040.0954.140706
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» հուլիսի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 մայիսի 2006 թվականի N 954-Ն
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 30.07.15 թիվ 867-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվանից 6 ամիս հետո:
(նախաբանը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մայիսի 26-ի
N 954-Ն որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
1. Սույն հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերից հայկական կոնյակների և դրանց համար հումք հանդիսացող հայկական կոնյակի սպիրտների վրա`
 
     2208 20 120    խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2լ կամ
                    պակաս տարողությամբ տարաներում,
 
     2208 20 620    խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2լ-ից
                    ավելի տարողությամբ տարաներում,
 
     2208 20 400    խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ
                    (չվերամշակված թորվածք)` 2լ-ից ավելի տարողությամբ
                    տարաներում,
 
     2208 20 890    խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ
                    2լ-ից ավելի տարողությամբ տարաներում:
 
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում տրված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց արտադրությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակի իսկության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
3. Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները ենթակա են համապատասխանության գնահատման:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
 
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
հայկական կոնյակ` յուրահատուկ բուրմունքով և համով էթիլ սպիրտի 40-ից մինչև 57 տոկոս ծավալային մասով ալկոհոլային խմիչք, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և շշալցված է Հայաստանի Հանրապետության տարածքում.
սովորական (օրդինար) հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած և 4 կամ 5 միջին հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներից.
տեսակավոր հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ կաղնու տակառատախտակներով բեռնված պահեստատակառներում (բուտերում) 6 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից:
Տեսակավոր հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքը պետք է լինի ոչ պակաս տվյալ անվանման կոնյակի համար սահմանված տարիքից.
կոլեկցիոն հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ պահեստատակառներում լրացուցիչ 3 տարվանից ոչ պակաս հնացված տեսակավոր կոնյակներից.
հայկական կոնյակի սպիրտ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից ֆրակցիոն թորման միջոցով պատրաստված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած սպիրտ.
երիտասարդ հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը շփման մեջ չի գտնվել կաղնու բնափայտի հետ.
հասունացած հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը հասունացման ամբողջ ընթացքում շփման մեջ է գտնվել կաղնու բնափայտի հետ.
հայկական կոնյակի գինենյութ` հայկական կոնյակի սպիրտի ստացման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից պատրաստված գինենյութ` էթիլ սպիրտի նվազագույնը 8 տոկոս ծավալային մասով.
կուպաժավորում` գործողություն, որի ընթացքում խառնում են տարբեր քանակության, տարբեր վայրերից ստացված և տարբեր տեսակների ու հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներ և տեխնոլոգիական հրահանգով նախատեսված այլ օժանդակ նյութեր` հայկական կոնյակի յուրահատուկ տեսակներ ստեղծելու նպատակով.
հայկական կոնյակի խմբաքանակ` հայկական կոնյակների ցանկացած քանակություն, որն արտադրված է նույն կազմակերպության կողմից, ունի նույն կուպաժը, շշալցման նույն թվականը և ձևակերպված է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.
հայկական կոնյակի (կոնյակի սպիրտի) նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է շրջանառության բոլոր փուլերում հայկական կոնյակների (հայկական կոնյակի սպիրտների) նույնականությունը դրանց անվանմանը և էական հատկանիշներին:
 
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
5. Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական կոնյակների և կոնյակի սպիրտների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
(5-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:
(6-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
7. Սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակներ արտադրող և սպառող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա հայկական կոնյակները լրացուցիչ կարող են ուղեկցվել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից տրված հայկական կոնյակների իսկության մասին վկայականով:
(7-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
 
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
8. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների պատրաստման համար օգտագործվող նյութերի անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին:
9. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են N 1 աղյուսակում:
 
Աղյուսակ N 1. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների
անվտանգության ցուցանիշները
 
._________________________________________________________.
|           Ցուցանիշը           |  Թույլատրելի մակարդակը, |
|                               |        ոչ ավելի         |
|_______________________________|_________________________|
|Թունավոր տարրերը, մգ/կգ.       |                         |
|  կապար                        |          0,3            |
|  արսեն                        |          0,2            |
|  կադմիում                     |          0,03           |
|  սնդիկ                        |          0,005          |
|_______________________________|_________________________|
|Մեթիլ սպիրտը, գ/լ              |                         |
|  անջուր սպիրտում              |          2,0            |
|_______________________________|_________________________|
|Ռադիոնուկլիդները, Բկ/լ.        |                         |
|  ցեզիում - 137                |          70             |
|  ստրոնցիում - 90              |          100            |
._________________________________________________________.
 
(1-ին աղյուսակը փոփ. 12.07.12 թիվ 830-Ն որոշում)
 
10. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 2 և 3 աղյուսակներում տրված նորմերին:
 
Աղյուսակ N 2. Հայկական կոնյակների քիմիական ցուցանիշները
 
.______________________________________________________.
|     Ցուցանիշի անվանումը         |       Նորմը        |
|_________________________________|____________________|
|Էթիլ սպիրտի ծավալային մասը, %    |       40-57*       |
|_________________________________|____________________|
|Բարձր սպիրտների զանգվածային      |    1700-5000       |
|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |
|իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր      |                    |
|սպիրտում                         |                    |
|_________________________________|____________________|
|Ալդեհիդների զանգվածային          |     50-500         |
|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |
|քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ     |                    |
|անջուր սպիրտում                  |                    |
|_________________________________|____________________|
|Միջին էթերների զանգվածային       |     500-2700       |
|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |
|քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ   |                    |
|անջուր սպիրտում                  |                    |
|_________________________________|____________________|
|Ցնդող թթուների զանգվածային       |       2000         |
|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |
|քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում,|                    |
|ոչ ավելի                         |                    |
|_________________________________|____________________|
|Ցնդող միացությունների (ցնդող     |       1250         |
|թթուներ` վերահաշվարկված ըստ      |                    |
|քացախաթթվի, ալդեհիդներ`          |                    |
|վերահաշվարկված ըստ քացախաթթվական |                    |
|ալդեհիդի` որպես քացախաթթվական    |                    |
|ալդեհիդի և  1.1-դիէթոք-սիէթանի   |                    |
|(ացետալ) մեջ քացախաթթվական       |                    |
|ալդեհիդի պարունակության գումար,  |                    |
|բարձր սպիրտներ` պրոպանոլ-1-ը,    |                    |
|բութանոլ-1-ը, բութանոլ-2-ը ու    |                    |
|2-մեթիլ- պրոպանոլ-1-ը` հաշվարկված|                    |
|որպես առանձին նյութեր, իսկ       |                    |
|2-մեթիլբութանոլ-1-ը ու           |                    |
|3-մեթիլբութանոլ-1-ը` հաշվարկված  |                    |
|որպես առանձին նյութեր կամ դրանց  |                    |
|գումար և  քացախաթթվական էթիլ     |                    |
|եթեր) զանգվածային խտությունը,    |                    |
|մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս   |                    |
|_________________________________|____________________|
|Շաքարների զանգվածային խտությունը,|                    |
|գ/լ                              |       7-20*        |
|                                 |                    |
|Երկաթի զանգվածային խտությունը,   |                    |
|մգ/լ, ոչ ավելի                   |       1,5          |
|                                 |                    |
|Պղնձի զանգվածային խտությունը,    |                    |
|մգ/լ, ոչ ավելի                   |       5,0          |
|______________________________________________________|
|* Կոնկրետ անվանման կոնյակների համար սահմանված նորմերից|
|թույլատրելի շեղումները չպետք է գերազանցեն`            |
|  էթիլ սպիրտի ծավալային մասի` +/- 0,3%,               |
|  շաքարների զանգվածային խտությունից` +/- 2 գ/լ        |
.______________________________________________________.
(2-րդ աղյուսակը փոփ. 12.07.12 թիվ 830-Ն որոշում)
 
Աղյուսակ N 3. Հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները
 
.____________________________________________________________.
|                                       |       Նորմը        |
|          Ցուցանիշի անվանումը          |____________________|
|                                       |երիտասարդ|հասունացած|
|_______________________________________|_________|__________|
|Էթիլ սպիրտի ծավալային մասը, %          |62,0-72,0|  55-72   |
|_______________________________________|_________|__________|
|Բարձր սպիրտների զանգվածային խտությունը`|         |          |
|վերահաշվարկած ըստ իզոամիլ սպիրտի,      |1800-6000|1700-5000 |
|մգ/լ անջուր սպիրտում                   |         |          |
|_______________________________________|_________|__________|
|Ալդեհիդների զանգվածային խտությունը`    |         |          |
|վերահաշվարկած ըստ քացախաթթվական        |  30-500 |  50-500  |
|ալդեհիդի, մգ/100 սմ3 անջուր սպիրտի     |         |          |
|_______________________________________|_________|__________|
|Միջին եթերների զանգվածային խտությունը` |         |          |
|վերահաշվարկած ըստ քացախաթթվական էթիլ   |500-2500 | 500-2700 |
|եթերի, մգ/100 սմ3 անջուր սպիրտի        |         |          |
|_______________________________________|_________|__________|
|Ցնդող թթուների զանգվածային խտությունը` |         |          |
|վերահաշվարկած ըստ քացախաթթվի, մգ/100   |  800    |   2000   |
|սմ3 անջուր սպիրտի, ոչ ավելի            |         |          |
|_______________________________________|_________|__________|
|Ցնդող մնացորդների զանգվածային          |         |          |
|խտությունը, մգ/լ անջուր սպիրտում,      |         |          |
|ոչ պակաս                               | 1250    |  1250    |
|_______________________________________|_________|__________|
|Ֆուրֆուրոլի զանգվածային խտությունը,    |         |          |
|մգ/100 սմ3 անջուր սպիրտի, ոչ ավելի     |   30    |   30     |
|_______________________________________|_________|__________|
|Պղնձի զանգվածային խտությունը, մգ/լ     |         |          |
|ոչ ավելի                               |   8,0   |   8,0    |
|_______________________________________|_________|__________|
|Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային  |         |          |
|խտությունը, մգ/լ, ոչ ավելի             |   45    |   40     |
|_______________________________________|_________|__________|
|Երկաթի զանգվածային խտությունը, մգ/լ,   |         |          |
|ոչ ավելի                               |   1,5   |   1,5    |
.____________________________________________________________.
(3-րդ աղյուսակը փոփ. 14.05.09 թիվ 531-Ն, 12.07.12 թիվ 830-Ն որոշումներ)
 
11. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 4 և 5 աղյուսակներում տրված բնութագրերին:
 
Աղյուսակ N 4. Հայկական կոնյակների զգայորոշման ցուցանիշները
 
.____________________________________________________________.
|    Ցուցանիշի անվանումը    |           Բնութագիրը           |
|___________________________|________________________________|
|  Գույնը                   |բաց դարչնագույնից մինչև  մուգ   |
|                           |դարչնագույնը` ոսկեգույն երանգով |
|___________________________|________________________________|
|  Թափանցիկությունը         |թափանցիկ, փայլով, առանց նստվածքի|
|                           |և  կողմնակի խառնուկների         |
|___________________________|________________________________|
|  Համը և  փունջը           |տվյալ անվանմամբ կոնյակին բնորոշ,|
|                           |առանց կողմնակի համի և  հոտի     |
.____________________________________________________________.
 
Աղյուսակ N 5. Հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները
 
._________________________________________________________________________.
|                     |        Հայկական կոնյակի սպիրտի բնութագիրը         |
| Ցուցանիշի անվանումը |___________________________________________________|
|                     |       երիտասարդ       |         հասունացած        |
|_____________________|_______________________|___________________________|
|  Գույնը             |անգույնից մինչև  բաց   |ծղոտագույնից մինչև  մուգ   |
|                     |ծղոտագույն             |դարչնագույն                |
|_____________________|___________________________________________________|
|  Թափանցիկությունը   |թափանցիկ, առանց կողմնակի ներառուկների և  նստվածքի  |
|_____________________|___________________________________________________|
|  Բուրմունքը         |բարդ, արտահայտված գինու|բարդ, կաղնու բաղադրամասերի |
|                     |և  թեթև  ծաղկային      |թեթև,  զգալի տոներից մինչև |
|                     |տոներով                |ավելի արտահայտված և  նուրբ |
|                     |                       |ծաղկա-վանիլինաշոկոլադային  |
|                     |                       |նրբերանգների տոներ         |
|_____________________|_______________________|___________________________|
|  Համը               |մաքուր, այրող, էթիլ    |այրող, կաղնու, էթիլայինից  |
|                     |սպիրտի թեթև  համով     |մինչև  լրիվ փափուկ,        |
|                     |                       |ներդաշնակ` բարկահամ        |
|                     |                       |դառնությամբ                |
._________________________________________________________________________.
 
12. Սույն տեխնիկական կանոնակարգի N 5 աղյուսակում տրված հայկական կոնյակի սպիրտների համի և բուրմունքի մեջ չի թույլատրվում կտրուկ եթերաալդեհիդային, քացախաթթվային, կծված, թանձրացած, վառած, նավթային, ծծմբաջրածնային և այլ կողմնակի տոներ:
13. Հայկական կոնյակի գինենյութերի զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակում տրված բնութագրերին:
 
Աղյուսակ N 6. Հայկական կոնյակի գինենյութերի
զգայորոշման ցուցանիշները
 
.____________________________________________________________.
|    Ցուցանիշի անվանումը    |           Բնութագիրը           |
|___________________________|________________________________|
|  Գույնը                   |բաց ծղոտագույնից մինչև          |
|                           |վարդագույն                      |
|___________________________|________________________________|
|  Արտաքին տեսքը            |թափանցիկ կամ ոչ թափանցիկ հեղուկ,|
|                           |առանց մթերքին ոչ բնորոշ կողմնակի|
|                           |ներառուկների                    |
|___________________________|________________________________|
|  Բուրմունքը և  համը       |մաքուր, գինենյութի առանց        |
|                           |կողմնակի հոտի և  համի           |
.____________________________________________________________.
 
Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 7 աղյուսակում տրված նորմերին:
 
Աղյուսակ N 7. Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները
 
._____________________________________________________________.
|     Ցուցանիշի անվանումը                |       Նորմը        |
|________________________________________|____________________|
|Էթիլ սպիրտի ծավալային մասը, % ոչ պակաս  |        8,0         |
|________________________________________|____________________|
|Տիտրվող թթուների զանգվածային խտությունը,|                    |
|վերահաշվարկած ըստ գինեթթվի, գ/լ, ոչ     |        4,5         |
|պակաս                                   |                    |
|________________________________________|____________________|
|Ցնդող թթուների զանգվածային խտությունը,  |                    |
|վերահաշվարկած ըստ քացախաթթվի, գ/լ, ոչ   |        1,2         |
|ավելի                                   |                    |
|________________________________________|____________________|
|Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային   |                    |
|խտությունը, մգ/լ, ոչ ավելի              |        15          |
._____________________________________________________________.
(7-րդ աղյուսակը փոփ. 12.07.12 թիվ 830-Ն որոշում)
(13-րդ կետը փոփ. 02.04.09 թիվ 344-Ն որոշում)
14. Հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող այլ նյութերը պետք է սահմանված լինեն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգներով և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
 
Փաթեթավորումը, պիտակավորումը, մակնշումը և պահումը
 
15. Իրացման համար նախատեսված հայկական կոնյակների սպառողական տարաները և դրանց խցանափակման արտադրատեսակները պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սննդամթերքի հետ շփման համար թույլատրված նյութերից:
(15-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն որոշում)
16. Հայկական կոնյակի սպառողական տարայի, պիտակի կամ ցանկացած զուգորդությամբ պիտակի, կրկնապիտակի և մանյակապիտակի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
բ) «Հայկական կոնյակ» բառերը,
գ) հայկական կոնյակի անվանումը (եթե հայկական կոնյակի անվանման մեջ օգտագործվում են աստղեր, ապա դրանց թիվը պետք է համապատասխանի հայկական կոնյակի տարիքին),
դ) «Կոլեկցիոն» բառը` կոլեկցիոն կոնյակների համար,
ե) «Հայաստանի Հանրապետություն» բառերը,
զ) արտադրողի գրանցված ապրանքային նշանը (եթե պիտակը գրանցված չէ որպես ապրանքային նշան),
է) թնդությունը (էթիլ սպիրտի ծավալային մասը)` տոկոսներով,
ը) հայկական կոնյակի տարիքը, որը պետք է համապատասխանի կոնյակի սպիրտի միջին տարիքին,
թ) շշալցման թվականը,
ժ) լրացուցիչ հնացման տարիքը (կոլեկցիոն հայկական կոնյակների համար),
ժա) հայկական կոնյակի ծավալը` լիտրերով,
ժբ) կախված պայմանագրից` սպառողական տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակը և (կամ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 40-րդ կետի:
Մականշվածքը պետք է կատարվի հայերենով կամ հայերենով և օտար լեզվով` ըստ պայմանագրի, իսկ արտահանման դեպքում` պայմանագրում նշված լեզուներով:
Տրանսպորտային տարայի մակնշումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:
(16-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
17. Հայկական կոնյակի շշալցումը պետք է կատարվի` ըստ ծավալի կամ ըստ մակարդակի` 5 դմ3-ից ոչ ավելի տարողությամբ տարաներում:
Տարբեր տարողությամբ սպառողական տարաների համար թույլատրելի թերալցումը (20+/-0,5%) oC ջերմաստիճանում չպետք է գերազանցի`
     0,75 լ-ից ավելի`            6,0 մլ,
     0,70 լ-ից մինչև  0,75 լ`    5,0 մլ,
     0,50 լ`                     4,0 մլ,
     0,20 լ-ից մինչև  0,30 լ`    3,0 մլ,
     0,10 լ`                     1,5 մլ,
     0,05 լ`                     1,0 մլ:
18. Հայկական կոնյակների սպառողական տարայի վրա թույլատրվում է զետեղել լրացուցիչ գովազդային բնույթի և արտադրանքը բնութագրող այլ տեղեկատվություն, որը չպետք է հակասի սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված պահանջներին: Գովազդային բնույթի տեղեկատվությունը պետք է զետեղվի միայն արտադրողի մոտ դրա հավաստիությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
19. Հայկական կոնյակները պետք է պահվեն օդափոխվող, կողմնակի հոտերից զերծ սենքերում` 5 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Հայկական կոնյակով շշերը պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթների ազդեցությունից:
20. Հայկական կոնյակի սպիրտները պետք է լցվեն կաղնեփայտե տակառների, կամ տիտանային զոդովի տակառների, կամ այլ տարողությունների մեջ` պատրաստված սպիրտների հետ շփման համար թույլատրված նյութերից:
21. Փոխադրման համար նախատեսված հայկական կոնյակի սպիրտով տակառներում պետք է նախատեսվի տակառի ընդհանուր տարողության 2 տոկոսից ոչ պակաս չափով ազատ տարածություն:
22. Հայկական կոնյակի սպիրտների տակառների մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին`
ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
բ) «Հայկական կոնյակի սպիրտ» բառերը,
գ) արտադրանքի ծավալը կամ զտաքաշը և համաքաշը,
դ) տակառի և խմբաքանակի համարները,
ե) ապրանքային նշանը (առկայության դեպքում),
զ) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով,
է) լցման ամսաթիվը,
ը) հայկական կոնյակի սպիրտի տարիքը,
թ) խմբաքանակի համարը,
ժ) կախված պայմանագրից` տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակի սպիրտը և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը:
(22-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
23. Հայկական կոնյակի սպիրտները պետք է պահվեն 15-ից մինչև 25 oC օդի ջերմաստիճանի և 75 տոկոսից մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության պայմաններ ապահովող սենքերում:
 
VI. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ
 
24. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացումը պետք է իրականացնեն դրանց արտադրման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության գնահատման և պետական վերահսկողության մարմինները:
(24-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
25. Նույնականացումն իրականացնում են`
ա. գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.
բ) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելիս իրենց իրավասության սահմաններում,
գ) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով արտադրանքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:
(25-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
26. Կախված նույնականացման խնդիրներից` կիրառվում են նույնականացման հետևյալ եղանակները`
ա) փաստաթղթային փորձաքննություն,
բ) արտադրանքի փորձարկում,
գ) արտադրանքի համտեսում (միայն հայկական կոնյակների համար):
27. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հայկական կոնյակների կամ հայկական կոնյակի սպիրտների սպառողական և փոխադրական տարաների կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:
28. Հայկական կոնյակների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակում տրված քիմիական ցուցանիշների:
29. Հայկական կոնյակի սպիրտների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի NN 3 և 5 աղյուսակներում տրված քիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի:
30. Հայկական կոնյակի համտեսմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում տրված հայկական կոնյակի զգայորոշման ցուցանիշների` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված համտեսային հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն:
(30-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
31. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակի`
ա) արտադրանքի անվանումը,
բ) արտադրողի մասին տեղեկատվությունը,
գ) շշալցման թվականը (հայկական կոնյակի համար),
դ) փաստաթղթերի փորձաքննության, արտադրանքի փորձարկման (համտեսման) արդյունքները,
ե) փաթեթավորման մասին տեղեկատվություն, այդ թվում` սպառողական տարայի տարողությունը` լիտրերով և փոխադրական տարայում շշերի քանակը (հայկական կոնյակի համար),
զ) տակառի համարը և տարողությունը` լիտրերով (հայկական կոնյակի սպիրտների համար),
է) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը,
ը) խմբաքանակի համարը և չափը,
թ) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:
 
VII. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
 
32. Հայկական կոնյակներ արտադրող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) հայկական կոնյակների իսկությունը հավաստելու համար տեսչական մարմին պետք է ներկայացնեն`
ա) յուրաքանչյուր տարվա սկզբում նախորդ տարվա սեզոնային գինեգործության արդյունքների եզրափակիչ հաշվետվություն` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 ձևի` նշելով վերամշակված խաղողի սորտերը և քանակը, որը պետք է համապատասխանի արտադրողի մոտ առկա խաղողի մթերման փաստաթղթերին,
բ) յուրաքանչյուր տարվա վերջում տեղեկանք` ըստ հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտների և պատրաստի հայկական կոնյակների (առանց շշալցման) մնացորդային քանակությունների (դեկալիտր անջուր սպիրտի) մասին,
գ) եռամսյակը մեկ տեղեկանք` իրացված հայկական կոնյակների և ըստ հասունացման տարիքային խմբերի գնված հայկական կոնյակի սպիրտների մասին,
դ) յուրաքանչյուր տարվա վերջում փաստաթուղթ` խաղողի մթերման և արտադրված գինենյութի քանակական արդյունքների մասին` նշելով մթերած խաղողի տարածքային ծագումը, ինչպես նաև հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար օգտագործվող խաղողի կոնկրետ սորտը:
(32-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն, 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
33. Հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի կուպաժավորման ավարտից հետո և շշալցումն սկսելուց 10 օր առաջ դրա մասին հայտատուն գրավոր տեղեկացնում է տեսչական մարմինը` կցելով կուպաժավորման թերթիկի պատճենը: Տեսչական մարմինն ուսումնասիրում է կուպաժավորման թերթիկում նշված կուպաժավորման համար օգտագործված հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքի ապահովման փաստը (կուպաժավորման համար կարող են օգտագործվել 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներ): Տեսչական մարմնի ներկայացուցիչը կուպաժավորման թերթիկով ներկայացված պատրաստի հայկական կոնյակի քանակից կատարում է նմուշառում` սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում նշված նմուշառման ստանդարտով սահմանված կարգին համապատասխան: Ընտրված նմուշների մի մասը ներկայացվում է համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիա` փորձարկման, մյուս մասը` համտեսային հանձնաժողով` համտեսում իրականացնելու և եզրակացություն ստանալու համար: Համտեսումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված կարգին համապատասխան: Հայկական կոնյակի փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:
(33-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
34. Հայկական կոնյակների իսկության մասին վկայական ստանալու նպատակով հայտատուն տեսչական մարմին է ներկայացնում հայտ (N 2 ձև):
Հայտին կից ներկայացվում է փաստաթղթերի հետևյալ լրակազմը`
ա) հայկական կոնյակի խմբաքանակի հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը,
բ) (34-րդ կետի բ ենթակետը հանվել է 28.12.06 թիվ 1909-Ն որոշում)
Այն դեպքում, երբ հայկական կոնյակը շշալցված է կուպաժից, որի վերաբերյալ տեսչական մարմնում առկա չեն սույն տեխնիկական կանոնակարգի 32-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ապա տեսչական մարմնի ներկայացուցիչը հայկական կոնյակի նմուշն ընտրում է այդ կուպաժից` համտեսային հանձնաժողովից համտեսային եզրակացությունն ստանալու և սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետին համապատասխան փորձարկման ներկայացնելու նպատակով:
(34-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
35. Հայտը տեսչական մարմնում գրանցվելուց հետո մեկօրյա ժամկետում պետք է իրականացվի ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգում: Լրակազմում որևէ փաստաթղթի բացակայության դեպքում փորձաքննություն չի կատարվում և ներկայացված փաստաթղթերը գրությամբ վերադարձվում են հայտատուին:
(35-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
36. Փաստաթղթերի փորձաքննության դրական արդյունքից հետո շշալցված, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված հայկական կոնյակից տեսչական մարմնի կողմից վերցվում են փորձանմուշներ, որոնք փորձարկման են տրվում հայկական կոնյակի արտադրությամբ և (կամ) իրացմամբ չզբաղվող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա: Փորձանմուշների ընտրությունը և դրանց փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:
Փորձարկման արձանագրությունը պետք է բովանդակի`
ա) փորձարկումը կատարող լաբորատորիայի անվանումը, գտնվելու վայրը,
բ) փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը,
գ) արտահանվող հայկական կոնյակի անվանատեսակը և տարիքը,
դ) ֆիզիկաքիմիական ցուցանիշները,
ե) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով (թնդությունը),
զ) կոնյակի ծավալը` վերահաշվարկած ըստ անջուր սպիրտի, լիտրերով,
է) շշի տարողությունը,
ը) անվտանգության ցուցանիշները,
թ) փորձարկման արձանագրությունը կազմելու ամսաթիվը:
Փորձարկման արձանագրությունը պետք է ստորագրվի հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի ղեկավարի կողմից և կնքվի:
(36-րդ կետը փոփ. 28.12.06 թիվ 1909-Ն, 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
37. Սույն տեխնիկական կանոնակարգի 32-34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության, 36-րդ կետով նախատեսված հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի փորձարկման արձանագրության մեջ ներկայացված ցուցանիշների և նույն անվանատեսակի հայկական կոնյակի կուպաժավորման ավարտից հետո վերցված փորձանմուշի փորձարկման արձանագրության մեջ նշված ցուցանիշների համապատասխանության և 32-րդ կետով նախատեսված մթերման փաստաթղթերի առկայության դեպքում պետք է կազմվի հայկական կոնյակի իսկության վկայականի տրամադրման վերաբերյալ համապատասխանության եզրակացություն:
Դրական արդյունքների հիման վրա մեկօրյա ժամկետում հայտատուին տրամադրվում է հայկական կոնյակի իսկության մասին վկայականի (N 3 ձև) մեկ օրինակ` հայերենով: Անհրաժեշտության դեպքում վկայականը կարող է ձևակերպվել նաև ռուսերենով և անգլերենով:
(37-րդ կետը փոփ. 28.12.06 թիվ 1909-Ն որոշում)
38. Փաստաթղթերի փորձաքննության և հայկական կոնյակի փորձարկման բացասական արդյունքների դեպքում մեկօրյա ժամկետում հայտատուին պետք է տրվի հայտի մերժման մասին եզրակացություն` նշելով մերժման պատճառները, որը պետք է ստորագրված լինի տեսչական մարմնի ղեկավարի կողմից:
(38-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
 
VIII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
 
39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:
(39-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
40-48. (40-48-րդ կետերն ուժը կորցրել են 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
 
IX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
49. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
X. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
50. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:
(50-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
 
XI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
 
.____________________________________________________________________.
|  Ստանդարտի նշագիրը | Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող     |
|   (բաժինը, կետը)   |           ստանդարտի անվանումը                 |
|____________________|_______________________________________________|
|          1         |                     2                         |
|____________________|_______________________________________________|
|ՀՍՏ 179             |Գինեգործական արտադրանք. Ընդունման կանոններ և   |
|(բաժին 4)           |նմուշառման մեթոդներ                            |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 12280          |Գինիներ և  գինենյութեր. Կոնյակներ և  կոնյակի   |
|                    |սպիրտներ. Ալդեհիդների որոշման մեթոդ            |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 3191           |Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և  կոնյակի     |
|                    |սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր.  |
|                    |Էթիլ սպիրտի որոշման մեթոդներ                   |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 13192          |Գինիներ, գինենյութեր և  կոնյակներ. Շաքարների   |
|                    |որոշման մեթոդ                                  |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 13193          |Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և  կոնյակի     |
|                    |սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր.  |
|                    |Ցնդող թթուների որոշման մեթոդներ                |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 13194          |Կոնյակներ և  կոնյակի սպիրտներ. Մեթիլ սպիրտի    |
|                    |որոշման մեթոդ                                  |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 13195          |Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և  կոնյակի     |
|                    |սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր.  |
|                    |Երկաթի որոշման մեթոդ                           |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 14138          |Կոնյակի և  պտղային սպիրտներ. Բարձր սպիրտների   |
|                    |որոշման մեթոդ                                  |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 14139          |Կոնյակի և  պտղային սպիրտներ. Միջին եթերների    |
|                    |որոշման մեթոդներ                               |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 14192          |Բեռների մակնշում                               |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 14252          |Գինիներ և  գինենյութեր. Տիտրվող թթուների       |
|                    |որոշման մեթոդներ                               |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 14352          |Կոնյակի սպիրտներ. Ֆուրֆուրոլի որոշման մեթոդ    |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 23943          |Գինիներ և  կոնյակներ. Շշալցման լրիվության      |
|                    |որոշման մեթոդներ                               |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 26927          |Սննդահումք և  սննդամթերք. Սնդիկի որոշման մեթոդ |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 26928          |Սննդամթերք. Երկաթի որոշման մեթոդ               |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 26930          |Սննդահումք և  սննդամթերք. Արսենի որոշման մեթոդ |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 26931          |Սննդահումք և  սննդամթերք. Պղնձի որոշման մեթոդ  |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 26932          |Սննդահումք և  սննդամթերք. Կապարի որոշման մեթոդ |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 26933          |Սննդահումք և  սննդամթերք. Կադիումի որոշման     |
|                    |մեթոդ                                          |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ 30538          |Սննդամթերք. Ատոմային էմիսիայի մեթոդով թունավոր |
|                    |տարրերի որոշման մեթոդիկա                       |
|____________________|_______________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51655        |Ալկոհոլային արտադրանք և  դրա արտադրության համար|
|                    |հումք. Ազատ և  ընդհանուր ծծմբի երկօքսիդի       |
|                    |զանգվածային խտության որոշման մեթոդ             |
.____________________________________________________________________.
 
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
.......... ԹՎԱԿԱՆԻ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|Խա-|Վերա-| Ստացված |Գինենյութերի ելանքը|       Մնացուկները         |Գինե-|
|ղո-|մշակ-| քաղցուն |                   |                           |նյու-|
|ղի |ված  |_________|___________________|___________________________|թերի |
|սոր|խաղո-|դեկա|շաքա|տեսակի|դե|կոնդիցիան|խմորիչ և |այդ   |կնճեռ|չանչ|մշակ-|
|տի |ղը,  |լիտր|րայ-|և  մակ|կա|         |  դիրտ   |թվում`|     |    |ման  |
|ան-|կգ   |    |նութ|նիշի  |լի|_________|_________|գինե- |_____|____|կո-  |
|վա-|     |    |յու-|անվա- |տր|սպիր|շաքա|սպիր|շաքա|նյութե|կգ   |կգ  |րուստ|
|նու|     |    |նը,%|նում- |  |տը, |րը, |տը, |րը, |րի, դե|     |    |ները,|
|մը |     |    |    |ները  |  |%   |%   |%   |%   |կալիտր|     |    |դեկա-|
|   |     |    |    |      |  |    |    |    |    |      |     |    |լիտր |
|___|_____|____|____|______|__|____|____|____|____|______|_____|____|_____|
| 1 |  2  | 3  | 4  |  5   |6 | 7  | 8  | 9  | 10 |  11  | 12  | 13 | 14  |
|___|_____|____|____|______|__|____|____|____|____|______|_____|____|_____|
|   |     |    |    |      |  |    |    |    |    |      |     |    |     |
|   |     |    |    |      |  |    |    |    |    |      |     |    |     |
|   |     |    |    |      |  |    |    |    |    |      |     |    |     |
|   |     |    |    |      |  |    |    |    |    |      |     |    |     |
 
Ձև N 2
 
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմին
 
ղեկավար ___________________
 
ՀԱՅՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայտատու __________________________________________________
(կազմակերպության անվանումը)
 
____________________________________________________________________
Խնդրում եմ տրամադրել իսկության վկայական` ներկայացված հայկական
կոնյակների համար:
 
Արտադրանքի բնութագիրը.
._________________________________________________________________________.
|NN |Կոն- |Խմբա- |Հաշիվ-|Շշի   |Կոնյակի|Էթիլ   |Հերթա- |Կոնյակի |Շաքարների|
|ը/կ|յակի |քանակը|ապրան-|տարո- |տարիքը,|սպիրտի |կան    |քանակը, |զանգվածա-|
|   |անվա-|(շիշ),|քագրի |ղութ- |տարի   |ծավալա-|կուպաժի|վերահաշ-|յին խտութ|
|   |նումը|հատ   |համարը|յունը,|       |յին    |համարը |վարկած` |յունը,   |
|   |     |      |      |լ     |       |մասը, %|       |ըստ     |գ/դմ3    |
|   |     |      |      |      |       |       |       |անջուր  |         |
|   |     |      |      |      |       |       |       |սպիրտի, |         |
|   |     |      |      |      |       |       |       |դեկալիտր|         |
|___|_____|______|______|______|_______|_______|_______|________|_________|
| 1 |  2  |   3  |   4  |   5  |   6   |   7   |   8   |    9   |   10    |
|___|_____|______|______|______|_______|_______|_______|________|_________|
|   |     |      |      |      |       |       |       |        |         |
|___|_____|______|______|______|_______|_______|_______|________|_________|
|   |     |      |      |      |       |       |       |        |         |
|___|_____|______|______|______|_______|_______|_______|________|_________|
|   |     |      |      |      |       |       |       |        |         |
._________________________________________________________________________.
(2-րդ ձևը լրացվել է նոր «Ակցիզային դրոշմանիշերի համարները» 11-րդ սյունակով 28.12.06 թիվ 1909-Ն որոշում, որը չի կատարվել)
 
Կից ներկայացված փաստաթղթերը
1. __________________________________________________________ 2. __________________________________________________________ 3. __________________________________________________________ 4. __________________________________________________________
 
                     ___________________    _________________________
                      (ստորագրությունը)      (անվանատառը, ազգանունը)
 
____ _____________ 200 թ.
Կ.Տ.
 
(2-րդ ձևը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)
 
Ձև N 3
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
 
ՎԿԱՅԱԿԱՆ
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
1. ___________________________________________________________ (արտադրող կազմակերպության անվանումը) 2. ___________________________________________________________ (առաքող կազմակերպության անվանումը) 3. ___________________________________________________________ (ստացողը)
 
4. Հայկական կոնյակների բնութագիրը.
._________________________________________________________________________.
|NN |Կոնյակի  |Ապրանքի    |Հաշիվ-|Շշի տարո- |Կոնյակի|Էթիլ     |Շաքարների  |
|ը/կ|անվանումը|խմբաքանակը,|ապրան-|ղությունը,|տարիքը,|սպիրտի   |զանգվածային|
|   |         |(շիշ) հատ  |քագրի |լ         |(տարի) |ծավալային|խտությունը,|
|   |         |           |համարը|          |       |մասը, %  |գ/դմ3      |
|___|_________|___________|______|__________|_______|_________|___________|
|1. |         |           |      |          |       |         |           |
|___|_________|___________|______|__________|_______|_________|___________|
|   |         |           |      |          |       |         |           |
|___|_________|___________|______|__________|_______|_________|___________|
|   |         |           |      |          |       |         |           |
|___|_________|___________|______|__________|_______|_________|___________|
|   |         |           |      |          |       |         |           |
|___|_________|___________|______|__________|_______|_________|___________|
|   |Ընդամենը |           |      |          |       |         |           |
._________________________________________________________________________.
 
5. Արտադրանքի իսկության մասին եզրակացություն.
 
Սույն վկայականով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստում է, որ 4-րդ կետում նշված հայկական կոնյակները բացառապես ստացվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի սորտերից պատրաստված հայկական կոնյակի գինենյութերի թորման արդյունքում ստացված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և հաստատում է, որ այդ կոնյակների շշալցումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
 
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
  ղեկավար                             _________________  _______________
                                         (ստորագրությունը)    (անվանատառը,
                                                               ազգանունը)
 
Կ.Տ.
____ _____________ 200 թ.
 
(3-րդ ձևը փոփ. 30.07.15 թիվ 867-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)