031.0235.061206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրք մշակելու և անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Գևորգ ՄԱԼԽԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի առաջին տեղակալ
Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության
պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ
Արամ ԹԱՄԱԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի
տեղակալ
Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության
մարդու դեմ ուղղված հանցագործությունների
գործերով վարչության պետ
Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)
Տիգրան ՍԱՀԱԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական
դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարության քննչական վարչության պետ
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր ազգային անվտանգության ծառայության
քննչական վարչության պետ
Տիգրան ԵՐԱՆՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության
շտաբի հետաքննության բաժնի պետ
Արթուր ՂԱՄԲԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության
դատախազ
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
քրեական պալատի նախագահի ավագ օգնական
(համաձայնությամբ)
Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ Երևանի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի
անդամ, փաստաբան (համաձայնությամբ)
(կազմը փոփ. 13.06.07 ՆԿ-104-Ա, 27.02.08 ՆԿ-34-Ա, 24.05.08 ՆԿ-94-Ա, 16.06.08 ՆԿ-108-Ն, 30.08.08 ՆԿ-142-Ա, 15.05.09 ՆԿ-75-Ա կարգադրություններ)
i
2. Աշխատանքային խմբին` մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքները և ներկայացնել համապատասխան օրենսդրական ակտերի նախագծերը:
(2-րդ կետը փոփ. 16.06.08 ՆԿ-108-Ն, 15.05.09 ՆԿ-75-Ա կարգադրություն)
2006թ. դեկտեմբերի 6
ՆԿ-235-Ա