաժշտական ժանրերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ուսումնասիրել արվեստի տեսակների փոխառնչությունը:

2. Ունկնդրել և կատարել տարբեր բնույթի և տեսակի երաժշտական ստեղծագործություններ և ներկայացնել երաժշտական կերպարները:

3. Վերլուծել և մեկնաբանել գեղարվեստական կերպարները:

4. Ներկայացնել շրջակա միջավայրում որևէ պատմական հուշարձանին համապատասխան երաժշտական ստեղծագործություն և վերլուծել կերպարը:

5. Ներկայացնել երաժշտության և գրականության կապից առաջացած երաժշտական ժանրերը, վերլուծել բովանդակության ընդհանրությունները և արտահայտչամիջոցների առանձնահատկությունները:

Խաչվող հասկացություններ Օրինաչափություն

Արվեստի տարբեր տեսակների գեղարվեստական կերպարների օրինաչափության դիտարկում:

Միջառարկայական կապեր

1. Հայոց լեզու և գրականություն - կառուցի հայերեն գրագետ բանավոր և գրավոր խոսք, համեմատի գրական և երաժշտական կերպարները, ընդգծի առանձնահատկությունները և ընդհանրությունները:

2. Իմ հայրենիք - Ներկայացնի երաժշտության անդրադարձը պատմական հայտնի կերպարներին:

3. Կերպարվեստ - Շրջակա միջավայրում որևէ մշակութային հուշարձանին կամ արձանին համապատասխան երաժշտական ստեղծագործության ներկայացում և կերպարի վերլուծություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46

Ենթաթեմա 2

Երաժշտություն և կերպարվեստ, երաժշտական և կերպարվեստի կերպարներ

Նպատակներ

1. Ձևավորել պատկերացումներ երաժշտության և կերպարվեստի փոխառնչության մասին («պատկերավոր» երաժշտություն և «հնչող» նկարներ):

2. Ձևավորել երաժշտության և կերպարվեստի փոխառնչությունն ուսումնասիրելու և մեկնաբանելու հմտություններ:

3. Ձևավորել երաժշտության և կերպարվեստի համանուն կամ նույն բնույթի, բովանդակության ստեղծագործությունները և դրանց արտահայտչամիջոցները համեմատելու, ընդհանրությունները և առանձնահատկություններն ընդգծելու հմտություններ:

4. Երաժշտության և կերպարվեստի փոխառնչության արժևորում:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ կապ կարող է լինել երաժշտության և կերպարվեստի միջև:

2. Կարո՞ղ ես համեմատել երաժշտության նրբերանգները կերպարվեստի գույների երանգների հետ:

Վերջնարդյունքներ

1. Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ երաժշտության և կերպարվեստի փոխառնչության, միևնույն բովանդակության ստեղծագործությունների արտահայտչամիջոցների ընդհանրությունների և առանձնահատկությունների մասին:

2. Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ` գեղարվեստական կերպարները զգալու, հասկանալու, ճանաչելու և երաժշտական կերպարների հետ համեմատելու համար:

3. Վերլուծի և մեկնաբանի «պատկերավոր» երաժշտություն և «հնչող» նկարներ հասկացությունները, ցուցաբերի հուզական արձագանք, իր տպավորությունները ներկայացնի փոքրիկ էսսեով:

4. Վերլուծի և համեմատի, թե երաժշտության և կերպարվեստի ո՞ր արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ են հեղինակները ներկայացրել իրենց մտահղացումները: Գնահատի ըստ նշված չափանիշների:

5. Մեկնաբանի մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը նոր ժանրերի, ոճերի առաջացման վրա:

6. Ազգային երաժշտության և կերպարվեստի իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար:

Թեմայի բովանդակությունը

1. Երաժշտություն և կերպարվեստ:

2. Դրանց ընդհանրությունները և առանձնահատկությունները:

3. Դրանցում առկա գեղարվեստական կերպարները և նրանց զարգացումը:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Համեմատել երաժշտության և կերպար

2. վեստի արտահայտչամիջոցները:

3. Ունկնդրել տարբեր ստեղծագործություններ և դիտել դրանց համապատասխան կերպարվեստի ստեղծագործություններ:

4. Վերլուծել և մեկնաբանել արվեստի այս երկու տեսակների փոխկապվածությունը:

5. Տրված երաժշտական կերպարին համապատասխան ստեղծել նկարչական կերպար:

6. Շրջակա միջավայրում որևէ պատմական հուշարձանին համապատասխան երաժշտական ստեղծագործության ներկայացում և կերպարի վերլուծություն:

Խաչվող հասկացություններ

Օրինաչափութ յ ուն

Երաժշտության և կերպարվեստի գեղարվեստական կերպարների օրինաչափության դիտարկում:

Կառուցվածք և գործառույթ

Գործառույթը կառուցվածքից բխող գործունեություն է: Փոխվում է կառուցվածքը, փոխվում են նաև դրանից բխող գործառույթները, կառուցվածքով և արտահայտչամիջոցներով են պայմանավորված արվեստի ստեղծագործությունների շատ գործառույթներ:

Միջառարկայական կապեր

Գրականություն - Ներկայացնել երաժշտության և կերպարվեստի կապը գրագետ կապակցված խոսքով:

Կերպարվեստ - Նկարել երաժշտական ստեղծագործությունից ստացած տպավորությունները և զգացողությունները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46

Ենթաթեմա 3

Երաժշտություն և պարարվեստ. ժողովրդական, դասական, ժամանակակից պարեր, երաժշտական և պարային կերպարներ

Նպատակները

1. Ձևավորել երաժշտության և պարարվեստի փոխառնչության մասին պատկերացումներ:

2. Ձևավորել և զարգացնել երաժշտության և պարարվեստի փոխկապվածությունը ուսումնասիրելու և մեկնաբանելու հմտություններ:

3. Ձևավորել պարային երաժշտություն և տարբեր ժանրերի պարային շարժումներ կատարելու, ներկայացնելու, համեմատելու և դրանց համապատասխանությունը մեկնաբանելու հմտություններ:

4. Արժևորել պարարվեստի ազգային և համաշխարհային հայտնի կատարողների արվեստը:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ տեղ ունի պարը քո կյանքում:
2. Երաժշտություն ունկնդրելիս հաճա՞խ ես պարում:
3. Կարո՞ղ ես պարել առանց երաժշտության:

Վերջնարդյունքներ

1. Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ կամ սահիկահանդես երաժշտության և պարարվեստի կապի մասին:
2. Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ` գեղարվեստական կերպարները զգալու, հասկանալու, ճանաչելու և երաժշտական կերպարների հետ համեմատելու համար:
3. Ներկայացնի և հիմնավորի տարբեր ժանրերի պարային և երաժշտական կերպարների առանձնահատկությունները, ցուցաբերի հուզական արձագանք, իր տպավորությունները ներկայացնի փոքրիկ էսսեով:
4. Վերլուծի, թե երաժշտության և պարարվեստի արտահայտչամիջոցներից ո՞րի կիրառման շնորհիվ են հեղինակները ներկայացրել իրենց մտահղացումները, երաժշտության բնույթի և պարային շարժումների համապատասխանությունը:
5. Ազգային երաժշտության և պարարվեստի իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար:
6. Արժևորի բարձրարվեստ պարային կատարումները:

Թեմայի բովանդակությունը

1. Երաժշտության և պարարվեստի կապը:

2. Դրանց ընդհանրությունները և առանձնահատկությունները:

3. Ժողովրդական, դասական և ժամանակակից պարեր:

4. Երաժշտական և պարային կերպարներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ունկնդրել և դիտել պարային երաժշտություն:

2. Կատարել պարային շարժումներ կամ ամբողջական պարեր:

3. Դիտել տեսաերիզներ պարային խմբերի ելույթներից:

4. Վերլուծել և մեկնաբանել երաժշտության և պարարվեստի կապը:

Խաչվող հասկացություններ

Օրինաչափություններ

Երաժշտության և պարարվեստի գեղարվեստական կերպարների օրինաչափության դիտարկում:

Կառուցվածք և գործառույթ

Գործառույթը կառուցվածքից բխող գործունեություն է: Կառուցվածքով և արտահայտչամիջոցներով են պայմանավորված արվեստի ստեղծագործությունների շատ գործառույթներ:

Միջառարկայական կապեր

1. Հայոց լեզու և գրականություն - Կազմի գրագետ բանավոր և գրավոր խոսք ներկայացնելու համար պարարվեստի և երաժշտության փոխառնչությունները:

2. Պարարվեստ - Համեմատի ժողովրդական, դասական և ժամանակակից պարային շարժումները և երաժշտությունը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46

 

Թեմա 2

Կինոյի և թատրոնի երաժշտություն , երաժշտությունը լրատվամիջոց նե րում` գովազդ նե րում , հեռուստահա ղոր դում ներում , երաժշտությունը և համակար գի չը

1. Նպատակներ

2. Ձևավորել և զարգացնել գիտելիքներ թատրոնի և կինոյի երաժշտության մասին:

3. Ձևավորել և զարգացնել գիտելիքներ հեռուստահաղորդումների և գովազդների երաժշտության մասին:

4. Ձևավորել գիտելիքներ դրանց նպատակի, միջոցների, բնույթի, կառուցվածքի մասին:

5. Ձևավորել դրանք կատարելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ:

6. Ձևավորել ու զարգացնել քննադատական մտածողություն և գնահատող վերաբերմունք դրանց նկատմամբ:

7. Կարևորել նոր տեխնոլոգիաների դերը երաժշտության կատարման և տարածման գործում:

8. Արժևորել թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների և գովազդների բարձրորակ երաժշտական ձևավորումները:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունը թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների և գովազդների համար:

2. Հրապուրվու՞մ ես հեռուստահաղորդումների և գովազդների երաժշտությամբ:

3. Կա՞ թատրոնի կամ կինոյի երաժշտություն, որը հաճախ կատարվում է համերգասրահներում:

4. Ունե՞ս նախընտրած սաունդթրեքներ:

Վերջնարդյունքներ

1. Երգի (մենակ կամ խմբով) երգեր և խմբերգեր կինոերաժշտությունից կամ թատրոնի երաժշտությունից մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով, զարգացնելով մեղեդային գիծը, հետևելով նվագակցությանը և խմբավարի շարժումներին:

2. Վերլուծի թատրոնի և կինոյի երաժշտությունը, որոշի, թե ինչպես է երաժշտությունը նպաստում դրանց հիմնական գաղափարի բացահայտմանը և որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը ներկայացրել իր մտահղացումը:

3. Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը` որպես մարդկային զգացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն:

4. Ներկայացնի նոր տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում, և արժևորի դրանց միջոցով ստեղծված երաժշտական կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:

5. Մեկնաբանի մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը երաժշտական նոր ժանրերի, ոճերի, ուղղությունների առաջացման վրա:

6. Արժևորի երաժշտության դերը կինոյի, թատրոնի, հեռուստահաղորդումների և գովազդների մեջ:

Թեմայի բովանդակություն

1. Թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների, գովազդների երաժշտություն:

2. Դրանց տեսաերիզների դիտում:

3. Դրանց համերգային կատարումներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ունկնդրել կամ դիտել տեսանյութեր թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների և գովազդների երաժշտություն:

2. Կատարել, վերլուծել և մեկնաբանել դրանք:

3. Կազմակերպել քննարկումներ, ցուցաբերել քննադատական վերաբերմունք:

4. Արժևորել դրանց կարևորությունն արվեստի այդ տեսակների իմաստը, հիմնական գաղափարն ավելի տպավորիչ դարձնելու համար:

Խաչվող հասկացություններ

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Մշակույթի բարձրարժեք ստեղծագործությունների հետ հաղորդակցվելու միջոցով գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում

 

7-րդ դասարան

 

Թեմա 1.

Հանրամատչելի երաժշտություն

Հայ ազգային երգեր և պարեր

Նպատակներ

1. Ձևավորել հանրամատչելի երաժշտության վերաբերյալ պատկերացումներ

2. Ձևավորել և զարգացնել գիտելիքներ ազգային պարերի և պարերգերի ծագումնաբանության և զարգացման մասին

3. Կարևորել ազգային երգ ու պարի ուսուցման միջոցով սովորողների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության գիտակցության, ինքնաճանաչողության և հայ քաղաքացի դաստիարակելու գործում:

4. Ձևավորել թատերականացված գործողություններում ազգային ավանդական մշակույթի տեսակների շաղկապվածությունն ու ներդաշնակությունը հասկանալու հմտություններ:

5. Արժևորել հայ ազգային արվեստի ավանդույթները:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար ազգային երգ ու պարը:

2. Ծանո՞թ ես դրանց ծագումնաբանությանը, զարգացմանը:

3. Ձեր ընտանեկան տոնախմբությունների ժամանակ կատարու՞մ եք ազգային երգ ու պար:

Վերջնարդյունքներ

1. Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները:

2. Ներկայացնի ազգային երգ ու պարի ծագումնաբանությունը և զարգացումը հետազոտական կամ նախագծային աշխատանքներով:

3. Ընտրի ազգային ռիթմական նվագարաններ և ստեղծի համապատասխան ռիթմական նվագակցություն:

4. Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքըներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի արվեստի մյուս ճյուղերի հնարավորությունները:

5. Բացատրի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթի մեջ և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները:

6. Արժևորի երաժշտությունը` որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց, կարևորի ազգային ավանդույթները:


Վերջնարդյունքներ

1. Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները:

2. Ներկայացնի ազգային երգ ու պարի ծագումնաբանությունը և զարգացումը հետազոտական կամ նախագծային աշխատանքներով:

3. Ընտրի ազգային ռիթմական նվագարաններ և ստեղծի համապատասխան ռիթմական նվագակցություն:

4. Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնիբանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի արվեստի մյուս ճյուղերի հնարավորությունները:

5. Բացատրի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթի մեջ և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները:

6. Արժևորի երաժշտությունը` որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց, կարևորի ազգային ավանդույթները:

 

Թեմայի բովանդակությունը

1. Դիդակտիկ նյութեր:

2. Պարերի, երգերի, երաժշտության գրառումներ:

3. Տեսահոլովակներ ազգային երգ ու պարի կատարումներով:

Առաջարկվող գործունեության ձևերը

1. Ուսումնասիրել ազգային երգ ու պարի ծագումնաբանությունը և զարգացումը:

2. Դիտել համապատասխան տեսահոլովակներ:

3. Սովորեցնել ազգային պարային տարրեր, ամբողջական պարեր և պարերգեր:

4. Բեմադրել ժողովրդական ավանդույթներ և ծեսեր:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Միջառարկայական կապեր

1. Հայ գրականություն - Գեղեցիկ և գրագետ հայերենովներկայացնել այն գրական ստեղծագործությունները, որոնցում առկա են ժողովրդական ծեսեր, ազգային ավանդույթներ:

2. Հայոց պատմություն - Մեկնաբանել ժողովրդական ավանդույթները ազգային երգ ու պարի համատեքստում:

3. Պարարվեստ - Ուսումնասիրել ազգային երգերի ու պարերի փոխկապակցվածությունը:

4. Թատրոն - Բեմադրել ազգային ավանդույթներից, ծեսերից հատվածներ, կազմակերպել տվյալ թեմայով դասարանական, դպրոցական կամ համայնքային միջոցառում:

5. Կերպարվեստ - Ներկայացնել ազգային զարդանախշերը:

6. Տեխնոլոգիա - Ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի ազգային տարազները, խոհանոցը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46

 

Թեմա 2.

Հայ աշուղական արվեստ

Նպատակներ

Ուղղորդող հարցեր

1. Ընդլայնել գիտելիքները հայ ազգային երաժշտության ճյուղերից մեկի` գուսանա-աշուղական երգարվեստի մասին:

2. Խորացնել գիտելիքները միջնադարյան գուսանների և աշուղական արվեստի նշանավոր ներկայացուցիչների մասին:

3. Զարգացնել հմտություններ աշուղական երգերն ունկնդրելու, ճանաչելու, գնահատելու և պատշաճ կատարելու համար:

4. Արժևորել հայ աշուղական արվեստը:

1. Ի՞նչ է հայ գուսանա-աշուղական երգարվեստը:

2. Սիրո՞ւմ ես այս ժանրը, հաճա՞խ ես ունկնդրում, կամ կատարում:

3. Կա՞ն աշուղներ, որոնց արվեստը սիրում և գնահատում են ձեր ընտանիքում:

4. Աշուղներից ո՞ւմ ես նախընտրում:

Վերջնարդյունքներ

1. Ունկնդրի և կատարի հայաշուղական արվեստի նմուշները:

2. Ներկայացնի հետազոտական կամ նախագծային աշխատանք «Հայ աշուղական արվեստ» թեմայով:

3. Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումների, բանավեճերի մեջ:

4. Արժևորիհայ աշուղական արվեստը և ցուցաբերի պատշաճ վերաբերմունք` սեր և հետաքրքրություն:

Թեմայի բովանդակությունը

1. Հայկական գուսանա-աշուղական արվեստ:

2. Հայտնի աշուղների կյանքը և ստեղծագործական գործունեությունը:

3. Աշուղական երգեր:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ուսումնասիրել հայկական գուսանա-աշուղական արվեստը:

2. Ունկնդրել, վերլուծել, գնահատել աշուղական արվեստը:

3. Կատարել աշուղական հայտնի երգերը և մեկնաբանել իրենց կատարումները:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը, զարգացնողը և սերունդներին փոխանցողը:

Միջառարկայական կապեր

1. Հայ ժողովրդի պատմություն – ներկայացնել աշուղական արվեստի ծագումը և զարգացումը հայ միջնադարյան արվեստի պատմության համատեքստում:

2. Գրականություն - Գեղեցիկ բանավոր կամ գրավոր խոսքովներկայացնել Սայաթ-Նովայի գրական ստեղծագործությունները և համեմատել նրա երգերի հետ:

3. Կինո - Դիտել «Սայաթ-Նովա» և «Նռան գույնը» ֆիլմերը, քննարկել և դրսևորել գնահատող վերաբերմունք:

4. Օպերա - Դիտել հատվածներ Ալ. Հարությունյանի «Սայաթ Նովա» օպերայից:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46

 

 

Թեմա 3.

Ժամանակակից հայ կոմպոզիտորների երգարվեստը

Նպատակներ

1. Ընդլայնել գիտելիքները հայ ժամանակակից կոմպոզիտորների կյանքի ու ստեղծագործական գործունեության, նրանց երգարվեստի մասին:

2. Զարգացնել կարողություններ և հմտություններ հայ ժամանակակից երգարվեստի նմուշների կատարման և մեկնաբանման համար:

3. Արժևորել հայ ժամանակակից երգարվեստը:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ գիտես հայ ժամանակակից երգարվեստի մասին:

2. Ճանաչո՞ւմ ես ժամանակակից կոմպոզիտորներին:

3. Սիրո՞ւմ ես նրանց երգերը:

4. Ձեր ընտանիքում հաճա՞խ եք ունկնդրում այդ երգերը:

5. Ո՞ւմ երգերն եք նախընտրում:

Վերջնարդյունքները

1. Կատարի ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

2. Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները:

3. Ներկայացնի իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը բանավոր ելույթների, իսկ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությունը` էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի արվեստի մյուս ճյուղերի հնարավորությունները:

4. Վերլուծի և մեկնաբանի ժամանակակից հայ կոմպոզիտորների կողմից որևէ ժողովրդական երգի մշակում:

5. Արժևորի երաժշտությունը` որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց, արժևորի ազգային արվեստը:

Թեմայի բովանդակություն

1. Ժամանակակից հայ կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործական գործունեությունը:

2. Ժամանակակից հայ երգարվեստ:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ուսումնասիրել ժամանակակից հայ կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործական գործունեությունը:

2. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել կոմպոզիտորների երգերը:

3. Կատարել և գնահատել ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերը:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը, զարգացնողը և սերունդներին փոխանցողը:

Միջառարկայական կապեր

1. Գրականություն – Ներկայացնել գեղեցիկ հայերենով ժամանակակից հայ բանաստեղծների (երգերի բառերի հեղինակներին) պոեզիան:

2. Մշակույթ - Ուսումնասիրել հայ ժամանակակից երգարվեստը ժամանակակից ազգային արվեստի համատեքստում:

3. Կերպարվեստ – Ներկայացնել և համեմատելհայ ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունները ժամանակակից երգարվեստի հետ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46

Թեմա 4.

Դասական հանրամատչելի երաժշտություն

Նպատակներ

1. Ձևավորել դասական հանրամատչելի երաժշտության մասին պատկերացումներ և գիտելիքներ:

2. Ձևավորել և զարգացնել դասական հանրամատչելի ստեղծագործություններն ընկալելու, բնութագրելու, մեկնաբանելու և իր նախասիրությունները ներկայացնելու հմտություններ

3. Ձևավորել գեղագիտական ճաշակ, սեփական կարծիք արտահայտելու հմտություն և այլ կարծիքների վերաբերյալ հարգանքի դրսևորում:

4. Արժևորել դասական հանրամատչելի երաժշտությունը:

Ուղղորդող հարցեր

1. Քո կարծիքով կարո՞ղ է դասական երաժշտությունը հանրամատչելի լինել:

2. Կա՞ն դասական ստեղծագործություններ, որոնք կարող ես անընդհատ ունկնդրել կամ կատարել:

3. Ի՞նչ նախասիրություններ ունես, հիմնավորի:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացն ի դասական հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները:

2. Ներկայացնի իր անձնական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով:

3. Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումներում, բանավեճերում, հարգի ուրիշների կարծիքը, հիմնավորի սեփական կարծիքը:

4. Բացատրի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթի մեջ և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները:

5. Փոքրիկ շնորհանդեսով ներկայացնի տարվա ընթացքում համերգասրահների և թանգարանների այցելություններից ստացած տպավորությունները:

Թեմայի բովանդակություն

Դասական հանրամատչելի երաժշտություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ունկնդրել, կատարել, վերլուծել, մեկնաբանել դասական հանրամատչելի երաժշտության նմուշները:

2. Մեկնաբանել սեփական երաժշտական ճաշակը, ներկայացնել նախընտրած ստեղծագործությունների մասին շնորհանդեսներ:

3. Մասնակցել տվյալ թեմայի մասին քննարկումներին, բանավեճերին, հարգել ուրիշների կարծիքը, հիմնավորել սեփական կարծիքը:

Խաչվող հասկացություններ

Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ

Սովորողները, ծանոթանալով դասական հանրամատչելի երաժշտության նմուշներին, բացահայտում են դրանց ստեղծման ժամանակաշրջանը, արժեքները, մշակույթը, հասկանում են, որ բարձրարժեք ստեղծագործությունները դիմանում են ժամանակի քննությանը և նրանցում արտացոլված գաղափարները արդիական են բոլոր ժամանակներում:

Միջառարկայական կապեր

1. Մայրենի – Գեղեցիկ և գրագետ հայերենով ներկայացնել դասական հանրամատչելի գրական ստեղծագործությունները և նշել դրանց հիման վրա ստեղծված երաժշտական ստեղծագործությունները:

2. Օտար լեզուներ - Ներկայացնել դասական հանրամատչելի օտարալեզու գրական ստեղծագործությունները, որոնք հետագայում երաժշտական մեծ կտավի ստեղծագործությունների հիմք են դարձել:

3. Մշակույթ – Ներկայացնել դասական հանրամատչելի արվեստի նմուշներ:

4. Կերպարվեստ – Ներկայացնել դասական կերպարվեստի ստեղծագործություններ, որոնք մատչելի և հասկանալի են բոլորի համար:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46

 

Միջնակարգ ծրագիր


10-րդ դասարան

 

Թեմա 1.

Հայ հոգևոր երաժշտության ծնունդն ու զարգացումը: Շարականներ, տաղեր, գանձեր:

Նպատակներ

1. Ձևավորել հայ հոգևոր երաժշտության պատմությունը հետազոտելու հմտություններ:

2. Ընդլայնել հոգևոր երաժշտության վերաբերյալ գիտելիքները:

3. Զարգացնել հայ հոգևոր երաժշտության և նրա երախտավորների մասին հետազոտական կամ նախագծային աշխատանքներ ներկայացնելու հմտություններ:

4. Զարգացնել հայ հոգևոր երաժշտությունն ընկալելու, վերլուծելու, կատարելու և մեկնաբանելու հմտություններ:

5. Արժևորել հայ հոգևոր երաժշտությունը:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ ես հասկանում` հոգևոր երաժշտություն ասելով:

2. Ծանո՞թ ես այդ ժանրին:

3. Երբևէ ներկա եղե՞լ ես Պատարագի արարողությանը:

Վերջնարդյունքներ

1. Ստեղծի (մենակ կամ խմբով) հայ հոգևոր երաժշտությանը նվիրված ուսումնասիրություն կամ հետազոտական աշխատանք:

2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ հոգևոր երաժշտության միջոցով` երգի (մենակ կամ խմբով) հայ հոգևոր երաժշտության նմուշներ, նաև երկձայն, հստակ առոգանությամբ, ներշնչանքով, արտահայտիչ, զարգացնելով մեղեդային գիծը:

3. Ընկալի և մեկնաբանի հոգևոր և աշխարհիկ երաժշտության առանձնահատկությունները, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի` օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ:

4. Գիտակցի, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը` դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Թեմայի բովանդակությունը

1. Հայ հոգևոր երաժշտության ձևավորումը և զարգացումը

2. Հայ հոգևոր երաժշտություն` շարականներ, տաղեր, գանձեր:

3. Հայ հոգևոր երաժշտությունը մեր օրերում.

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Ուսումնասիրել հայ հոգևոր երաժշտության պատմությունը:

2. Ունկնդրել, կատարել, մեկնաբանել հայ հոգևոր երգարվեստի նմուշները և հատվածներ Սուրբ Պատարագից:

3. Ներկայացնել թեմատիկ զեկույցներ, անհատական կամ խմբային հետազոտություններ, նախագծեր և այլն:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը, զարգացնողը և սերունդներին փոխանցողը:

Միջառարկայական կապեր

1. Գրականություն – Գեղեցիկ և գրագետ հայերենով մեկնաբանել հայ հոգևոր երգերի գրական հիմքերը և նրանց գաղափարը:

2. Կերպարվեստ -Ուսումնասիրել հայ հոգևոր մանրանկարչությունը, զարդարվեստը, ճարտարապետությունը և համեմատել հայ հոգևոր երգերի հետ:

3. Հայոց պատմություն - Ուսումնասիրել և մեկնաբանել վերոնշյալ ժամանակաշրջանի հայոց պատմության կարևոր իրադարձությունները:

4. Մշակույթ – Ուսումնասիրել հայ միջնադարյան հոգևոր արվեստը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ17, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42:

 

Թեմա 2 . XVII-XVIII դ դ. ե վրոպական արվեստը ` բարոկկո

Նպատակները

1. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ XVII-XVIII դդ. եվրոպական արվեստի մասին

2. Ձևավորել գիտելիքներ XVII-XVIII դդ. ստեղծագործած հայտնի կոմպոզիտորների և նրանց ստեղծագործությունների մասին:

3. Զարգացնել տվյալ թեմայով հետազոտական կամ նախագծային աշխատանքներ ներկայացնելու հմտություններ:

4. Արժևորել XVII-XVIII դդ. եվրոպական արվեստը:

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ է նշանակում «եվրոպական արվեստ»:

2. Ծանո՞թ ես «բարոկկո» ուղղությանը:

3. Ունկնդրե՞լ ես այդ ուղղության որևէ ստեղծագործություն:

Վերջնարդյունքներ

1. Ստեղծի (մենակ կամ խմբով) տվյալ ժամանակաշրջանի եվրոպական երաժշտությանը նվիրված հետազոտություն կամ նախագիծ:

 2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ազգերի բարոկկո ոճի երաժշտության միջոցով` համադրելով երաժշտական կերպարների յուրահատկությունները:

3. Ընկալի և մեկնաբանի հոգևոր և աշխարհիկ երաժշտության առանձնահատկությունները, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի` օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ:

4. Հասկանա, ընկալի և գնահատի անցյալի երաժշտական ժառանգությունը և համեմատի ժամանակակից երաժշտական արվեստի հետ:

5. Արժևորի երաժշտության դերն ու նշանակությունն իր կյանքում:

Թեմայի բովանդակությունը XVII-XVIII դդ. եվրոպական արվեստ և հանրահայտ ստեղծագործություններ:

Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ծանոթանալ XVII-XVIII դդ. եվրոպական արվեստին և հանրահայտ ստեղծագործություններին:

2. Ունկնդրել, քննարկել, վերլուծել դրանք:

 3. Կատարել ուսումնասիրություններ տվյալ ժամանակաշրջանի երաժշտական ավանդույթների վերաբերյալ:

Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողներն ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում ստեղծագործած հանրահայտ կոմպոզիտորների կյանքը, նրանց ստեղծագործական գործունեությունը, մարդկության պատմության շրջադարձային փուլերը, հայտնագործությունները, ինչպես նաև անհատների և հասարակության հարաբերությունները: Արժևորում են նրանց ավանդը տվյալ հասարակության զարգացման գործում:

Միջառարկայական կապեր

 1. Կերպարվեստ - Ուսումնասիրել XVII-XVIII դդ. եվրոպական կերպարվեստի բարոկկո ոճի նկարիչների ստեղծագործությունները և համեմատել երաժշտության հետ:

2. Գրականություն – Ուսումնասիրել XVII-XVIII դդ. եվրոպական գրականությունը:

3. Համաշխարհային պատմություն – Մեկնաբանել XVII-XVIII դդ. եվրոպական պատմության կարևոր իրադարձությունները, որոնք ազդեցություն են ունեցել արվեստի զարգացման վրա:

4. Թատրոն - Ուսումնասիրել XVII-XVIII դդ. եվրոպական թատերական արվեստը:

5. Մշակույթ – Ուսումնասիրել XVII-XVIII դդ. բարոկկո ոճի եվրոպական ճարտարապետական հուշարձանները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42:
Թեմա 4. Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչներ

Նպատակներ

1. Խորացնել գիտելիքները վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների, նրանց կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:

 2. Զարգացնել նրանց հայտնի ստեղծագործությունները ուսումնասիրելու, վերլուծելու, սեփական նախասիրությունները ներկայացնելու հմտություններ:

3. Զարգացնել տվյալ թեմայով նախագծային կամ հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ:

4. Արժևորել նրանց դերը երաժշտության պատմության զարգացման գործում:

Ուղղորդող հարցեր

1. Լսե՞լ ես վիեննական դասական դպրոցի մասին: 2. Ինչու՞ էր կոչվում Վիեննական դպրոց:

3. Վիեննական դասական դպրոցի կոմպոզիտորներից որի՞ մասին գիտես:

 4. Ու՞մ ստեղծագործությունն ես ավելի շատ սիրում:

 5. Ներկա եղե՞լ ես երբևէ նրանց ստեղծագործությունների կատարմանը, եթե այո, ի՞նչ տպավորություն ես ստացել:

Վերջնարդյունքներ

1. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ազգերի դասական երաժշտության միջոցով` մեկնաբանելով երաժշտական կերպարների յուրահատկությունները:

2. Ստեղծի տվյալ թեմայով նախագծային կամ հետազոտական աշխատանք:

3. Վերլուծի և մեկնաբանի տվյալ ժամանակաշրջանի տարբեր ժանրերի ստեղծագործությունները և դրանցում առկա արտահայտչամիջոցների բազմազանությունը:

 4. Հասկանա, ընկալի և գնահատի անցյալի երաժշտական ժառանգությունը և համեմատի ժամանակակից երաժշտական արվեստի հետ:

 5. Բացատրի, թե ինչ դեր ունի երաժշտությունն իր կյանքում, և արժևորի սեփական միջավայրի մշակութային օջախների գործունեությունը` որպես իր կյանքի անքակտելի մաս:

 6. Արժևորի բարձրորակ կենդանի կատարումները և հաճախակի այցելի համերգասրահներ և թատրոններ:

Թեմայի բովանդակությունը XVIII - XIX դդ. առաջին քառորդի եվրոպական արվեստ: Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործական գործունեությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ:

2. Այցելել կոմպոզիտորների թանգարանները (առցանց):

3. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել դասական ստեղծագործությունները: 4. Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, ներկայացնել շնորհանդեսներ, նախագծեր:

Խաչվող հասկացություններ Կ ողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողները, ուսումնասիրելով Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների կյանքը և ստեղծագործական գործունեությունը, ծանոթանում են տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղին, նրանց պատմություններին, համերգային շրջագայություններին, մարդկության պատմության շրջադարձային ժամանակահատվածներին, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերություններին, արժևորում են նրանց արվեստը և ավանդը երաժշտության պատմության զարգացման մեջ:

Միջառարկայական կապեր

 1. Կերպարվեստ - Ուսումնասիրել XVIII - XIX դդ. առաջին կեսի եվրոպական կերպարվեստի նմուշները և համեմատել երաժշտության հետ:

2. Համաշխարհային պատմություն - Ուսումնասիրել XVIII -XIX դդ. առաջին կեսին Եվրոպայում կատարվող պատմական իրադարձությունները, որոնք ազդեցություն են ունեցել երաժշտության զարգացման վրա:

3. Թատրոն - Ուսումնասիրել XVIII - XIX դդ. առաջին կեսի եվրոպական թատերական արվեստը:
4. Մշակույթ - Ուսումնասիրել XVIII -XIX դ. առաջին կեսի եվրոպական ճարտարապետությունը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42:

 

 

Թեմա 5. XIX դարի եվրոպական երաժշտության հիմնական ուղղությունները. ռոմանտիզմ

Նպատակները

Ձևավորել գիտելիքներ XIX դարի եվրոպական երաժշտության հիմնական ուղղություններից մեկի` ռոմանտիզմի մասին:

1. Ձևավորել ռոմանտիզմի ներկայացուցիչների կյանքը և ստեղծագործական գործունեությունն ուսումնասիրելու հմտություններ:

2. Զարգացնել տվյալ թեմայով հետազոտական կամ նախագծային աշխատանքներ կատարելու հմտություններ:

3. Արժևորել ռոմանտիկ կոմպոզիտորների ավանդը համաշխարհային երաժշտության պատմության զարգացման գործում:

Ուղղորդող հարցեր

Ծանո՞թ եք արվեստի հիմնական ուղղություններին:

1. Ի՞նչ գիտեք ռոմանտիզմի մասին:

2. Որևէ տեղեկություն ունե՞ք ռոմանտիկ կոմպոզիտորների մասին:

3. Ներկա գտնվե՞լ եք նրանց ստեղծագործությունների համերգային կատարումներին:

Վերջնարդյունքներ

1. Ստեղծի (մենակ կամ խմբով) ռոմանտիզմի ժամանակաշրջանի եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:

2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում կիրառի գիտելիքներ և հմտություններ` օգտագործելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները:

3. Նպաստի խմբի ստեղծագործական և հետազոտական առաջադրանքների ընդհանուր արդյունքի ձեռքբերմանը:

4. Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով: Հասկանա երաժշտական տերմինաբանության իմաստը և գործնականում օգտագործի այն:

5. Ընկալի և վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ:

6. Ընդլայնի ազգային և եվրոպական մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները նոր տեխնոլոգիաների, մասնավորապես` ուսումնական վիրտուալ այցերի (համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ) միջոցով:

7. Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:

Թեմայի բովանդակությունը

1. XIX դարի եվրոպական երաժշտության հիմնական ուղղությունները` ռոմանտիզմ:

2. Ռոմանտիզմի ուղղության հանրահայտ կոմպոզիտորները և նրանց ստեղծագործությունները:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ:

2. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները:

3. Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ և այլն:

Խաչվող հասկացություններ

Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ

Սովորողները, ուսումնասիրելով ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչների կյանքը և ստեղծագործությունը, ծանոթանում են տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձություններին, մարդկանց կենցաղին, մարդկության պատմության շրջադարձային փուլերին, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերություններին, արժևորում են նրանց արվեստը և ավանդը երաժշտության զարգացման մեջ:

Միջառարկայական կապեր

1. Գրականություն - Ուսումնասիրել եվրոպացի ռոմանտիկ գրողների ստեղծագործությունները, որոնք հիմք են դարձել երաժշտական ստեղծագործությունների համար:
2. Կերպարվեստ - Ուսումնասիրել եվրոպացի ռոմանտիկ ուղղության նկարիչների գործերը:

3. Մշակույթ - Ուսումնասիրել եվրոպական ռոմանտիկ արվեստի տարբեր տեսակների նմուշները::

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42:

 

Թեմա 6.

XIX դարի օպերային արվեստ

Նպատակներ

1. Ձևավորել գիտելիքներ XIX դարի օպերային արվեստի մասին:
2. Ձևավորել XIX դարի կոմպոզիտորների հանրահայտ օպերաներն ուսումնասիրելու, դրանց մասին հետազոտություններ և նախագծեր ստեղծելու հմտություններ:
3. Կազմակերպել այցելություն օպերային թատրոն և նշված օպերաների դիտում:
4. Արժևորել համաշխարհային օպերային արվեստը:

Ուղղորդող հարցեր

1. Սիրո՞ւմ եք օպերային արվեստը:
2. Հաճախե՞լ եք օպերային թատրոն:
3. Ունե՞ք նախընտրած օպերաներ:
4. Ինչո՞ւ շատերը չեն սիրում օպերային արվեստը:

Վերջնարդյունքներ

1. Ստեղծի (մենակ կամ խմբով) XIX դարի իր նախընտրած ժամանակաշրջանի կոմպոզիտորների օպերային արվեստին նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:
2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական ​​անհատական ​​կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում ցուցաբերի երաժշտական գիտելիքներ և ​​հմտություններ:

3. Երգի (մենակ կամ խմբով) օպերաներից հատվածներ` արիաներ, խմբերգեր արտահայտիչ, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին:

4. Իրականացնի ստեղծագործական գաղափարներ անհատապես և խմբով: Մասնակցի դպրոցական երգչախմբի կամ այլ երաժշտական խմբի աշխատանքներին:

5. Ընկալի և բացատրի ստեղծագործության գաղափարը, կառուցվածքը, ձևը` դրսևորելով ստեղծագործական և անկախ մտածողություն:
6. Համեմատի և մեկնաբանի հակադիր կամ նման երաժշտական կերպարները:
7. Զարգացնի երաժշտական ճաշակը, ընդլայնի եվրոպական մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները, նոր տեխնոլոգիաների, մասնավորապես` ուսումնական վիրտուալ այցերի (համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ) միջոցով:
8. Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:

Թեմայի բովանդակությունը

1. XIX դարի օպերային արվեստ:

2. Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նշանավոր կոմպոզիտորներ` օպերաների հեղինակներ:

3. Հանրահայտ օպերաների հատվածներ և օպերային ներկայացումներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

1. Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ:

2. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել, կատարել օպերաների հատվածներ:

3. Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ:

Խաչվող հասկացություններ

Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ

Սովորողները, ուսումնասիրելով XIX դարի օպերային արվեստը, ծանոթանում են տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղին, նրանց պատմություններին, մարդկության պատմության շրջադարձային փուլերին, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերություններին, արժևորում են հեղինակների արվեստը և ավանդը օպերային երաժշտության զարգացման մեջ:

Միջառարկայական կապեր

1. Գրականություն - Ուսումնասիրել այն գրական ստեղծագործությունները, որոնք դարձել են օպերային լիբրետտոներ:
2. Կերպարվեստ - Ուսումնասիրել օպերային ներկայացումների բեմական ձևավորումները` դեկորները, հագուստները և դրանց համապատասխանությունը երաժշտությանը:
3. Պատմություն - Ուսումնասիրել այն պատմական կարևոր իրադարձությունները, որոնք հիմք են դարձել պատմական օպերային լիբրետտոների համար:
4. Թատրոն - Ուսումնասիրել և մեկնաբանել օպերային ներկայացումներում երգիչների դերասանական վարպետությունը, որը նպաստում է երաժշտական կերպարի ավելի խոր բացահայտմանը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2022 թվական:

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2022
N 46-Ն
Որոշում