010.0273.301298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 
 «28» դեկտեմբերի 1998 թ.
 
i
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:»:
 
Հոդված 2. Օրենքի 23 հոդվածում`
i
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալից) գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,2 տոկոսի չափով:».
բ) հանել երկրորդ մասը:
 
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-273