ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «անկախության» բառը փոխարինել «չեզոքության» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական պահպանություն տրամադրվում է`
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վարչապետի թեկնածուին:
Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը` իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն` մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:».
2) 3-րդ մասի`
ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:».
4) 4-րդ մասի`
ա. 2-րդ կետի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «պետական պահպանության ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում, ինչպես նաև Օրենքի ամբողջ տեքստում «լիազոր մարմնի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայության» բառով:
i
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) վերնագրի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրապետության նախագահին նրա ընտրվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն:».
3) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով, իսկ «և (կամ)» բառերը` «, ինչպես նաև» բառերով.
4) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին» բառերը փոխարինել «Հանրապետության պաշտոնաթող նախագահներին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է» բառերը` «Հանրապետության պաշտոնաթող նախագահները կարող են» բառերով:
i
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. Վարչապետի պետական պահպանությունը
1. Վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն` նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում` սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով:
2. Պետական պահպանություն տրամադրվում է նաև վարչապետի`
1) Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին` իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից.
2) Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին` վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից:
3. Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
4. Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին:»:
i
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) վերնագրի «Հայաստանի Հանրապետությունում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այլ անձանց» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի» բառերով.
2) 1-ին մասի «և Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը հանել, իսկ «նրանց» բառը փոխարինել «նրա» բառով:
i
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում «և 7-րդ հոդվածում» բառերը փոխարինել «, 6-րդ և 7-րդ հոդվածներում» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի`
ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:»:
i
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն է (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «ծառայությունն է» բառերով.
2) 2-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության գրասենյակ է:
3. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
4. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
5. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական պահպանության ծառայության պետը:».
4) 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
5) 9-րդ մասում`
ա. «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:».
6) 10-րդ մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:
i
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի երկրորդ պարբերությունը «հակառակ» բառից հետո լրացնել «` զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով» բառերով:
i
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
2) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:
i
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին և 16.2-րդ հոդվածներով.
«Հոդված 16.1. Ծառայության ծառայողների նշանակումը և ազատումը
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ:
2. Ծառայության ղեկավարի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:
3. Ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ծառայության ղեկավարի ներկայացմամբ:
4. Ծառայության սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ծառայության ղեկավարի ներկայացմամբ:
5. Ծառայության կրտսեր սպայական և ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է ծառայության ղեկավարը:
Հոդված 16.2. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու կարգը
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
2. Ծառայության ղեկավարին նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի` տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
i
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշանակված վարչապետների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-275-Ն
|