Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈ ...

27.07.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.04.2006  -ից մինչեւ   27.07.2006  -ը:
 
i

(ուժը կորցրել է 26.06.06 թիվ 546-Ն որոշում) ---.0021.240702

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «24»        07           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---02120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2002 թվականի N 21-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը (հավելված):

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ծառայության

խորհրդի 2002 թվականի

հունիսի 23-ի թիվ 21-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ` աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

4. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն 3 տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

i

4.1. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելը ձևակերպվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի վերապատրաստման ուղարկելու դեպքում` համապատասխան մարմնի ղեկավարի համապատասխան վարչական ակտով:

Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունները կատարելուց:

(4.1-րդ կետը լրաց. 31.05.04 թիվ 433-Ն որոշում)

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

i

5.1. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան անցկացված գնման ընթացակարգի արդյունքների հիման վրա:

(5.1-րդ կետը լրաց. 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություններ) ցանկն ու այդ ուսումնական հաստատությունների կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու ծրագրերը (այսուհետ` Ծրագրեր) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` մեկ տարի ժամկետով:

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7.(7-րդ կետն ուժը կորցրել է 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

i

8.(8-րդ կետն ուժը կորցրել է 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

9.(9-րդ կետն ուժը կորցրել է 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

10.(10-րդ կետն ուժը կորցրել է 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

11.(11-րդ կետն ուժը կորցրել է 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

12. Ցանկում ընդգրկված ուսումնական հաստատությունները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնում են Խորհրդի կողմից հաստատված Ծրագրերով:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Խորհուրդը` մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաջորդ տարվա հաստատված Ծրագրերը ուղարկում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (այսուհետ` համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարներին:

14. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները` համաձայն Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, իրենց աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվաքանակի մեկ երրորդի չափով, մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը` հաստատված Ծրագրերի հիման վրա, Խորհուրդ են ներկայացնում տարեկան հայտ (Ձև N 1):

15. Խորհուրդը, ամփոփելով բոլոր հայտերը, մինչև օգոստոսի 1-ը հաստատում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան պլանը (Ձև N 2):

16. Խորհուրդը` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասաբաշխման նպատակով, մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններին է ուղարկում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաստատված տարեկան պլանի տվյալ ուսումնական հաստատության հատվածը:

17. ՈՒսումնական հաստատությունը մեկամսյա ժամկետում Խորհուրդ է ներկայացնում տարեկան պլանի հիման վրա կազմված դասատախտակ:

i

18. Խորհուրդը համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին է ուղարկում իրենց հայտի և ուսումնական հաստատությունների դասատախտակի հիման վրա կազմված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման պլան-գրաֆիկը (Ձև N 3):

(18-րդ կետը փոփ. 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

19. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարները, վերապատրաստման դասընթացներին իրենց աշխատակազմերի քաղաքացիական ծառայողների մասնակցությունը պլան-գրաֆիկին համապատասխան ապահովելու նպատակով, մինչև դեկտեմբերի 1-ը պլանում նշված ուսումնական հաստատությանը ներկայացնում են հայտ (Ձև N 4):

i

20. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները մեկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատություն են ներկայացնում հայտ` կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:

(20-րդ կետը փոփ. 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

i

21. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ մասի «բ» կետով նախատեսված որոշման կայացման, քաղաքացիական ծառայողի կողմից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության այլ խմբի նոր պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մեկ տարուց ավելի ժամկետով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքերում, դիմում են Խորհուրդ` հաստատված Ծրագրերին համապատասխան քաղաքացիական ծառայողների (քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց) վերապատրաստման անհրաժեշտության հիմնավորմամբ:

(21-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 433-Ն, 02.02.07 թիվ 74-Ն որոշումներ)

22. Քաղաքացիական ծառայողը` աշխատակազմի ղեկավարի հայտով, եռօրյա ժամկետում անձամբ ներկայանում է Խորհուրդ:

23. Խորհուրդը, եռօրյա ժամկետում, վերապատրաստում անցնելու համար քաղաքացիական ծառայողին տալիս է ուղեգիր (Ձև N 5):

24. Քաղաքացիական ծառայողը` Խորհրդի ուղեգրով, այնտեղ նշված ժամկետներում ներկայանում է ուսումնական հաստատություն:

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 31.05.04 թիվ 433-Ն որոշում)

i

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 31.05.04 թիվ 433-Ն որոշում)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 31.05.04 թիվ 433-Ն որոշում)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 31.05.04 թիվ 433-Ն որոշում)

29. Համապատասխան ուսումնական հաստատությունը հաստատված Ծրագրերով անցկացնում է վերապատրաստում` վարելով վերապատրաստվող խմբերի մատյաններ:

30. ՈՒսումնական հաստատությունը Խորհրդի ուղեգրով ներկայացած քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում է ընդհանուր հիմունքներով` նրանց ընդգրկելով վերապատրաստման դասընթացների նշված խմբերի մեջ:

31. Վերապատրաստման արդյունքում ունկնդիրը կարող է ստանալ դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

32. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում, առանց ստուգման, վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական:

i

33. Վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն), ունկնդրին` Խորհրդի ուղեգրով, հնարավորություն է տրվում մասնակցելու նույն ծրագրի հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

(33-րդ կետը փոփ. 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

i

33.1. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտադիր վերապատրաստմանը սահմանված կարգով և ժամկետներում անհարգելի պատճառով չմասնակցած քաղաքացիական ծառայողը պարտադիր վերապատրաստման ենթակա է իր միջոցների հաշվին` Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա` Խորհրդի կողմից տրված ուղեգրով:

Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան ուսումնական հաստատության հաշվեհամարին գումարը փոխանցում է տվյալ տարվա պետական բյուջեով քաղաքացիական ծառայողի վերապատրաստման համար նախատեսված գումարի չափով:

(33.1-րդ կետը լրաց. 02.02.05 թիվ 74-Ն որոշում)

34. Բացասական գնահատական ստացած ունկնդրին ուսումնական հաստատության կողմից տրվում է տեղեկանք` Ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:

i

35. Վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստացած ունկնդրին տրվում է վկայական (Ձև N 9 (հավելված):

(35-րդ կետը փոփ. 13.03.06 թիվ 196-Ն որոշում)

36. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

i

36.1. Համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումների կողմից վարվում են վերապատրաստման հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են վերապատրաստված քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի համարը:

(36.1-րդ կետը լրաց. 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

37. ՈՒսումնական հաստատությունը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Խորհուրդ է ներկայացնում տեղեկանք վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ (Ձև N 6):

38. Խորհրդի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, ամփոփ տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ (Ձև N 7), որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մշակած և Խորհրդի հաստատած Ծրագրերին համապատասխան:

40. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը:

41. Խորհուրդը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերն ու մեկշաբաթյա ժամկետում ուղարկում համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ուսումնական հաստատություններին:

42. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը Խորհուրդ են ներկայացնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման հայտերը (Ձև N 8):

43. (43-րդ կետն ուժը կորցրել է 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

i

44. Խորհուրդը մինչև նոյեմբերի 15-ը տեղյակ է պահում համապատասխան մարմնին (պլան-գրաֆիկ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ժամկետների և տեղի մասին:

45. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը պլան-գրաֆիկում նշված ուսումնական հաստատություն է ներկայացնում հայտ, կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:

46. ՈՒսումնական հաստատությունը կազմակերպում է քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը և ունկնդրին տալիս է տեղեկանք քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին, որի պատճենը կցվում է նրա անձնական գործին:

i

46.1. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնման ընթացակարգով ընտրված ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվելուց հետո Խորհուրդ են ներկայացնում հաջորդ տարի վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտերը:

(46.1-րդ կետը լրաց. 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

47. (47-րդ կետն ուժը կորցրել է 13.10.03 թիվ 496-Ն որոշում)

 

i

Ձև N 1

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏ

 

--------------------------------------

                      համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

.____________________________________________________________.

|N |Պաշտոնների |Քաղաքացիական|Վերապատրաստում|Վերապատրաստման   |

|  |խմբերը     |ծառայողների |անցնող        |ծրագրերը         |

|  |           |ընդհանուր   |քաղաքացիական  |_________________|

|  |           |թիվը        |ծառայողների   |Ա |Բ |Գ |Դ |Ե |Զ |

|  |           |            |ընդհանուր     |  |  |  |  |  |  |

|  |           |            |թիվը          |  |  |  |  |  |  |

|__|___________|____________|______________|__|__|__|__|__|__|

|__|___________|____________|______________|__|__|__|__|__|__|

|__|___________|____________|______________|__|__|__|__|__|__|

|__|___________|____________|______________|__|__|__|__|__|__|

|  |Ընդամենը   |            |              |  |  |  |  |  |  |

.____________________________________________________________.

 

Աշխատակազմի ղեկավար _______________________________________

 

Ձև N 2

ՏԱՐԵԿԱՆ ՊԼԱՆ

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

.____________________________________________________________________.

|N|Համապատասխան|Ընդամենը|Քաղաքացիական ծառայողներն|Վերապատրաստող      |

| |մարմին      |        |ըստ պաշտոնների          |ուսումնական        |

| |            |        |________________________|հաստատությունները  |

| |            |        |Բարձրա-|Գլխա-|Առա- |Կրտ-|                   |

| |            |        |գույն  |վոր  |ջատար|սեր |                   |

|_|____________|________|_______|_____|_____|____|___________________|

|1|      2     |    3   |  4    | 5   |  6  | 7  | 8  | 9  | 10 | 11 |

|_|____________|________|_______|_____|_____|____|____|____|____|____|

|_|____________|________|_______|_____|_____|____|____|____|____|____|

|_|____________|________|_______|_____|_____|____|____|____|____|____|

|_|____________|________|_______|_____|_____|____|____|____|____|____|

|_|____________|________|_______|_____|_____|____|____|____|____|____|

| |Ռեզերվ      |        |       |     |     |    |    |    |    |    |

|_|____________|________|_______|_____|_____|____|____|____|____|____|

| |Ընդամենը    |        |       |     |     |    |    |    |    |    |

.____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՊԼԱՆ - ԳՐԱՖԻԿ

 

--------------------------------------

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ________________________________

 

Ձև N 4

 

ՀԱՅՏ

 

--------------------------------ներկայացվող

ուսումնական հաստատության անվանումը

 

----------------------------------համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

___________________________________-ից խմբի պատասխանատու անձ է

համապատասխան մարմնի անվանումը

 

նշանակված _______________________________________________________

անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ

 

Աշխատակազմի ղեկավար _______________________________________

անուն, ազգանուն

 

Ձև N 5

 

ՈՒՂԵԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տրվում է _____________________________________________________ -ին

անուն, ազգանուն, հայրանուն

 

_____________________________________ _________________________

համապատասխան մարմնի անվանումը զբաղեցրած պաշտոնը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ________________________

վերապատրաստման

 

_______________________________________________________դասընթացներին

դասընթացի անվանումը

 

__________________________________________________________________ -ում

ուսումնական հաստատության անվանումը

 

_________________________________ մասնակցելու համար:

դասընթացի ժամկետը (սկիզբ-ավարտ)

 

Կ.Տ. Ստորագրություն

 

Ձև N 8

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏ

 

--------------------------------------համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման

 

Աշխատակազմի ղեկավար _______________________________________

 

Ձև N 9

i

.__________________________________________________________.

|                                                          |

|                         ՎԿԱՅԱԿԱՆ N___                    |

|                                                          |

|             ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ         |

|                                                          |

|  Տրվում է _____________________________________________  |

|  ______________________________________________________  |

|  ______________________________________________________  |

|           (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)       |

|  ______________________________________________________  |

|  առ այն, որ նա վերապատրաստվել է _______________________  |

|  ______________________________________________________  |

|  ______________________________________________________  |

|  ______________________________________________________  |

|  ______________________________________________________  |

|  ______________________________________________________  |

|           (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը,       |

|                    վերապատրաստման ժամկետը)               |

|                                                          |

|                             ___________________________  |

|                                   (վերապատրաստողը)       |

|                                                          |

.__________________________________________________________.

 

(9-րդ ձևը լրաց. 13.03.06 թիվ 196-Ն որոշում)

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
20.06.2002
N 21-Ն
Որոշում