(ուժը կորցրել է 30.09.08 թիվ 89-Ն հրաման)
i
114.0105.160899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
27 հուլիսի 1999 թվականի թիվ 105-Հ
i
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշումներով վաճառքի ենթակա գույքի գնահատման և վաճառքի գործընթացը կանոնակարգելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշումներով վաճառքի ենթակա գույքի գնահատման և վաճառքի գործընթացը կանոնակարգելու մասին» որոշումը (կցվում է):
ԿԱՐԳ
ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների
պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման
հանձնաժողովների որոշումներով վաճառքի ենթակա գույքի գնահատման
և վաճառքի
i
1. Սույն կարգը ընդունված է ելնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998թ. հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 76 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի ե) ենթակետից:
2. Եթե ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվող ընկերության լուծարման հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերության պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով վաճառքի ենթակա գույքի (այսուհետև` գույք) գնահատման և վաճառքի համար դիմել ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը, ապա`
ա) գույքի գնահատման համար հիմք է հանդիսանում լուծարման հանձնաժողովի որոշումը և լուծարվող ընկերության հավատարմագրային կառավարիչի դիմումը (կցելով գույքի գնահատման ելակետային տվյալները) ներկայացված ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը.
բ) վաճառքի ենթակա գույքի գնահատումը կատարվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության գնահատման բաժնի կողմից լուծարման հանձնաժողովի որոշմամբ նշված գնահատման կարգով (կարգերով)` հիմք ընդունելով ներկայացված գնահատման` ելակետային տվյալները.
գ) գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը (հաշվի առած ԱԱՀ-ն) և լուծարման հանձնաժողովի որոշումը գնահատման բաժնի կողմից ներկայացվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն.
դ) ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոնը լուծարման հանձնաժողովի որոշմամբ նշված կարգով կազմակերպում է աճուրդ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
16. 08. 1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11499134