041.0213.020318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2018 թվականի N 213-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2018 թվականի մարտի 12-13-ը պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Բեյրութի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արթուր Մելիքյանինը (վերջինիս համար նաև Երևան-Բեյրութ ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սուրեն Կարայանինը, Հրանուշ Հակոբյանինը, Դավիթ Լոքյանինը, Իգնատի Առաքելյանը, Հայկ Արզումանի Հարությունյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արմեն Պապիկյանինը և Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) Աննի Մանուկի և զանգվածային լրատվական միջոցների Ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Արմեն Ավակ Ավակյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Ալեքսանդր Խաչատուրյանինը` «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի մարտի 12-ին` Երևան-Բեյրութ, իսկ 2018 թվականի մարտի 13-ին` Բեյրութ-Երևան երթուղով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լիբանանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
(որոշումը փոփ. 05.03.18 թիվ 215-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. մարտի 2-ի
N 213-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-13-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Պապիկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Սարգսյան - Հատուկ հանձնարարություններով դեսպան
Ս. Մկրտչյան - Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Հ. Ա. Հարությունյան- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Ավակ Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ) (06.03.2018 թ. - 13.03.2018 թ.)
Ա. Խաչատուրյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»
հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Քարտաշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Արարատյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
տեղակալ (06.03.2018 թ. - 13.03.2018 թ.)
Լ. Մինասյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության արարողակարգի բաժնի պետ
Վ. Ասլանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Շահինյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»
ՊՈԱԿ-ի օպերատոր
Տ. Մեհրաբյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»
ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
Ա. Նաջարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ա. Ալեքսանյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
Ա. Մելիքյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
(06.03.2018 թ. - 13.03.2018 թ.)
Ա. Մանուկ - թարգմանիչ (համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող
(համաձայնությամբ)
Ս. Վանցյան - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Հ. Բաղդասարյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող
(համաձայնությամբ)
Է. Դավթյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Ն. Մուրադյան - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
(համաձայնությամբ)
Ա. Գալստյան - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)