Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 հոկտեմբերի 2021 թվականի N 76-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2021 թ. հոկտեմբերի 11-ի

N 76-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

3. Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված տարիքային խմբին համապատասխան:

4. Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ԿՏԱԿ) կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` վարչական ռեգիստր»:

5. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը:

6. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու կամ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը` հաստատությունում օտար լեզվով ուսուցման առկայության դեպքում:

7. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

8. Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում. ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների:

9. Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է հերթագրման միջոցով` տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող էլեկտրոնային համակարգով (այսուհետ` համակարգ), իսկ համակարգի բացակայության դեպքում` թղթային տարբերակով:

10. Ընդունելությունը կազմակերպելիս` առաջնահերթությունը տրվում է

1) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի երեխաներին.

2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաներին.

3) տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.

4) տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին:

11. Առաջնահերթությունը սահմանում է երեխայի առավելությունը միայն ըստ համապատասխան տարեթվի ձևավորված տարիքային խմբում ընդունվելու համար, եթե հաստատությունում տարատարիք խմբեր ձևավորված չեն:

12. Տարատարիք խմբում ընդունելություն կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում տարիքով ավելի մեծ երեխային:

13. Նույն տարիքային խմբում ընդգրկված երեխաների ընդունելությունը կազմակերպվում է ըստ հերթագրման ամսաթվի առաջնահերթության:

 

II. ԵՐԵԽԱՅԻ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ

 

14. Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումը իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:

15. Երեխայի հերթագրումն հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա:

16. Երեխային հաստատություն հերթագրելու համար դիմումին կից ներկայացվում են`

1) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, որի սերիան և հերթական համարը գրանցվում են կառավարման համակարգում` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները.

3) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

17. Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում:

18. Դիմումը ենթակա է մերժման սույն կարգի 16-րդ կետով ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում:

19. Երեխայի անձնական տվյալները հերթագրման ցանկից հանվում են, եթե`

1) ծնողը գրավոր հրաժարվում է երեխայի հերթից,

2) հերթը հասնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողի կողմից տրամադրված կոնտակտային տվյալներով (կարճ հաղորդագրության և էլեկտրոնային նամակի միջոցով) հնարավոր չի լինում կապ հաստատել ծնողի հետ, որի վերաբերյալ հիմքերը պահպանվում են հաստատությունում (համակարգում) առնվազն մեկ տարի ժամկետով:

20. Սույն գլխի դրույթները պարտադիր չեն նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար:

 

III. ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

21. Երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին.

2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի բնօրինակը և պատճենը:

3) լուսանկար` 3x4 չափսի` Կառավարման համակարգ ներբեռնելու նպատակով.

4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.

5) երեխայի` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում` վկայագիր:

 

IV. ՍԱՆԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

 

22. Սանի ազատումը հաստատությունից կատարվում է`

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.

3) հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի դրույթները ծնողի կողմից չպահպանելու դեպքում.

4) ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:

22.1. Սույն կարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետում չեն ներառվում երեխայի նկատմամբ հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված` Առողջապահության նախարարի` 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանով սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերը, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:

(22.1-ին կետը լրաց. 10.04.2023 թիվ 47-Ն /տարածվում է 2022 սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ հրաման)

 

V. ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

23. Հաստատությունում խմբերը ձևավորվում են`

1) սաների ծննդյան տարեթվի հիման վրա.

2) տարբեր տարիքի երեխաների համակազմով:

24. Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են մանկավարժական խորհրդի որոշմամբ` յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը:

25. Խումբը համարվում է տարատարիք, եթե իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր և ընդգրկված այլ տարիքի սաների թիվը կազմում է ընդհանուր թվի առնվազն 1/3-ը:

26. Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ սահմանվում է`

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)` 15 սան.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)` 20 սան.

3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)` 20 սան.

4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)` 30 սան.

5) միջին խումբ (4-5 տարեկան)` 30 սան.

6) ավագ խումբ (5-6 տարեկան)` 30 սան:

27. Տարատարիք խմբեր կարող են ձևավորվել հետևյալ տարիքի երեխաների ընդգրկմամբ`

1) մինչև երկու խումբ ունեցող հաստատությունների դեպքում`

ա. 1-3 տարեկաններ` առավելագույնը 20 սան.

բ. 3-6 տարեկաններ` առավելագույնը 30 սան.

2) երեք և ավելի խումբ ունեցող հաստատությունների դեպքում`

ա. 1 և 2 տարեկաններ` առավելագույնը 20 սան.

բ. 2 և 3 տարեկաններ` առավելագույնը 20 սան.

գ. 3 և 4 տարեկաններ` առավելագույնը 25 սան.

դ. 4 և 5 տարեկաններ` առավելագույնը 30 սան.

ե. 5 և 6 տարեկաններ` առավելագույնը 30 սան.

28. Բնակավայրում միակ հաստատության պարագայում տարիքային խմբերի սահմանաչափը կարող է գերազանցվել առավելագույնը 10%-ով` բացառապես զինվորական ծառայության վայրը փոխած անձի երեխայի համալրման դեպքերում:

29. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
11.10.2021
N 76-Ն
Հրաման