Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ` ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ` ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ...

 

19.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 2023 թվականի N 57-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին ենթակետին և «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացը պատվիրակելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.06.2026 թիվ 844-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 18.06.2026 թիվ 844-Ն որոշում)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն

ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց

հետո: Մինչդեռ սույն որոշումն ուժի մեջ է մտել մինչ դրա

ընդունումը:

---------------------------------------------------------------

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունվարի 12-ի

N 57-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 18.06.2026 թիվ 844-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ` հաստատություն) վարչատնտեսական գործընթացն ամբողջությամբ կամ դրա մի մասը պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 18.06.2026 թիվ 844-Ն որոշում)

2. Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար իրավաբանական անձին կարող են պատվիրակվել առնվազն 3 հաստատության վարչատնտեսական գործառույթներ:

3. Իրավաբանական անձին կարող են պատվիրակվել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 19-րդ մասով պետական հաստատության վարչատնտեսական գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:

4. Հաստատության վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններն են`

1) հաշվապահություն.

2) գնումների գործընթաց.

3) սննդի կազմակերպում.

4) մաքրության ապահովում.

5) անվտանգության ծառայություն.

6) ընթացիկ տեխնիկական սպասարկում:

(4-րդ կետը փոփ. 16.05.2024 թիվ 704-Ն որոշում)

5. Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների վարչատնտեսական մասի համակարգողները (այսուհետ` համակարգող) հաստատություններում վարչատնտեսական գործառույթները պատվիրակելու մասին հայտերը ներկայացնում են լիազոր մարմնին գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կենտրոնացված գնումների համար սահմանված կարգով և ժամկետներում, որոնց հիման վրա լիազոր մարմինը հայտարարում է համապատասխան գնման ընթացակարգեր:

(5-րդ կետը փոփ. 16.05.2024 թիվ 704-Ն որոշում)

6. Վարչատնտեսական գործառույթների պատվիրակումն իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը` «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի պահանջներին համապատասխան, որի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ կնքվում է պայմանագիր:

7. Այն դեպքում, երբ վարչատնտեսական գործառույթների` սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման` սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում, կամ դատական կարգով բողոքարկվում են մրցույթի արդյունքները, ապա այդ գործառույթներն իրականացնող աշխատողների համակարգման աշխատանքներն իրականացնում է հաստատության համակարգողը, մինչև օրենքով սահմանված կարգով այդ գործառույթի պատվիրակումը:

8. Անկախ պատճառներից մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ, մինչև սույն կարգի համաձայն մրցույթում հաղթող ճանաչվելը:

9. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակման դեպքում, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ որոշմամբ նշանակվում է համապատասխան գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում և իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանմանը վերապահված լիազորությունները:

10. Սույն կարգի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանվում են գործընթացի առանձնահատկությունները, իսկ գնումների գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման պահանջներին համապատասխան:

11. Իրավաբանական անձը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում համապատասխանաբար` լիազոր մարմինը կամ հաստատության վարչատնտեսական մասի համակարգողն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած` «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ, սույն կարգով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում` անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանման, ինչպես նաև հաստատությունում սովորողների և աշխատողների կյանքի, առողջության և ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

12. Իրավաբանական անձը ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը համակարգողին է ներկայացնում իրեն պատվիրակված գործառույթների` նախորդ ամսվա ընթացքում կատարման վերաբերյալ ընդունման-հանձնման արձանագրությունը (այսուհետ` արձանագրություն)` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի N 230-Ն հրամանով սահմանված ձևաչափի:

13. Համակարգողն արձանագրությունն ստանալուց հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դրա հիման վրա լիազոր մարմին է ներկայացնում եզրակացություն` կցելով տվյալ ամսվա արձանագրությունը:

14. Եզրակացության և արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել տվյալ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի գործողությունը շարունակելու կամ այն լուծելու վերաբերյալ:

15. Համակարգողը` իրավաբանական անձին պատվիրակված գործառույթները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմին` օրենսդրությամբ սահմանված վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.2023
N 57-Ն
Որոշում