ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ-Ն ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ` ՀԱՏԿԱՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» (ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում` հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
25 դեկտեմբերի 2018 թվականի
ՆՀ-534-Ն