22.02.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(16-րդ մաս)
30. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ` համապատասխան կտրվածքներով: Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի կավային ապարներով ներկայացված հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև դրանց կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:
1) Գծագրական նյութերը պետք է արտահայտեն նաև շրջանի ապարների քարաբանաապարագիտական (լիթոլոգապետրոգրաֆիական) համալիրները և տեղադրման պայմանները:
2) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունների հատակագծերում:
31. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրազնին ուսումնասիրվի և արտապատկերվի 1:2000-1:10000 մասշտաբի (կախված չափերից և կառուցվածքի բարդությունից) երկրաբանական քարտեզի, երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների, իսկ անհրաժեշտության դեպքում` բլոկ-դիագրամների և մոդելների վրա:
1) Հանքավայրի վերաբերյալ երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը` պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան արգասավոր (արդյունավետ) հանքակուտակների ձևի, չափերի, տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի, ֆացիալ փոփոխականության բնույթի ու աստիճանի, պարփակող ապարների քարաբանաապարագիտական համալիրների հետ դրանց փոխհարաբերության, օգտակար հաստվածքի առաստաղի ու հատակի ռելիեֆի առանձնահատկությունների և կավային ապարների տարբեր տիպերի տեղաբաշխման, իսկ արգիլիթների (կավաքար) և կավաթերթաքարերի հանքավայրերում` նաև ծալքավոր կառուցվածքներով (ստրուկտուրաներով) տեկտոնական խախտումների վերաբերյալ: Անհրաժեշտ է հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և հեռանկարային տեղամասերի տեղադիրքերը կանխորոշող որոնողական չափորոշիչները:
2) Տեղադրման բարդ պայմանների դեպքում` նպատակահարմար է կազմել օգտակար հաստվածքի հատակի ու առաստաղի բարձրությունների իզոգծերի քարտեզ:
3) Նյութերում, հրահեստ և բենտոնիտային կավերի խոշոր հանքավայրերի համար, անհրաժեշտ է նաև հիմնավորել (նշել) P(1) կարգով գնահատված կանխատեսումային ռեսուրսները ներառող հեռանկարային տեղամասերի սահմանները:
(31-րդ կետը փոփ. 10.02.2025 թիվ 08-Ն հրաման)
32. Հանքամարմինների ելքերը դեպի մակերևույթ և հանածոյի մարմինների մերձմակերևութային տեղամասերը անհրաժեշտ է ուսումնասիրել լեռնային փորվածքներով (հետախուզաառուներով, հետախուզահորերով, կողափորվածքներով) և ոչ խորը հորատանցքերով` երկրաֆիզիկական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել ծածկող նստվածքների հզորությունը և կազմը, օգտակար հանածոյի հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, կավային ապարների մակերևույթ ելքերի, դրանց կուտակների առաստաղի դիրքն ու ողողահարման ուրվագծերը, նյութական կազմի ու տեխնոլոգիական հատկությունների փոփոխման առանձնահատկությունները:
33. Կավային ապարների հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է, հիմնականում սյունակային հորատման հորատանցքերով` երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդների (վերերկրյա և հորատանցքերում) կիրառմամբ` լեռնային փորվածքների ստորադաս դերի դեպքում:
1) Հիմնական հետախուզական փորվածքները անց են կացվում օգտակար հաստվածքի ամբողջ հզորությամբ կամ մինչև, մանրազնին հետախուզման տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերում ընդունված (հիմնավորված), հանքավայրի շահագործման ստորին հորիզոնը: Վերջին դեպքում պետք է հորատանցվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր` այդ հորիզոնից ներքև կավային ապարների տարածումը, ամբողջ հզորությունը, ինչպես նաև ապագայում դրանց շահագործման հնարավոր խորությունը որոշելու (պարզելու) նպատակով:
2) Լեռնահետախուզական փորվածքները (սովորաբար) անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, հորատման աշխատանքների տվյալների վերստուգման, ապարի միջին խտության (ծավալային զանգվածի) որոշման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար:
3) Հետախուզման մեթոդաբանությունը` լեռնային աշխատանքների ծավալների և հորատման հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը: Այն որոշվում է հանքակուտակի երկրաբանական առանձնահատկություններից ելնելով` հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունների, ինչպես նաև համանման հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձի հաշվառմամբ:
4) Հետախուզման օպտիմալ տարբերակի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտակար հանածոյի ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների և որակի տարածական փոփոխականության աստիճանը, ինչպես նաև հորատահանուկի ելքը` հորատման ժամանակ: Ըստ հետախուզման եղանակների անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեխնիկատնտեսական համեմատական ցուցանիշները և աշխատանքների կատարման ժամկետները:
5) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Կտրվածքի լիթոլոգիական մասնատման, մակաբացման ապարների հզորության և կառուցվածքի սահմանման, օգտակար հաստվածքի մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրման, տեկտոնական խախտումների բացահայտման համար արդյունավետ կարոտաժի ռացինալ համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում:
6) Կարոտաժի տվյալները ուղղակիորեն կարող են օգտագործվել պաշարների հաշվարկման համար, եթե պահպանվել են երկրաֆիզիկական մեթոդների համապատասխան ցուցումներով նախատեսված պահանջները և առկա են դրանց հավաստիությունը հաստատող նյութերը: Կարոտաժի տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի դրանց և հանքավայրի օգտակար հանածոյի հիմնական տիպերը բնութագրող, հորատահանուկի բարձր ելքով միջակայքերի հորատման տվյալների համադրմամբ: Երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալների զգալի անհամապատասխանության պատճառները պետք է պարզված և շարադրված լինեն պաշարների հաշվարկման հաշվետվությունում:
(33-րդ կետը փոփ. 10.02.2025 թիվ 08-Ն հրաման)
34. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել կավային և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, օգտակար հաստվածքների ներքին կառուցվածքը, փոփոխությունների բնույթը, կավային ապարների բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովի նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը:
1) Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հորատման կիրառվող տեխնոլոգիան հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) համար պետք է ապահովի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք` հիմնականում կազմելով 90 և ավելի տոկոս (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար)` բացառությամբ ծածկող և պարփակող ապարներին, ինչպես նաև կարստային խոռոչներին համապատասխանող միջակայքերի: Հորատահանուկի ցածր ելքի դեպքում անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում, երկսյունակային կամ եռասյունակային հորատում և այլն):
2) Հորատահանուկի ելքի որոշման արժանահավատությունը անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել:
3) 100 և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ ստորգետնյա հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ ավելի, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով: Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 30 o-ից:
4) Օգտակար հաստվածքի թեք կամ զառիթափ անկման և մեծ հզորության դեպքում հորատանցքերի խորությունները, թեքման անկյունները և դրանց միջև հեռավորությունները պետք է ապահովեն, ըստ հետախուզագծերի, հորատանցքերով, համատարած ծածկված կտրվածքների ստացումը:
35. Մակերևութային և ստորգետնյա լեռնային փորվածքները (դրանց անցման անհրաժեշտության դեպքում) օգտագործվում են օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, ներքին կառուցվածքի, դրանց անընդհատության, նյութական կազմի մանրազնին ուսումնասիրման, ինչպես նաև հորատման տվյալների, երկրաֆիզիկական հետազոտությունների վերահսկման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար:
1) Լեռնային փորվածքները անհրաժեշտ է անցնել մանրամասն ուսումնասիրման ենթակա տեղամասերում, ինչպես նաև հանքավայրի առաջնահերթ մշակման համար նախատեսված հորիզոններում:
36. Հետախուզական փորվածքների ռացիոնալ տեսակները, դիրքը, միմյանց միջև եղած հեռավորություններն ու պարամետրերը պետք է որոշվեն հանքամարմինների կառուցվածքային-ձևաբանական առանձնահատկություններից ելնելով` հաշվի առնելով դրանց տեղադրման պայմանները, ձևաբանությունը, չափերը ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև հիմնական հաշվարկային պարամետրերի որոշված կամ ենթադրվող փոփոխականության աստիճանը:
1) Աղյուսակ 2-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կավային ապարների հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:
Աղյուսակ 2
Հայաստանի Հանրապետությունում կավային ապարների հանքավայրերի
հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը
ներկայացվող պահանջներ
._________________________________________________________________________.
|Հանքավայրերի |Հանքային մարմինների |Հեռավորությունը փորվածքների |
|բարդության |բնութագիրը |միջև (մ), ըստ պաշարների |
| | |կարգերի |
|_____________| |_______________________________|
|Խմբերը|Ենթա- | |A |B |C1 |C2 |
| |խմբերը| | | | | |
|______|______|___________________________|_______|_______|_______|_______|
|1-ին |1ա |Կայուն կառուցվածքով, |100-150|150-300|300-400|400-600|
| | |հզորությամբ և որակով խոշոր| | | | |
| | |շերտավոր, շերտաձև և | | | | |
| | |ոսպնյակաձև հանքակուտակներ | | | | |
| |______|___________________________|_______|_______|_______|_______|
| |1բ |Կայուն կառուցվածքով, |50-100 |100-200|200-300|300-500|
| | |հզորությամբ և որակով միջին| | | | |
| | |չափերի շերտաձև և | | | | |
| | |ոսպնյակաձև հանքակուտակներ | | | | |
|______|______|___________________________|_______|_______|_______|_______|
|2-րդ |2ա |Փոփոխուն կառուցվածքով, |- |50-100 |100-200|200-400|
| | |հզորությամբ և որակով խոշոր| | | | |
| | |շերտաձև և ոսպնյակաձև | | | | |
| | |հանքակուտակներ | | | | |
| |______|___________________________|_______|_______|_______|_______|
| |2բ |Փոփոխուն կառուցվածքով, |- |25-50 |50-150 |150-250|
| | |հզորությամբ և որակով միջին| | | | |
| | |չափերի շերտաձև և | | | | |
| | |ոսպնյակաձև հանքակուտակներ | | | | |
|______|______|___________________________|_______|_______|_______|_______|
|3-րդ |- |Խիստ փոփոխուն կառուցվածքով,|- |- |25-50 |50-100 |
| | |հզորություններով և օգտակար| | | | |
| | |հանածոյի որակով | | | | |
._________________________________________________________________________.
2) Հետախուզական փորվածքներով պետք է ապահովվի այնպիսի խտությամբ հետախուզացանց, որը հնարավորություն կտա Դասակարգման 8-րդ գլխի (44-րդ կետ) պահանջներին համապատասխան հարաբերակցությամբ պաշարների հաշվարկի իրականացումը, ընդ որում մեծ տարածքներ զբաղեցնող, զգալի հզորություն ունեցող շերտաձև հանքամարմիններով և զանգվածային հանքակուտակներով ներկայացված հանքավայրերի հետախուզումը կարող է իրականացվել ուղղաձիգ հորատանցքերով, հարևան հորատանցքերի խորությունների փոփոխության հաշվին ապահովելով հետախուզացանցի խտության նոսրացումը ըստ խորության: Այս դեպքում, ապագա բացահանքի առաջնային մշակման ենթակա վերին հանքաստիճաններում կապահովվի, առավել հավաստի` բարձր, իսկ բացահանքի խորացմանը զուգընթաց` ավելի ցածր կարգերի պաշարների հաշվարկման հնարավորությունը:
37. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն: Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հանքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով: Ընդ որում.
1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից.
ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ.
բ. 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ.
գ. 3-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված քանակներով պետք է հաշվարկվեն C1 կարգի պաշարներ: 3-րդ խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում, կավային ապարների առանձնացված տիպերի ու տեսակների տարածական տեղադիրքը պարզելու նպատակով նպատակահարմար է C1 կարգի համար ընդունված հետախուզման ցանցը խտացնել առնվազն երկու անգամ:
2) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև կավային ապարների գերակշռող մասի որակը: Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում: Եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոյի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը: Հանքավայրերում մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը յուրաքանչյուր հստակ դեպքի համար ընտրվում է ընդերքօգտագործողի կողմից:
3) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, կիրառված հետախուզման ցանցի երկրաչափության և խտության, ինչպես նաև հետախուզման ընտրված միջոցների հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանությունը հավաստելու, նմուշարկման տվյալների արդյունքների և հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով: Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և արդյունահանման տվյալները:
(37-րդ կետը փոփ. 10.02.2025 թիվ 08-Ն հրաման)
38. Բոլոր հետախուզական, ինչպես նաև հանքավայրում առկա շահագործական փորվածքները և օգտակար հանածոյի մարմինների ելքերը երկրի մակերևույթ (բնական մերկացումները) պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:
1) Առաջնային փաստագրման նյութերում (հորատանցքերի սյունակներ, մերկացումներ, հետախուզական և շահագործական փորվածքների նկարագրություններ և գծապատկերներ) անհրաժեշտ է նշել դրանց տեղադրման տարրերը (կոորդինատները, ազիմուտը, թեքման անկյունը, խորությունը, գծային չափերը, հատույթի մակերեսը, թեքումնաչափական տվյալները և այլն), ինչպես նաև փաստագրման ամսաթիվը.
2) Փորվածքների փաստագրման ժամանակ պետք է ամրագրել ապարների քարաբանական (լիթոլոգիական) կազմը, մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան): Կավային ապարների շերտավոր հաստվածքները պետք է տարազատվեն (տարանջատվեն) քարաբանական կազմով և ֆիզիկամեխանիկական հատկություններով: Առանձին հետախուզափորվածքներով հատված (ամրագրված) շերտերն ու դարսաշերտերը պետք է միմյանց կապակցել օգտակար հաստվածքի տարածման ու անկման ուղղություններով կառուցված կտրվածքներում: Շերտավոր հաստվածքները պետք է ստորաբաժանվեն ֆացիալ-քարաբանական կամ մակատեսքային տարատեսակների.
3) Փաստագրման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքների ֆոտոլուսանկարում, որոնք պահպանվում են ընդերքօգտագործողի մոտ և կարող են պահանջվել նյութերի փաստագրման հետ հարցերի մեկնաբանման նպատակով.
4) Փաստագրման ժամանակ պետք է գնահատել նաև երկրաբանական նմուշարկման որակը (նմուշի զանգվածի և հատույթի պահպանումը, դրանց դիրքի համապատասխանությունը տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին, նմուշարկման ամբողջականությունը և անընդհատությունը, վերահսկողական նմուշարկման առկայությունը և արդյունքները), միներալատեխնոլոգիական և ինժեներաջրաերկրաբանական հետազոտությունների ներկայացուցչականությունը, ծավալային զանգվածի որոշման որակը, նմուշի վերամշակումը և անալիտիկ աշխատանքները: Բացի դրանից, անհրաժեշտ է վերահսկել ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստաթղթերին և ֆոնդային նյութերին.
5) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից` առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ:
6) Առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում` ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին:
7) Առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական մարմնի կողմից փաստելու գործընթացը, հանքավայրի պաշարների հաշվարկման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության տևողության կրճատման նպատակով, հնարավորության դեպքում, կարելի է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների դաշտային փուլում: Հետախուզական փորվածքների անցումից անմիջապես հետո, դիմելով տեսչական մարմնին` ուսումնասիրվող ընդերքի տեղամասում տեսչական ստուգումներ անցկացնելու խնդրանքով:
(38-րդ կետը փոփ. 10.02.2025 թիվ 08-Ն հրաման)
39. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրման, դրա եզրագծման և պաշարների հաշվարկման նպատակով` օգտակար հանքակուտակը բացող բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև բնութագրական մերկացումները ենթակա են նմուշարկման:
40. Նմուշարկման մեթոդների (երկրաբանական, երկրաֆիզիկական) և եղանակների ընտրությունը կատարվում է հաշվի առնելով օգտակար հանածոյի քարաբանական (լիթոլոգիական) տարատեսակները, ձևաբանությունն ու ներքին կառուցվածքը, երկրաբանական սահմանների բնույթը, կավային ապարների փոփոխականության աստիճանը և առանձին տարատեսակների ու տիպերի տեղաբաշխվածությունը, ինչպես նաև հետազոտությունների բնույթը, որի համար վերցվում են նմուշները:
1) Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովի սպասվող արդյունքների առավել հավաստիություն: Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը` ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:
2) Նմուշարկման երկրաբանական մեթոդների (ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների) ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:
3) Նմուշների վերցման և մշակման վրա աշխատաժամանակի ու միջոցների չհիմնավորված ծախսերի կրճատման նպատակով` կարելի է նմուշարկման ենթակա միջակայքերը նախապես տեղանշել կարոտաժի կամ այլ մեթոդներով կատարված չափումների տվյալներով:
41. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.
1) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով և, սովորաբար, սահմանվում է ելնելով համադրելի հանքավայրերի փորձից, իսկ նոր օբյեկտներում սահմանվում է փորձարարական եղանակով: Նմուշները պետք է վերցնել արդյունավետ հորիզոնի նյութական կազմի առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Օգտակար հանածոյի մարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան (30 oC-ից փոքր) տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրական լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,
2) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, օգտակար հանածոյի արդյունավետ մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները (փորվածքների նոսրացված ցանցով)` կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով:
3) օգտակար հանածոյի բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին` սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է օգտակար հանածոյի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով:
4) նմուշները անհրաժեշտ է վերցնել կավային ապարների քարաբանական տարատեսակների և պարփակող ապարների համար առանձին` շերտ առ շերտ: Նմուշարկման միջակայքերի օպտիմալ երկարության (նմուշի երկարության) որոշման ժամանակ հաշվի են առնվում օգտակար հանածոյի մարմինների հզորության և ոչ կոնդիցիոն (նրբա)շերտերի նկատմամբ սահմանված կոնդիցիաների պարամետրերը, ինչպես նաև տարանջատ հանույթի ենթակա միջակայքի նվազագույն գծային չափը, որը հանքավայրի բաց եղանակով մշակման դեպքում կարող է ընդունվել հանքաստիճանի բարձրության կեսին հավասար: Սովորաբար, կավային ապարների համար նմուշարկման միջակայքերի երկարությունը ընդունվում է 1-ից 2մ, իսկ օգտակար հաստվածքի միատարր կառուցվածքի և հումքի որակի դեպքում` մինչև 3-4մ: Հումքի առավել արժեքավոր տեսակների (հրակայուն, բենտոնիտային կավեր) համար ավելի հաճախ նմուշարկման միջակայքերի երկարությունը ընդունվում է 0.5մ, իսկ անջատ (սելեկտիվ) հանույթի ենթակա առանձին տարատեսակների դեպքում այն կարող է նվազեցվել մինչև 0.3-ից 0.4մ:
5) օգտակար հաստվածքի ուսումնասիրման ժամանակ պետք է նմուշարկվեն նաև դրանցում ներառված ոչ կոնդիցիոն (նրբա)շերտերը: Անջատ հանույթի անհնարինության դեպքում, դրանք ընդգրկվում են սեկցիոն կամ շերտային նմուշների կազմի մեջ:
6) հորատանցքերում կավային ապարների բացված բոլոր տարատեսակները նմուշարկվում են անընդհատ: Հորատահանուկի տարբեր ելքերով բնութագրվող միջակայքերը նմուշարկվում են առանձին: Նմուշի մեջ, որպես կանոն, ընդգրկվում է հորատման ընթացքում ստացված ամբողջ նյութը, որը հետագայում կրճատվում է մինչև հետազոտության համար անհրաժեշտ զանգվածի քանակը: Կրճատված նյութի մի մասը թողնվում է որպես նմուշի կրկնօրինակ:
7) լեռնային փորվածքների և բնական մերկացումների նմուշարկումը սովորաբար կատարվում է 3x5-ից մինչև 5x10 սմ2 չափի հատույթի մակերեսով ակոսներով: Սեկցիայի երկարությունը կախված է օգտակար հանածոյի մարմնի հզորությունից և ներքին կառուցվածքի առանձնահատկություններից: Նմուշների ընդունված պարամետրերը պետք է հիմնավորված լինեն փորձարարական աշխատանքներով:
42. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և օգտակար հանածոյի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել` տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, օգտակար հանածոյի մարմինների ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին` ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի +/-10-20%` նկատի ունենալով օգտակար հանածոյի խտության փոփոխականությունը):
1) Ողողումով կամ ջրալցման միջոցով հորատման եղանակի կիրառման ժամանակ, նույնիսկ հորատահանուկի բարձր ելքի դեպքում, տեղի է ունենում հաստվածքում առկա ավազի ու ավազակավերի նրբաշերտերի լվացում և որպես հետևանք հորատահանուկի հարստացում. այդ պատճառով կավային ապարների հանքավայրերի հետախուզման ժամանակ հորատման այդ եղանակների կիրառումը պետք է վերահսկվի չոր հորատմամբ:
2) Ակոսային նմուշարկման ճշգրտությունը անհրաժեշտ է վերահսկել միևնույն հատույթի մակերեսով, զուգորդված ակոսներով, իսկ հորատահանուկային նմուշարկմանը` հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշներով կամ հորատանցքի առանցքով անցած հետախուզահորի համապատասխան միջակայքից վերցված ակոսային նմուշի տվյալներով: Բնական տեղադրման պայմաններում երկրաֆիզիկական նմուշարկման ժամանակ վերահսկվում է սարքավորումների աշխատանքի կայունությունը և մեթոդի վերարտադրողականությունը` շարքային և ստուգողական չափումների միևնույն պայմաններում: Երկրաֆիզիկական նմուշարկման արժանահավատությունը որոշվում է հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային միջակայքերի երկրաբանական և երկրաֆիզիկական նմուշարկման տվյալների համադրման միջոցով, որի համար ապացուցվել է դրա ընտրողական քերամաշելիության բացակայությունը:
3) Նմուշարկման ճշգրտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է իրականացնել օգտակար միջակայքերի վերանմուշարկում (կամ կրկնակի կարոտաժ):
4) Հորատանցքերի և լեռնային փորվածքների նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է ավելի ներկայացուցչական եղանակներով, որպես կանոն, նմուշարկման համախառն եղանակով: Այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել նաև տեխնոլոգիական նմուշների պատրաստման, բնամասում ծավալային զանգվածի որոշման համար վերցված համախառն նմուշների, ինչպես նաև հանքավայրի շահագործման տվյալները:
5) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:
6) Հատուկ ուշադրություն պետք է դարձնել առանձին սեկցիաների ու կտրվածքների նմուշարկման ստուգմանը, հատկապես այն տեղամասերում, որտեղ նկատվում է անհամապատասխանություն երկրաբանական փաստագրման տվյալների և նմուշարկման արդյունքների միջև:
43. Նմուշների մշակումը և կրճատումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով: Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:
1) Նմուշների մշակման ընդունված սխեմայի և կրճատման գործակցի մեծության ճշգրտությունը պետք է հավաստված լինի որպես համադրելի ընդունված հանքավայրի ստուգված տվյալներով կամ փորձարարական աշխատանքներով: Կրճատման գործակցի (K) մեծությունը սովորաբար ընդունվում է 0.05` կավային ապարների համասեռ որակի դեպքում և 0.1` դրանց անհամասեռ որակի կամ դրանցում վնասակար բաղադրիչների պարունակությունների առավելագույն թույլատրելի արժեքներին մոտ լինելու դեպքում:
44. Կավային ապարների որակի ուսումնասիրությունները անհրաժեշտ է իրականացնել արդյունաբերության մեջ դրանց օգտագործման ենթադրվող ուղղության հաշվառմամբ:
1) Կավային ապարների քիմիական կազմը որոշվում է նմուշների քիմիական, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական կամ այլ մեթոդներով:
2) Ուսումնասիրման ծախսերի նվազեցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ժամանակ անհրաժեշտ է սահմանել այդ ապարների ռացիոնալ օգտագործման համալիրը, որն իր հերթին, պետք է դրվի կավային ապարների որակի ուսումնասիրման ծրագրի հիմքում:
3) Անհրաժեշտ է հետախուզվող կավային ապարների հանքավայրի որակական ցուցանիշների մասին նախկինում կուտակված տեղեկատվության վերլուծությամբ (առկայության դեպքում) նախապես կողմնորոշվել կիրառման հնարավոր ոլորտների համար դրանց պիտանելիության հարցում, ապա բացահայտել այդ հումքի հնարավոր սպառողներին ու դրանց պահանջարկը:
4) Կավային ապարների որակի ուսումնասիրման վերաբերյալ նախկինում աշխատանքներ կատարված չլինելու դեպքում, ուսումնասիրման ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է կավային ապարներից հանքավայրի ուսումնասիրման ժամանակ վերցված առաջին նմուշներով նախնական ճշգրտել դրա հնարավոր կիրառման ոլորտը` դրանք ենթարկելով լաբորատոր ուսումնասիրությունների, դրանց որակին ամենաբարձր պահանջներ ներկայացնող չափանիշներին համապատասխան, որից հետո միայն նմուշառել մյուս հետախուզափորվածքները: Ընդ որում, կավային ապարների կիրառման ոլորտի նախնական ճշգրտման համար, հանքակուտակի երկրաբանական կառուցվածքի բարդությունից կախված, անհրաժեշտ է առաջին նմուշները վերցնել միմյանցից 250-ից 400մ հեռավորությամբ գտնվող փորվածքներից, սակայն դրանց քանակը պետք է 10-ից պակաս չլինի:
5) Գնահատվող հումքի հնարավոր սպառողների շրջանակը, կիրառման ոլորտները ուրվագծելիս նպատակահարմար է գերակայությունը տալ հումքի որակին առավել բարձր (խիստ) պահանջներ ներկայացնող կիրառման ուղղությանը (որպես հրակայուն, դժվարահալ, նուրբ կերամիկական, բենտոնիտային), քանի որ այդ պահանջներին համապատասխանող հումքը համեմատաբար սահմանափակ տարածում ունի և առավել արժեքավոր է: Այս առումով կավային ապարները.
ա. Ցեմենտի արտադրության համար կավային ապարների նմուշարկման դեպքում բոլոր նմուշներում որոշվում են SiO2-ն, Al2O3-ն, Fe2O3-ն, իսկ նոսրացված ցանցով` որոշվում են նաև CaO-ն, MgO-ն, զանգվածի կորուստը շիկացման ժամանակ (այսուհետ` ԿՇԺ): Բոլոր միավորված և շերտային նմուշներում որոշվում են` SiO2-ի, Al2O3-ի, Fe2O3-ի, CaO-ի, MgO-ի, SO(3)-ի, Na2O-ի, K(2)O-ի պարունակությունները, ԿՇԺ-ն, իսկ նոսրացված ցանցով նաև TiO2-ի, P2O5-ի, Cl-ի պարունակությունները:
բ. Հրակայուն նյութերի, ճենապակյա և հախճապակյա իրերի, ինչպես նաև թղթի, ռետինի և օծանելիքի արտադրության համար նախատեսվող կավային ապարներում որոշվում են SiO2-ի, Al2O3-ի, Fe2O3-ի, TiO2-ի պարունակությունները և ԿՇԺ-ն: Բացի նշված բաղադրամասերից, նմուշների 10 տոկոսի համար որոշվում են նաև CaO-ի, MgO-ի, SO3-ի և ալկալիների պարունակությունները: Այս բաղադրամասերը որոշվում են նաև խմբային և միավորված նմուշներում: Կավային ապարների գիպսավորվածության դեպքում SO3-ի պարունակությունը որոշվում է բոլոր նմուշներում:
գ. Շինարարական կերամիկայի իրերի արտադրության համար նախանշված կավային ապարներում քիմիական կազմը, որպես կանոն, ուսումնասիրվում է միայն տեխնոլոգիական փորձարկումների համար վերցված նմուշներում:
դ. Կավային ապարները կերամզիտի արտադրման և որպես կաղապարող նյութ օգտագործելու դեպքում, շարքային նմուշների ընդհանուր քանակի 10-ից 20 տոկոսի համար որոշվում է դրանց քիմիական կազմը, իսկ շինարարական կերամիկայում օգտագործելու դեպքում` 5-ից 10 տոկոսի համար:
ե. Բենտոնիտային կավերում SiO2, Al2O3-ի, FeO-ի, Fe2O3-ի, TiO2-ի, CaO-ի, MgO-ի, պարունակությունները և ԿՇԺ-ն որոշվում են խմբային նմուշներում: Բացի շարքային նմուշներից, վերցվում են նաև նմուշներ` լաբորատոր կերամիկական հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում նաև կիսաարտադրական պայմաններում փորձարկումներ իրականացնելու համար:
6) Ուղեկից բաղադրիչների ուսումնասիրությունը իրականացվում է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման եղանակի որոշումն ապահովող մանրամասնությամբ:
45. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել` գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ` հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական, ուղեկից ու խարամառաջացնող բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:
46. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով` վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակը, իսկ հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում:
1) Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Ստանդառտնիե Օբռազցի Սօստավա-ՍՕՍ, այսուհետ` ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել` այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:
2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:
47. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:
1) Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկման կոնդիցիաների պարամետրերը:
2) Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:
48. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)` անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը` ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման, որի համար կարող է օգտագործվել ՕՍՏ 41-08-272-04 (Անալիտիկ աշխատանքների որակի կառավարում: Անալիտիկ աշխատանքների երկրաբանական վերահսկողության մեթոդներ) փաստաթղթով սահմանված կարգավորումները:
1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 3-ով սահմանված` ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների` ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար:
Աղյուսակ 3
Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի
հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)
._________________________________________________________________________.
|Բաղադրիչ- |Պարունակու- |Թույլատրելի |Բաղադրիչ-|Պարունակու- |Թույլատրելի |
|ները |թյունների |հարաբերական |ները |թյունների |հարաբերական |
| |դասերը, % |միջին | |դասերը, % |միջին |
| | |քառակուսային| | |քառակուսային |
| | |սխալանքը, % | | |սխալանքը, % |
|__________|____________|____________|_________|____________|_____________|
|Al2O3 |>70 |1.3 |CaO |>60 |1.5 |
| |____________|____________| |____________|_____________|
| |50-70 |1.5 | |40-60 |2.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |30-50 |2.5 | |20-40 |2.5 |
| |____________|____________| |____________|_____________|
| |25-30 |3.5 | |7-20 |6.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |15-25 |4.5 | |1.0-7.0 |11.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |10-15 |5.0 | |0.5-1.0 |15.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |5-10 |6.5 | |0.2-0.5 |20 |
| |____________|____________|_________|____________|_____________|
| |<1-5 |12.0 |K2O |>5 |6.5 |
|__________|____________|____________| |____________|_____________|
|SiO2 |>50 |1.3 | |1-5 |11.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |20-50 |2.5 | |0.5-1.0 |15.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |5-20 |5.5 | |<0.5 |30.0 |
| |____________|____________|_________|____________|_____________|
| |1.5-5 |11.0 |Fe2O3 |>45 |1.5 |
|__________|____________|____________| |____________|_____________|
|MgO |>60 |2.0 | |30-45 |2.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |40-60 |2.5 | |20-30 |2.5 |
| |____________|____________| |____________|_____________|
| |20-40 |3.0 | |10-20 |3.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |10-20 |4.5 | |5-10 |6.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |1-10 |9.0 | |<1-5 |12.0 |
| |____________|____________|_________|____________|_____________|
| |0.5-1.0 |16.0 |TiO2 |>15 |2.5 |
|__________|____________|____________| |____________|_____________|
|Na2O |մեծ 25 |4.5 | |4-15 |6.0 |
| |____________|____________| |____________|_____________|
| |5-25 |6.0 | |1-4 |8.5 |
| |____________|____________| |____________|_____________|
| |0.5-5.0 |15.0 | |<1 |17.0 |
| |____________|____________|_________|____________|_____________|
| |փոքր 0.5 |30.0 |S |2-10 |6 |
|__________|____________|____________| |____________|_____________|
|ԿՇԺ |20-30 |2.0 | |1-2 |9 |
| |____________|____________| |____________|_____________|
| |5-20 |4.0 | |0.5-1.0 |12 |
| |____________|____________| |____________|_____________|
| |1-5 |10.0 | |0.3-0.5 |15 |
| |____________|____________| |____________|_____________|
| |<1 |25.0 | |0.1-0.3 |17 |
|__________|____________|____________| |____________|_____________|
|- |- |- | |0.05-0.1 |20 |
._________________________________________________________________________.
2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 3-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:
49. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում` արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ` պարունակության յուրաքանչյուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:
1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը:
2) Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է:
3) Արբիտրաժային վերստուգում իրականացվում է միայն արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում: Եթե արբիտրաժային անալիզներով պարզվում է, որ հիմնական և արտաքին հսկողական անալիզների արդյունքների միջև առկա շեղումը պայմանավորված է հիմնական լաբորատորիայի աշխատանքով, ապա պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների կամ հիմնական անալիզների ոչ արժանահավատ ճանաչված արդյունքների նկատմամբ կիրառվում է հիմնական և արբիտրաժային անալիզների տվյալների համադրմամբ հիմնավորված ճշգրտող գործակիցներ: Ընդ որում, նոր անալիզները կարող են իրականացվել ինչպես հիմնական լաբորատորիայում (դրա աշխատանքում բացահայտված թերությունները վերացնելուց հետո) կամ այլ լաբորատորիայում` ներքին ու արտաքին հսկողական, իսկ հարկ եղած դեպքում նաև արբիտրաժային անալիզներ պարտադիր իրականացնելու պայմանով:
50. Նմուշարկման` նմուշների վերցման, մշակման և անալիզների, տվյալների վերահսկման արդյունքներով պետք է գնահատվի արգասավոր տիրույթների առանձնացման և դրանց պարամետրերի որոշման հնարավոր սխալանքը:
51. Կավային ապարների բնական տարատեսակների և արդյունաբերական տեսակների միներալային կազմը, դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաապարագիտական (միներալապետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ տեսակի անալիզների կիրառմամբ: Ընդ որում, բացի առանձին միներալների նկարագրությունից, կատարվում է նաև դրանց քանակական գնահատում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վնասակար բաղադրիչների ուսումնասիրմանը` ըստ միներալային միացությունների ձևերի և դրանց տեղայնացման բնույթի: Միներալային կազմի ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվում են կավային ապարների բնական տարատեսակները և նախնական կերպով սահմանվում են դրանց արդյունաբերական տեսակները և տիպերը:
1) Կավային ապարների արդյունաբերական տեսակների ու տիպերի վերջնական տարազատումը կատարվում է դրանց տեխնոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներով:
52. Կավային ապարների հատիկային կազմը պետք է ուսումնասիրված լինի յուրաքանչյուր քարաբանական տարատեսակի համար` հանքավայրում հավասարաչափ տեղաբաշխված մի քանի փորվածքների տվյալներով:
1) Ցեմենտի, կերամիկական իրերի, կերամզիտի արտադրության համար, ինչպես նաև հրակայուն արտադրատեսակների և կաղապարների պատրաստման հումք օգտագործման դեպքում կավային ապարների բոլոր նմուշները պետք է ենթարկվեն մեխանիկական անալիզի` դրանց բեկորային նյութերով աղտոտվածության աստիճանի պարզաբանմամբ, ինչպես նաև դրանցում խոշոր ներփակումների կազմի ու չափերի որոշմամբ:
2) Բենտոնիտային կավերի համար, որոնք օգտագործվում են որպես մակակլանող նյութ (ադսորբենտ) կամ բովագնդիկների ստացման համար, որոշվում են փքելիությունը, փոխանակության ունակությունը, ջրում լուծվող աղերի պարունակությունը:
53. Կավային ապարների հատիկային կազմի հետազոտությունների որակը պետք է հետևողականորեն ենթարկվի ստուգման: Հումքի տարբեր հատիկախմբերի տարանջատման ժամանակ, հնարավոր սխալներից խուսափելու համար, որը կարող է առաջանալ մաղերի չափերի սխալ ընտրման, մաղման ոչ լրիվության և այլ պատճառներով, նպատակահարմար է նույն լաբորատորիայում իրականացնել որոշ քանակի ծածկագրված նմուշների (ընդհանուր քանակի 5-ից 10%-ի) ստուգողական մաղում: Այդ նպատակով, առաջին անգամ մաղման ենթարկված նյութը, անհրաժեշտ է միավորել, խառնել և իրականացնել կրկնակի մաղում: Արդյունքների միջև շեղումները չպետք է գերազանցեն վերցված կշռուկի +/-1 տոկոսը: Հակառակ դեպքում անալիզի արդյունքները խոտանվում են:
54. Կավային ապարների պիտանելիությունը բոլոր տեսակի հրակայուն և կերամիկական արտադրատեսակների արտադրության համար որոշվում է կերամիկական փորձարկումների տվյալներով: Վերցված բոլոր նմուշները կրճատ ծրագրով ենթարկվում են կերամիկական փորձարկումների:
1) Կավային ապարների օգտագործման հնարավորությունը որոշվում է.
ա. հրակայուն իրերի արդյունաբերության մեջ օգտագործելու դեպքում` ըստ վերահսկիչ ջերմաստիճանի պայմաններում թրծված նմուշների ջրակլանելիության և հրակայունության, եռակալելիության, կապակցման ունակության.
բ. կերամիկական իրերի արտադրության մեջ օգտագործելու դեպքում` ըստ դիսպերսության (մանրացվածության), պլաստիկության, մեխանիկական ամրության` օդաչոր (օդում չորացած) վիճակում, եռակալման ջերմաստիճանի,
գ. կերամզիտային կոպճի արտադրությունում օգտագործելու դեպքում` ըստ պլաստիկության, փքման ջերմաստիճանի,
դ. աղյուսի, կղմինդրի և այլ արտադրատեսակների արտադրությունում օգտագործելու դեպքում` ըստ պլաստիկության, չորացման նկատմամբ զգայունության գործակցի:
2) Լրիվ ծրագրով կերամիկական փորձարկումների են ենթարկվում, յուրաքանչյուր քարաբանական տարատեսակի համար, հանքավայրում հավասարաչափ տեղաբաշխված մի քանի փորվածքներից վերցված նմուշները, որոնց քանակը չպետք է 3-ից պակաս լինի: Ընդ որում, պետք է որոշված լինեն լրիվ ջրատարությունը, չորացման նկատմամբ զգայունության գործակիցը, օդաչոր վիճակում կծկվելիությունը, հրակայուն հումքի համար պետք է պատրաստված լինեն փորձնական կերամիկական զանգվածներ, սահմանված լինի եռակալման ջերմաստիճանը, տարբեր ջերմաստիճաններում կատարված լինի պլաստիկ կամ կիսաչոր եղանակով պատրաստված նմուշների թրծում, և թրծված նմուշների համար որոշված լինեն ջրակլանելիությունը, լրիվ կծկվելիությունը, սեղմման և ծռման նկատմամբ ժամանակավոր դիմադրողականությունը, պլաստիկությունը, կապակցվելիությունը, հատիկային կազմը: Առանձին դեպքերում որոշվում է պլաստիկության թիվը: Կերամիկական փորձարկումները ուղեկցվում են հում նյութի և թրծված արտադրատեսակի արտաքին տեսքի նկարագրությամբ և արտադրատեսակի հնարավոր մակնիշի ու տեսակի մոտավոր որոշմամբ:
55. Կավային ապարների ծավալային զանգվածը և խոնավությունը հանդիսանում են հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ օգտագործվող գլխավոր պարամետրերից, որոնց որոշումը անհրաժեշտ է իրականացնել օգտակար հանածոյի առանձնացված բոլոր բնական տարատեսակների և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:
1) Ծավալային զանգվածի որոշում պետք է իրականացվի հանքավայրում առկա կավային ապարների բոլոր տարատեսակների համար: Ծավալային զանգվածի (միջին խտության) որոշման մեթոդի ընտրությունը իրականացվում է հետազոտվող ապարների առանձնահատկությունների հաշվառմամբ: Կավային ապարների ծավալային զանգվածը որոշվում է լաբորատոր եղանակով, եթե դրա մեծությունը օգտագործվում է օգտակար հանածոյի ֆիզիկամեխանիկական հատկությունների բնութագրելու համար և բնամասերի արդյունահանման միջոցով, երբ պահանջվում է կավային ապարների պաշարները ներկայացնել զանգվածի միավորներով: Բնամասերի չափերը օգտակար հաստվածքի կառուցվածքի առանձնահատկություններից կախված, սովորաբար կազմում են 1-ից 3 մ3: Ծավալային զանգվածի որոշումը կարող է կատարվել նաև ցրված գամմա ճառագայթների կլանման եղանակով` անհրաժեշտ ծավալով տվյալների առկայության դեպքում:
2) Խոնավության որոշումը պարտադիր է օգտակար հաստվածքի ապարների բոլոր տարատեսակների համար և իրականացվում է ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ` նույն նյութի համար:
3) Կավային ապարների խոնավությունը որոշվում է ոչ միայն դրանց տարատեսակների, այլ նաև հանքավայրի առանձին տեղամասերի և հորիզոնների համար: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային և հատիկաչափական կազմով:
56. Կավային ապարներին պետք է տրվի ճառագայթահիգիենիկ գնահատում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն որոշման 1-ին կետով հաստատված ճառագայթային անվտանգության նորմերի:
57. Կավային ապարների քիմիական, միներալային կազմերի և ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրում պետք է առանձնացվեն հումքի բնական տարատեսակները և նախանշվեն արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը: Հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և տեսակները վերջնականապես առանձնացվում են տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում