22.02.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(17-րդ մաս)
5. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
58. Կավային ապարների տեխնոլոգիական հատկությունները և նյութական կազմը ուսումնասիրվում են օգտակար հանածոն հնարավորինս ռացիոնալ և համալիր օգտագործումը ապահովող, անհրաժեշտության դեպքում` վերամշակման տեխնոլոգիական սխեման, դրան համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումները ընտրելու, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները հիմնավորելու համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:
1) Կավային ապարների տեխնոլոգիական հատկությունները ուսումնասիրվում են լաբորատոր պայմաններում, իսկ հետազոտությունների արդյունքները, որպես կանոն ստուգվում են կիսաարդյունաբերական պայմաններում: Բենտոնիտային ու հրակայուն կավերի և կերամիկական հումքի լաբորատոր փորձարկումների արդյունքները ստուգվում են արդյունաբերական պայմաններում: Կավային ապարների օգտագործման այնպիսի ուղղությունների համար, որոնց համար արդյունաբերական պայմաններում վերամշակման փորձ առկա չէ, ինչպես նաև ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին չբավարարող հումքի օգտագործման հնարավորության ուսումնասիրման ժամանակ, տեխնոլոգիական հետազոտությունները կատարվում են հատուկ ծրագրով, որը ընդերքօգտագործողը համաձայնեցնում է ուսումնասիրությունները իրականացնող կազմակերպության հետ:
2) Եթե կավային ապարները նախատեսվում է օգտագործել ցեմենտի բովախառնուրդի մեջ, կերամիկական արտադրատեսակների պատրաստման և այլ, այնպիսի նպատակներով, որոնց համար բացի կավային ապարները կիրառվում են նաև այլ հիմնական բաղադրամասեր (օրինակ. ցեմենտի արտադրություն` կարբոնատային ապարներ), ապա կավային ապարների հատկությունների ուսումնասիրությունը անհրաժեշտ է համատեղել այլ հիմնական բաղադրամասերի ուսումնասիրության հետ: Արտադրանքի պահանջվող տեսականու ստացման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը պետք է ապացուցվի տեխնոլոգիական փորձարկումներով կամ հաշվարկներով: Բացի այդ, անհրաժեշտ է նշել բովախառնուրդի մյուս բաղադրամասերի (գիպս, պիրիտի թերայրուկ, հիդրավլիկ հավելումներ և այլն) ստացման աղբյուրները:
3) Համանման հումքի արդյունաբերական վերամշակման փորձի առկայության դեպքում թույլատրվում է կիրառել լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը:
4) Հումքի օգտագործման հիմնական ուղղության ուսումնասիրությանը զուգընթաց, պետք է կատարվի նաև այն այլ ոլորտներում կիրառման, ներառյալ օգտակար հանածոյի արդյունահանման թափոնների օգտահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ համապատասխան անալիզներ ու փորձարկումներ:
5) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով` հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 01-ն հրամանի հավելվածով:
59. Օգտակար հանածոյի տեխնոլոգիական տեսակների և տիպերի առանձնացման նպատակով իրականացվում է երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրում, որի նպատակով նմուշարկման ցանցը ընտրվում է կախված կավային ապարների բնական տարատեսակների հերթափոխման քանակից և հաճախականությունից:
1) Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգատեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված կավային ապարների բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի կավային ապարների տեխնոլոգիական տիպայնացում` առանձնացնելով դրանց արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ: Ապարների ստորաբաժանումը արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի պետք է հիմնավորված լինի հանքավայրում հայտնաբերված ապարների բոլոր բնական տարատեսակների քիմիական, հատիկաչափական, միներալոգիական և լաբորատոր տեխնոլոգիական հետազոտություններով:
2) Լաբորատոր նմուշներով պետք է ուսումնասիրված լինեն կավային ապարների առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով: Հումքի բոլոր բնական տարատեսակների համար պետք է որոշված լինեն ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված, և դրանց օգտագործման ռացիոնալ ոլորտի որոշման համար անհրաժեշտ, որակական ցուցանիշները և այդ ցուցանիշների միջև գոյություն ունեցող կախվածությունները:
3) Կիսաարդյունաբերական և արտադրական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և օգտակար հանածոյի հարստացման ցուցանիշների ճշտման համար: Ստուգման և ճշտման են ենթակա հումքի նախապատրաստման և պատրաստի արտադրատեսակների արտադրման օպտիմալ տեխնոլոգիական սխեման: Ֆիզիկամեխանիկական փորձարկումների արդյունքների վերահսկումը իրականացվում է միևնույն նմուշից պատրաստված, լաբորատոր տարբեր նմուշների փորձարկումների տվյալների համադրման, ինչպես նաև ֆիզիկամեխանիկական հատկությունների առանձին ցուցանիշների վերլուծման ու փոխադարձ կապակցման միջոցով: Անալիզների արդյունքների միջև կտրուկ շեղումների առկայության դեպքում, դրանք պետք է ստուգել հանքավայրի նույն կետից վերցված այլ նմուշի անալիզի միջոցով:
4) Կիսաարդյունաբերական և արտադրական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնեցված ծրագրով: Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան:
5) Տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և հատիկաչափական կազմով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի օգտակար հանածոյի միջին կազմին` հնարավոր աղքատացման հաշվառմամբ: Նմուշառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կավային ապարների որակի փոփոխականությունը ըստ տարածման և խորության` կոնդիցիոն հումքի տեխնոլոգիական հատկությունները դրա տարածվածության ամբողջ մակերեսում առավել ամբողջական բնութագրելու նպատակով:
6) Հետախուզման ընթացքում, մեծ զանգվածով կիսաարտադրական նմուշների վերցման համար դժվարամատչելի` խորը հորիզոնների կավային ապարների տեխնոլոգիական հատկությունները բնութագրվում են անուղղակի եղանակով` տվյալ հանքավայրի մերձմակերևութային մասերում կամ այլ հանքավայրերում նյութական կազմով և որակով նմանակ ապարների համապատասխան ցուցանիշներով` ընդգրկելով փոքր զանգվածով նմուշների միներալոգատեխնոլոգիական հետազոտման տվյալները:
60. Կավային ապարների արդյունաբերության մեջ օգտագործման հնարավորությունը կանխորոշող կարևորագույն տեխնոլոգիական հատկություններից են` պլաստիկությունը, հրահեստությունը (հրակայունությունը), եռակալումը, փքելիությունը, ինչպես նաև ուռչելիությունը, չորանվազելիությունը, կծկվելիությունը, մակակլանելիությունը (ադսորբցիան), կապակցվելիությունը, ծածկունակությունը, գունավորումը, կայուն կախույթ (սուսպենզիա) առաջացնելու ունակությունը, հարաբերական քիմիական չեզոքությունը (իներտությունը):
1) Պլաստիկությունը` կավախմորի կաղապարման և իրեն տրված ձևը պահպանելու ունակությունն է` չորացման և թրծման ժամանակ: Կավային ապարների պլաստիկությունը բնութագրվում է պլաստիկության թվով (Պ), որը որոշվում է կավի հոսունության ստորին սահմանի խոնավության (W1) և գլդոնման սահմանին համապատասխանող նմուշի խոնավության տարբերությամբ` հետևյալ բանաձևով` Պ=W1-W2: Պլաստիկության աստիճանով կավային ապարները ստորաբաժանվում են բարձր պլաստիկների (25-ից մեծ պլաստիկության թվով բնութագրվողները), միջին պլաստիկների (պլաստիկության թիվը` 15-ից 25), չափավոր պլաստիկների (պլաստիկության թիվը` 7-ից 15), ցածր պլաստիկների (պլաստիկության թիվը` փոքր 3-7) և ոչ պլաստիկների, որոնք չեն առաջացնում պլաստիկ կավախմոր: Վերջիններին են վերագրվում «չորուկ» կավերը, կավաթերթաքարերը և արգիլիթները: Կավերի պլաստիկությունը որոշվում է դրանց միներալային կազմով և մանրատվածությամբ (դիսպերսությամբ): Բարձր պլաստիկությամբ են օժտված նուրբ-մանրատված (նրբադիսպերս) մոնտմորիլոնիտային կավերը, այնուհետև, ըստ նվազման, կավերի հիդրոփայլարային և կաոլինիտային տարտեսակները: Ավազակավերի պլաստիկության թիվը տատանվում է 7-ից 17-ի սահմաններում, կավավազներինը` փոքր է 7-ից:
2) Հրահեստությունը` կավային ապարների բարձր ջերմաստիճաններին դիմադրելու հատկությունն է` առանց էական փափկեցման և ձևափոխման: Կավային ապարները ըստ հրահեստության ստորաբաժանվում են երեք խմբի. հրահեստների` հալման ջերմաստիճանը 1580 oC-ից ավելի, դժվարահալ` հալման ջերմաստիճանը 1350-ից 1580 oC, դյուրահալ` հալման ջերմաստիճանը 1350 oC-ից ցածր:
ա. Կավային ապարների հրահեստ տարատեսակներն հիմնականում ունեն կաոլինիտային, հիդրոփայլարային և հալուազիտային կազմ կամ կազմված են այդ միներալների խառնուրդից` քվարցի ու կարբոնատների խառնուկով: Հրահեստ կավային ապարների քիմիական կազմում գերակշռում են SiO2-ը և Al2O3-ը, որոնց պարունակությունը հրահեստ կավերի լավագույն տարատեսակներում մոտ է կաոլինիտում դրանց պարունակությանը (SiO2` 46.5%, Al2O3` 39.5%): Հրահեստ կավերի որոշ տարատեսակներում Al2O3-ի պարունակությունը նվազում է մինչև 15-ից 20%: Երկաթի օքսիդները և սուլֆիդները առկա են լինում չնչին պարունակությամբ: Վնասակար խառնուրդներ են հանդիսանում կալցիտը, գիպսը, սիդերիտը, Mn-ի և Ti-ի միացությունները:
բ. Դժվարահալ կավային ապարների միներալային կազմը կայուն չէ: Դրանցում առկա են կաոլինիտը, հալուազիտը, հիդրոփայլարները և խառնուկների տեսքով` քվարցը, փայլարը, դաշտային սպաթը և այլ միներալներ: Արզնահողը դրանցում պարունակվում է 18-ից 24%-ի սահմաններում, երբեմն մինչև 30-ից 32%, սիլիկահողը` 50-ից 60%, երկաթի օքսիդները` մինչև 4-ից 6%, երբեմն 7-ից 12%:
գ. Դյուրահալ կավային ապարները, որպես կանոն, բազմամիներալային են: Սովորաբար դրանցում առկա են լինում մոնտմորիլոնիտը, բեյդելիտը, հիդրոփայլարները և քվարցի, փայլարի, կարբոնատների ու այլ միներալների խառնուկներ: Արզնահողի պարունակությունը այս ապարներում չի գերազանցում 15-ից 18%-ը, սիլիկահողինը` 80%-ը, իսկ երկաթի օքսիդների պարունակությունը բարձրացած է մինչև 8-ից 12%: Բնութագրական է նաև հալանյութերի` երկաթային, կալցիումային, մագնեզիումային և ալկալային միներալների նուրբ-մանրատված (նրբադիսպերս) խառնուրդների բարձր պարունակությունը:
3) Եռակալումը` կավային ապարների հրահեստության ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում մասնակի հալման, իսկ հովանալուց հետո խիտ զանգված (թրծազանգված, խեցակ) ձևավորելու ունակությունն է: Եռակալումը բնորոշվում է որոշ միներալների (դաշտային սպաթներ, փայլարներ, քլորիտներ, կարբոնատներ, գիպս, երկաթի միացություններ և այլն) առկայությամբ, որոնք ունակ են հալվելու ավելի շուտ, քան հիմնական զանգվածը: Կավային ապարների եռակալումը արտահայտվում է թրծազանգվածի ծակոտկենության նվազեցմամբ, որը չափվում է դրա ջրակալման մեծությամբ: Ընդունված է եռակալման ջերմաստիճան անվանել այն ջերմաստիճանը, որի դեպքում թրծվող թրծազանգվածը կորցնում է իր ջրակլանելիությունը մինչև 5%-ը: Կավային ապարների եռակալման ջերմաստիճանը տատանվում է լայն սահմաններում` 850-950 oC-ից (երբեմն ավելի)` մոնտմորիլոնիտային, հիդրոփայլարային, պոլիգորսկիտային կավերի դեպքում, մինչև 1200-1400 oC որոշ կաոլինիտային և հալուազիտը կավերի դեպքում: Եռակալման ջերմաստիճանը բարձրանում է կավերում մեծ քանակությամբ քվարցի պարունակության դեպքում և նվազում է դաշտային սպաթների, երկաթի օքսիդների, կալցիումի, մագնեզիումի կարբոնատների և ալկալիների առկայության դեպքում:
ա. Եռակալման տիրույթ է անվանվում եռակալման սկզբից մինչև փքման ու դեֆորմացիայի սկսման ջերմաստիճանային տիրույթը, երբ ջրակլանելիությունը դադարում է նվազել: Օպտիմալ է համարվում 100-ից 150 oC-ի եռակալման տիրույթը: Հրահեստ և դժվարահալ կավերի որոշ տարատեսակներում այն հասնում է 300-ից 350 oC: Կարճ եռակալման տիրույթը` 30-50 oC, սովորաբար, հանգեցնում է խոտանի հաճախակիության:
3) Փքելիությունը` որոշ կավային ապարների ծավալի մեծացման հատկությունն է թրծման ժամանակ` առաջացնելով բջջավոր (խորսխավոր) կառուցվածքով ամուր նյութ:
ա. Սովորական կերամիկական արտադրատեսակների արտադրության մեջ փքելիությունը հանդիսանում է բացասական հատկություն, սակայն հանդիսանում է բետոնի համար թեթև արհեստական լցանյութերի արտադրության հիմք:
բ. Լավ են փքվում մոնտմորիլոնիտից և հիդրոփայլարներից կազմված կավերը, ինչպես նաև օրգանական նյութ պարունակող տարբեր կավաթերթաքարերը:
4) Ուռչելիությունը` կավային ապարների ծավալի մեծացման հատկությունն է` թրջելու ժամանակ և կախված է ապարների միներալային և հատիկաչափական կազմից: Ամենամեծ ուռչելիությամբ են օժտված մոնտմորիլոնիտի խմբի միներալներ (բեյդելիտ, մոնտմորիլոնիտ, նոնտրոնիտ) պարունակող կավերը, իսկ ամենափոքրը` կաոլինիտային կավերը:
5) Չորանվազելիություն (կամ օդաչոր վիճակում կծկվելիություն) է անվանվում կավային արտադրատեսակների չափերի նվազեցումը չորացման արդյունքում, իսկ կծկվելիություն (կամ հրային կծկվելիություն)` չափերի նվազեցումը թրծման արդյունքում: Ընդհանուր կծկվելիություն է անվանում արտադրատեսակի չափերի փոփոխության հանրագումարը, ինչպես չորացման, այնպես էլ թրծման արդյունքում: Գործնականում, սովորաբար, սահմանափակվում են չորանվազելիություն և կծկվելիություն գծային չափումներով:
6) Մակակլանելիությունը (ադսորբցիայի ունակությունը)` կավային ապարների կազմի մեջ մտնող կավային միներալների հատիկների մակերեսների վրա շրջակա միջավայրից իոններ և մոլեկուլներ կլանելու հատկությունն է: Այն կախված է կավային ապարների կազմից և դրանց մանրատվածության (դիսպերսության) աստիճանից: Հատկապես բարձր է մոնտմորիլոնիտային կավերի մակակլանելիությունը:
ա. Բենտոնիտային կավերը` նուրբ-մանրատված (նրբադիսպերս) կավեր են, հիմնականում կազմված են մոնտմորիլոնիտից և օժտված են բարձր մակակլանելիությամբ, լավ կատալիզային ակտիվությամբ, կապակցվելիությամբ, սոսնձող և էմուլսացման հատկությամբ` ըստ փոխանակային կատիոնների կազմի և հատկությունների առանձնացվում են ալկալայինների` Na-ի փոխանակային կատիոնի գերակայությամբ և հողալկալայինների` Ca-ի կատիոնի գերակայությամբ: Կավերի մակակլանելիությունը լայնորեն կիրառվում է սննդի, նավթային, տեքստիլ արդյունաբերություններում` յուղերի և ճարպերի գունազրկման (սպիտակեցման) և մաքրման նպատակով, դեղերի պատրաստման, ջրերի մաքրման համար և այլ ոլորտներում: Բենտոնիտային կավերի կատալիզային ակտիվությունը կանխորոշում է մի շարք քիմիական արտադրություններում, կաուչուկի սինթեզի, նավթի ճեղքաթորման (կրեկինգի) և այլ նպատակներով դրանց օգտագործումը` որպես կատալիզատորներ:
7) Կապակցվելիությունը` կավային ապարների այլ ոչ պլաստիկ նյութի մասնիկների կապակցման և չորացման դեպքում կարծր զանգվածի ձևավորման հատկություն է: Կապակցվելիությունը սերտ կապի մեջ է գտնվում պլաստիկության և կաղապարելիության հետ և բացատրվում է կավային միներալների մասնիկների կապիլյար (մազական, մազանոթային) և կպչողական ուժերով: Կավերի այս հատկությունը ունի կարևոր նշանակություն և օգտագործվում է կերամիկայում, շինարարական աշխատանքներում, որտեղ կավերը կիրառվում են որպես ինքնուրույն շինանյութ, պատվարների կառուցման ժամանակ, աղբյուրակապման (աղբյուրների կապտաժի) համար և այլն:
8) Ծածկունակությունը և գունավորումը: Որոշ խայտաբղետ երկաթային կավերը օգտագործվում են ներկերի արտադրությունում` որպես միներալային գունանյութ (պիգմենտներ): Գույնից կախված այդպիսի գունանյութերը անվանվում են օխրա (դեղնդեղ), կարմրադեղ (մումիա), ումբրա (թխահող, դարչնագույն գունանյութ) բոլյուս (հանքանյութ) և այլն: Ներկվող մակերևույթի գույնը անտեսանելի (անլուսաթափանց) դարձնելու ներկի հատկությունը կոչվում է ծածկունակություն: Այն ապահովում է ներկման խնայողականությունը և արտահայտվում է չոր գունանյութի կամ պատրաստի ներկի գրամներով` մակերեսի քառակուսի մետրի վրա:
9) Կավային ապարների ջրի ավելցուկով կայուն կախույթ (սուսպենզիա) առաջացնելու ունակությունը: Կավերի որոշ տարատեսակներ (օրինակ, մոնտմորիլոնիտային, բեյդելիտային) ընդունակ են բնական վիճակում ջրի ավելցուկով առաջացնել կայուն կախույթ, որը խոչընդոտում է դրա մեջ ներառվող խոշոր մասնիկների նստելուն: Դրա վրա է հիմնված կավային լուծույթների կիրառումը հորատանցքերի հորատման ժամանակ, ինչպես նաև կերամիկական իրերի փայլեցման, մածկանման զանգվածների ստեղծման ընթացքում, գործվածքների արտադրությունում և այլն:
10) Կավային ապարների հարաբերական քիմիական չեզոքությունը (իներտությունը) (որոշ թթուների և հիմքերի (ալկալիների) հետ քիմիական միացությունների մեջ չմտնելու հատկությունը) թույլ է տալիս դրանք օգտագործել որպես լցանյութ մի շարք արտադրություններում` արտադրանքին հատուկ հատկություններ տալու համար, օրինակ, ռետինին` կոշտություն և թթվակայունություն, թղթին` սպիտակություն և այլն:
61. Ապրանքային արտադրանքի որակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է սահմանվի մատակարարի (ընդերքօգտագործողի) և սպառողի միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գործող ստանդարտներին և տեխնիկական պայմաններին: Այն դեպքերում, երբ կավային ապարները իրենց որակով, բնական վիճակում չեն համապատասխանում արդյունաբերության պահանջներին, որոնք սահմանվում են սույն հավելվածի 85-րդ կետի աղյուսակ 4-ում նշված ստանդարտներով, տեխնիկական պայմաններով կամ ընդերքօգտագործողի և գնորդի միջև կնքված պայմանագրով, անհրաժեշտ է դիտարկել դրանց հարստացման հնարավորության և նպատակահարմարության հարցերը` համապատասխան տեխնոլոգիական հետազոտությունների և տեխնիկատնտեսագիտական գնահատումների իրականացմամբ, հատկապես հումքի դեֆիցիտի կամ ոչ բավարար քանակի դեպքում:
6. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
62. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվեն առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են դեպի շահագործական լեռնային փորվածքներ հնարավոր ջրաներհոսները հաշվարկելու, ջրիջեցման և ցամաքուրդային միջոցառումներ մշակելու համար: Անհրաժեշտ է նաև.
1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.
2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.
3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.
5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-Ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.
6) Լեռնային ձեռնարկության նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ.
63. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով:
1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` օգտակար հանածոյի, այն պարփակող ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, ապարների քարաբանական (լիթոլոգիական) և միներալային կազմերը, դրանց ճեղքավորվածությունը, խախտվածությունը, շերտավորվածությունն ու թերթաքարացվածությունը, ժամանակակից երկրաբանական պայմանները (սողանքային, սելավային և այլ գեոդինամիկ երևույթներ), որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:
2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ` բացահանքի կողերի կայունության և հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:
64. Կավային ապարների հանքավայրերը շահագործվում են հիմնականում բաց, հազվադեպ ստորգետնյա եղանակներով: Մշակման եղանակի ընտրությունը կախված է օգտակար հանածոյի տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից, արդյունահանման սխեմայից: Մշակման եղանակի ընտրությունը և բաց եղանակով մշակման ստորին սահմանը հիմնավորվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերում` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի օգոստոսի 8-ի թիվ 12-Ն հրամանի 1-ին կետով սահմանված օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների (այսուհետ` Մեթոդական ցուցումներ):
65. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):
66. Արտադրական և բնակելի օբյեկտների շինարարության և մակաբացման ապարների լցակույտերի տեղադրման համար անհրաժեշտ տարածքները պետք է ընտրվեն օգտակար հանածոների պաշարներից զուրկ վայրերում: Նպատակահարմար չէ նման օբյեկտների համար գյուղատնտեսական և անտառային նշանակության բարձր կատեգորիաների հողեր նախատեսելը:
67. Հանքավայրը հետախուզելիս նպատակահարմար է գնահատել մակաբացման ապարների օգտագործման հնարավորությունը` բնական վիճակում կամ վերամշակումից հետո:
68. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.
1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն կառուցման նախապատրաստվող օբյեկտի ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:
2) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը: Պետք է տրվեն առաջարկություններ ընդերքի պահպանման, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումների մշակման համար:
69. Ծածկող և պարփակող ապարներում ինքնուրույն կուտակներ ձևավորող, այլ օգտակար հանածոները, ինչպես նաև մակաբացման ապարները հանքավայրի հետախուզման ժամանակ պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման ընդհանուր հնարավորությունները որոշելու համար բավարար մանրամասնությամբ:
70. Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որոնք կապահովեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը: Շրջանում նույն հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել դրա ջրողողվածության աստիճանի և լեռնային աշխատանքների ինժեներաերկրաբանական պայմանների տվյալները, ինչպես նաև դրանց ջրազրկման համար կիրառվող միջոցառումները:
1) Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու ընթացակարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:
7. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
71. Կավային ապարների պաշարների հաշվարկը և դասակարգումը (որակավորումը) ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան` կավային ապարներով ներկայացված հանքավայրերին բնորոշ առանձնահատկություններով, ընդ որում կավային ապարների պաշարների եզրագծման համար անհրաժեշտ, ստանդարտներով և տեխնիկական պայմաններով չսահմանվող, կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը կատարվում է Մեթոդական ցուցումների պահանջների պահպանմամբ:
72. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն`
1) հետախուզվածության և պաշարների քանակն ու կավային ապարների որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության հնարավորինս միատեսակ աստիճանով.
2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ օգտակար հանածոյի մարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.
3) օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.
4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.
5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով` պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ:
6) Որոշ չափազանց բարդ դեպքերում, հումքի արդյունաբերական տիպերի երկրաչափացման և եզրագծման անհնարինությամբ պայմանավորված, հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը կարող է որոշվել վիճակագրական եղանակներով:
73. Կավային ապարներով ներկայացված հանքավայրերի հաշվարկային բլոկների պաշարները ըստ հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված` A, B, C1 և նախնական գնահատված` C2, կարգի` պաշարների հաշվարկման ժամանակ հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պայմանները.
1) A կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. A կարգի պաշարները նոր հետախուզվող հանքավայրերում հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում` առանց արտարկման.
բ. 2-րդ խմբի շահագործվող հանքավայրերում A կարգին կարող են վերագրվել լեռնագործական աշխատանքների և շահագործական հետախուզման հորատանցքերի սահմաններում հաշվարկված պաշարները` բլոկի եզրագծերը սահմանափակելով նշված փորվածքներով: Ընդ որում, փորվածքների կամ լեռնագործական աշխատանքների արդյունքներով ձևավորված հատույթների միջև եղած հեռավորությունները պետք է 2-ից 3 անգամ փոքր լինեն տվյալ խմբի համար սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակում առկա հեռավորություններից: Այս դեպքում դրանց են վերագրվում արդյունահանմանը նախապատրաստված կամ պատրաստ բլոկների պաշարները.
գ. Այս կարգի պաշարների համար, բավարար թվով հատույթներով և անալիզներով պետք է հուսալիորեն որոշվեն հանքակուտակների ձևը, չափերը, տեղադրման պայմանները, ներքին կառուցվածքը, կավային ապարների որակը, դրա փոփոխականության օրինաչափությունները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական ու ինժեներաերկրաբանական պայմանները, կավաթերթաքարերի ու արգիլիթների դեպքում նաև` խզվածքային խախտումների տեղադիրքը և ապահովվի հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի տարածման տիրույթների, ինչպես նաև օգտակար հաստվածքում առկա «դատարկ» և ոչ կոնդիցիոն ապարներով ներկայացված միջակայքերի հստակ և միանշանակ եզրագծումը` բացառելով կապակցման և եզրագծման այլ տարբերակների կիրառումը:
դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 10.02.2025 թիվ 08-Ն հրաման)
ե. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև +/-10 տոկոս:
2) B կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. B կարգի պաշարները 2-րդ խմբի հանքավայրերում եզրագծվում ու հաշվարկվում են շահագործական և հետախուզական փորվածքներով բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում` առանց արտարկման.
բ. 1-ին խմբի հանքավայրերում B կարգին են վերագրվում սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում նշված հետախուզական ցանցի խտությանը բավարարող, ինչպես նաև արտարկման գոտու սահմաններում եզրագծված բլոկների պաշարները, ընդ որում արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.
գ. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 36-րդ կետի պահանջներին.
դ. Այս կարգի պաշարները պետք է ուսումնասիրված լինեն այնպիսի մանրամասնությամբ, որ կավային ապարների արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի, ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերի, իսկ կավաթերթաքարերի ու արգիլիթների դեպքում նաև` խզվածքային խախտումների տեղադիրքի եզրագծման միմյանցից զանազանվող հնարավոր տարբերակները չհանգեցնեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի և հանքակուտակի ձևաբանության ու տեղադիրքի վերաբերյալ ձևավորվող հակասական պատկերացումների: Այս կարգի պաշարներում պետք է պարզված լինեն նաև շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.
ե. Անհրաժեշտ է նաև, որ այս կարգի պաշարներում որոշված լինեն վնասակար խառնուկների միներալային ձևերը և դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները: Ապարների առանձնացված տեխնոլոգիական տիպերի որակը պետք է բնութագրվի հիմնավորված կոնդիցիաների պարամետրերով.
զ. Ապարների արդյունաբերական տիպերի եզրագծման անհնարինության դեպքում պետք է պարզված լինեն դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները և վիճակագրական եղանակով տրված լինի քանակական գնահատականը.
է. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև +/-10-ից +/-25 տոկոս:
3) C1 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. C1 կարգի պաշարները եզրագծվում և հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում, ընդ որում 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում այդ կարգի համար սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված հետախուզացանցի խտությամբ բնութագրվող տեղամասերի և դրանց հարող արտարկման գոտիների սահմաններում, որոնց չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությանը, իսկ 3-րդ խմբի հանքավայրերում` առանց արտարկման, շահագործական և հետախուզական փորվածքներով բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված, այդ կարգի համար սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված հետախուզացանցի խտությանը բավարարող բլոկների սահմաններում.
բ. Տվյալ կարգի պաշարներում պետք է հետախուզափորվածքների տվյալներով ընդհանուր գծերով ուսումնասիրված և ավելի բարձր կարգերի պաշարները բնութագրող համանուն ցուցանիշներով հավաստված լինեն հանքակուտակի ձևը, չափերը, տեղադրման պայմանները, կավային ապարների բնական տարատեսակների ու արդյունաբերական տիպերի որակական ցուցանիշները և տարածական բաշխվածության օրինաչափությունները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.
գ. Ապարների արդյունաբերական տիպերի քանակական գնահատականը հիմնականում տրվում է վիճակագրական եղանակով.
դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև +/-25-ից +/-40 տոկոս:
4) C2 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. C2 կարգի պաշարները հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում` որոշակի կուտակների սահմաններում (իսկ դրանց երկրաչափացման անհնարինության դեպքում` վիճակագրական եղանակով` ընդհանրացված եզրագծերում), որոնց եզրագծերը որոշվում են եզակի հետախուզափորվածքների, երկրաֆիզիկական և այլ հետազոտությունների տվյալներով, ինչպես նաև ավելի բարձր կարգերի պաշարներով հարակից հաշվարկային բլոկների ցուցանիշների օգտագործմամբ.
բ. Այս կարգի պաշարների եզրագծման համար լայնորեն կիրառվում է արտարկման եղանակը: Երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.
գ. Հաստատվող (վերահաստատվող) C2 կարգի պաշարների լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:
դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև +/-40-ից +/-60 տոկոս:
(73-րդ կետը փոփ. 10.02.2025 թիվ 08-Ն հրաման)
74. Պաշարները բոլոր կարգերի համար արտարկման գոտու լայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի փաստացի տվյալներով: Արտարկում չի թույլատրվում հանքավայրի այնպիսի տեղամասերում (գոտիներում), ուր առկա են տեկտոնական խախտումներ, ապարների խիստ ճեղքավորվածության և հզորությունների փոքրացում, շերտերի սեպացում և տրոհում, կավային ապարների որակի և դրանց շահագործման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացում:
75. Կավային ապարների պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման եղանակների, հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):
1) Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող օգտակար հանածոյի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:
2) Ստորերկրյա ջրերից վերև կամ ներքև տեղադրված պաշարները հաշվարկվում են առանձին:
3) Կավային ապարների օգտագործման տարբեր ոլորտների համար պիտանի պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց առանձնացված տարատեսակների:
4) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը: Ընդ որում, Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակում առկա ցուցանիշների համաձայն` կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի` առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի): Արտահաշվեկշռային պաշարները ստորաբաժանվում են նաև ըստ դրանք արտահաշվեկշռայինների վերագրման պատճառների (տնտեսական, տեխնոլոգիական, ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն):
76. Բնակավայրերի, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում գտնվող պաշարները (բացառությամբ հրակայուն և բենտոնիտային կավերի) չեն հաշվարկվում և չեն հաշվառվում, իսկ այդ բնամասերում գտնվող հրակայուն և բենտոնիտային կավերի, ինչպես նաև կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող կավերի բոլոր տարատեսակների պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի` հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:
77. Կավային ապարների հանքավայրերում` բացառությամբ հրակայուն, դժվարահալ և բենտոնիտային կավերի, հանքավայրի երկրաբանական սահմաններում ընդհանուր պաշարների հաշվարկ, ինչպես նաև P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում կարող են չիրականացվել: Այս դեպքում, բացի շուկայի պահանջարկով հիմնավորված հետախուզված պաշարներից, նախնական գնահատվում են C2 կարգի պաշարներ, որոնց քանակը սովորաբար հաշվարկվում է առավելագույնը հետախուզված պաշարների քանակի կրկնապատիկից ոչ ավելի: Հրակայուն, դժվարահալ և բենտոնիտային կավերի հանքավայրերում տրվում է նաև P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատականը:
78. Նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման, ինչպես նաև դրանց ընդերքից կորզման լիարժեքության գնահատման համար, շահագործվող հանքավայրերում անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության և ըստ այլ հաշվարկային պարամետրերի, ինչպես նաև ըստ կավային ապարների բնական տարատեսակների առանձնացման որակի: Ընդ որում.
1) Համադրման նյութերում պետք է բերվեն.
ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը.
բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,
գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, օգտակար հանածոյի մարմինների և ամբողջ հանքավայրի),
դ. մարված պաշարների եզրագծում օգտակար հանածոյի պաշարների հաշվեկշիռը` լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:
2) Համադրման արդյունքները վերլուծելիս անհրաժեշտ է համոզվել շահագործման տվյալների արժանահավատության մեջ, գնահատել դրանց և հետախուզման արդյունքներով հաշվարկված ցուցանիշների (օգտակար հանածոյի մարմնի մակերես, հզորություն, որակ, ծավալային զանգված և այլն) զուգամիտությունը, բացահայտել առկա անհամապատասխանությունների պատճառները և, ըստ այդմ, գնահատել հանքավայրի հետախուզման և պաշարների հաշվարկման համար ընդունված մեթոդաբանության համապատասխանությունը դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին:
3) Եթե հետախուզման արդյունքներն ընդհանուր առմամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանամարկշեյդերական հաշվառման արդյունքները, ինչպես նաև տվյալ հանքավայրի վերաբերյալ հետախուզմամբ ձևավորված երկրաբանական տեղեկատվությունը համարվում է արժանահավատ և դրա հիմքում ընդունված մեթոդաբանությունը կարող է օրինակելի դառնալ նմանակ հանքավայրերի ուսումնասիրության ու ռեսուրսային ներուժի գնահատման համար:
4) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ դրանց որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, ապա չհավաստման ենթադրությունը ինքնին բավարար չէ պաշարների վերահաստատման համար, այլ պարտադիր պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ` լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը` արդյունքները ներկայացնելով պետական ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող մարմին:
5) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (օգտակար հանածոյի մարմինների հզորություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և օգտակար հանածոյի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:
79. Պաշարների հաշվարկը նպատակահարմար է իրականացնել համակարգչային տեխնիկայով` կիրառելով այնպիսի ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել և ճշգրտել ելակետային տվյալները, իրականացված երկրաբանական կառուցումները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումնաչափական տվյալները, քարաբանաշերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման տվյալները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրերը և այլն), ինչպես նաև կատարված միջանկյալ և ամփոփիչ հաշվարկների արդյունքները: Ընդ որում, արդյունք հանդիսացող ելքային տեքստային և գրաֆիկական նյութերը պետք է բավարարեն Պահանջներին:
80. Ցեմենտի արտադրության համար օգտագործվելիք կավային ապարների պաշարների հաշվարկման նյութերում բերվում են տեղեկություններ այդ արտադրության համար անհրաժեշտ բոլոր այլ բաղադրիչների (կարբոնատային ապարներ, գիպս, սիլիկատային, ալյումոսիլիկատային և երկաթային ճշգրտող, ինչպես նաև ակտիվ միներալային հավելանյութեր) ստացման նախատեսված աղբյուրների, հումքի որակի, դրա մատակարարման հնարավոր ծավալների ու ժամկետների մասին:
1) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կարբոնատային բաղադրիչով ապահովվելու է նոր հետախուզված հանքավայրից, որտեղ սույն հավելվածի պահանջների պահպանմամբ հաշվարկվել են կավային ապարների պաշարները, ապա դրանում կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման նյութերը լիազոր մարմին հաստատման է ներկայացվում կավային ապարների պաշարների հաշվարկման նյութերի հետ միասին:
2) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կարբոնատային բաղադրիչով ապահովվելու է կարբոնատային ապարների հաստատված պաշարներով այլ շահագործվող հանքավայրերից, ապա կավային ապարների պաշարների հաշվարկման հաշվետվության մեջ բերվում են տվյալ հանքավայրի կարբոնատային ապարների մնացորդային պաշարների, դրանց որակի մասին տվյալներ և որոշվում են ցեմենտի կազմակերպվելիք արտադրության համար տվյալ բաղադրիչներով (կարբոնատային ապարներ և կավեր) ապահովվածությունը:
81. Օգտակար հանածոյի պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:
8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
82. Արդյունաբերական յուրացման համար կավային ապարներով ներկայացված հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:
83. Կավային ապարների հանքավայրերը համարվում են արդյունաբերական յուրացմանը նախապատրաստված, եթե.
1) կավային ապարների 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների համար ապահովված է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված նորմատիվ հարաբերակցությունը: Ընդ որում, նշված խմբերի հանքավայրերում (տեղամասերում)` A, B և C(1) կարգով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:
2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում, կավային ապարներով ներկայացված 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի), արդյունաբերական յուրացման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը` պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ:
3) պահպանվել են Դասակարգման 44-րդ կետի 4-ից 10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:
4) կավային ապարների հանքավայրերի հումքը նախատեսվում է օգտագործել ցեմենտային բովախառնուրդի ստացման համար և նախանշվել են ցեմենտի բովախառնուրդի կարբոնատային և այլ բաղադրիչների մատակարարման աղբյուրները և հնարավորությունը:
84. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:
9. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
85. Կավային ապարների, դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 4-ում.
Աղյուսակ 4
Կավային ապարների, դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը
բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական
պայմանների անվանացանկ
._________________________________________________________________________.
|Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող |
|փաստաթղթի |
|_________________________________________________________________________|
|Համարը |Անվանումը |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 286-82 |Կոյուղու կերամիկական խողովակներ: Տեխնիկական |
| |պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 474-90 |Թթվակայուն (թթվահեստ) աղյուս: Տեխնիկական պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 530-2019 |Աղյուս և կերամիկական քարեր: Տեխնիկական պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 961-89 |Թթվակայուն (թթվահեստ) և ջերմաթթվակայուն |
| |(ջերմաթթվահեստ) կերամիկական սալիկներ: Տեխնիկական |
| |պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 21216-2014 |Կավային հումք: Փորձարկման մեթոդներ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 3226-93 |Կաղապարման հրահեստ կավեր: Ընդհանուր տեխնիկական |
| |պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 3594.0-93 |Հրահեստ կավեր` կաղապարման: Փորձարկման մեթոդներ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 3594.12-93 |Հրահեստ կավեր` կաղապարման: Փոշենման կավերի |
| |հատիկաչափական կազմի որոշման մեթոդներ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 6141-91 |Կերամիկական սալիկներ` ջնարակված` պատերի ներքին |
| |երեսպատման համար: Տեխնիկական պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 6787-2001 |Կերամիկական սալիկներ` հատակների համար: Տեխնիկական |
| |պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 7032-2021 |Բենտոնիտային կավ` նուրբ և շինարարական կերամիկայի |
| |համար: Տեխնիկական պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 7484-78 |Աղյուս և քարեր` կերամիկական, դիմային: Տեխնիկական |
| |պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 8411-74 |Կերամիկական խողովակներ` ջրահեռացման: Տեխնիկական |
| |պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 8426-75 |Կավե աղյուս` ծխատար խողովակների համար |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 9169-2021 |Կավային հումք` կերամիկական արդյունաբերության համար:|
| |Դասակարգում |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 9757-90 |Կոպիճ, խիճ և ավազ` ծակոտկեն, արհեստական: |
| |Տեխնիկական պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 13996-93 |Կերամիկական սալիկներ` ճակատային և գորգեր` դրանցից:|
| |Տեխնիկական պայմաններ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 25040-2021 |Հրակայուններ: Սեղմման ժամանակ սողունության որոշման |
| |մեթոդ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 25085-81 |Հրահեստ նյութեր և իրեր: Բարձր ջերմաստիճանում ծռման|
| |ամրության որոշման մեթոդ |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 17.5.1.03-86 |Բնության պաշտպանություն: Հողեր: Հողերի կենսաբանական|
| |ռեկուլտիվացիայի համար մակաբացման և պարփակող |
| |ապարների դասակարգում |
|_____________________|___________________________________________________|
|ՕՍՏ 18-49-71 * |Բենտոնիտներ` գինեգործության համար |
|_____________________|___________________________________________________|
|ՕՍՏ 21-30-82 * |Դժվարահալ կավեր` Արտյոմովսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՕՍՏ 21-31-77 * |Կավ` Նիկոլայևսկու և Նիկիֆորովսկու հանքավայրերի |
|_____________________|___________________________________________________|
|ՕՍՏ 41-08-272-04 * |Անալիտիկ աշխատանքների որակի կառավարում: Անալիտիկ |
| |աշխատանքների երկրաբանական վերահսկողության մեթոդներ |
|_____________________|___________________________________________________|
|ՀՍՏ ՌԽԴՍՀ |Կավ` բրուտագործական (կավագործական) |
|(ՌՍՏ ՌՍՖՍՌ) 303-82 | |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 6-12-82-79 * |Բենտոնիտ` հարստացված (բենտոկոլ) |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 6-12-91-79 * |Կավ կաղապարման` բենտոնիտային, փոշենման` Գումբրսկու |
| |հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 6-12-109-77 * |Գումբրին` կտորավոր և աղացած |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-48-72 * |Հրահեստ կավեր` Տրոիցկո-Բայնովսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-50-72 * |Հրահեստ կավեր` Բեռլինի հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-74-73 * |Հրահեստ կավեր` Տրոշկովսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-108-74 * |Հրահեստ կավեր` Գուրևսկու հանքվարչության ԳԱպրիլյանգ|
| |բացահանքի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-121-74 * |Հրահեստ կավեր` Պոլոժսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-126-74 * |Հրահեստ կավեր` Պյատիխատսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-152-75 * |Հրահեստ կավեր` Լատնենսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-162-75 * |Հրահեստ կավեր` Չասով-Յարսկիի հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-183-75 * |Հրահեստ կավեր` Նովորայսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-262-78 * |Հրահեստ կավեր` Բելկինսկու հանքավայրի ԳԿամենսկիգ |
| |տեղամասի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-336-80 * |Հրահեստ կավեր` Նիժնեուվելսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 14-8-338-80 * |Հրահեստ կավեր` Կումակսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 21-25-203-78 * |Հրակայուն (հրահեստ) կավ` Վեսելովսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 21-25-228-79 * |Դժվարահալ կավեր` Վեսելովսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 21-28-23-75 * |Կավեր` Պեչորայի հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 21-31-27-79 * |Կավային հումք` Սմիշլյաևսկու հանքավայրի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 39-01-08-657-81 *|Կավային հումք |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 39-01-302-77 * |Նատրիումի բենտոնիտ` համակցված կերերի |
| |արդյունաբերության համար |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 39-658-81 * |Կավափոշի |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 63.67.24-79 * |Արգիլիթներ` Նովիկովսկու բացահանքի` հատուկ |
| |ցնդանյութեր (սուբլիմատներ) ստանալու համար: |
| |Արտադրական միավորում ԳՍախալինուգոլգ: |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 66.045-79 * |Կավ` կավամոխրային կերամզիտի արտադրության համար |
|_____________________|___________________________________________________|
|ՏՈՒ 67-1-1-78 * |Կավային հումք` Կուրսկի շրջանի Սապոգովսկու |
| |հանքավայրի |
._________________________________________________________________________.
1) (*)-ով նշված փաստաթղթերը կիրառման համար պարտադիր չեն, այլ կարող են ծառայել որպես մեթոդական բնույթի փաստաթղթեր:
2) Աղյուսակ 4-ում նշված ստանդարտների և տեխնիկական պայմանների համարները և պահանջները բերված են 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ. սույն հրահանգի կիրառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանցում կատարված փոփոխությունները:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում