ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ» (ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 18-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հայաստանում արդարադատության համակարգի կոնսոլիդացիա» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
25 դեկտեմբերի 2018 թվականի
ՆՀ-532-Ն