ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 հունվարի 2020 թվականի N 07-Ա
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ /ՀԱՎԱՍՏԱԳՐԻ/ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի թիվ 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննության կազմակերպման և անցկացման» մասին կարգի 9-րդ և 10-րդ կետերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով.
1) Նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը` հավակնորդների փաստաթղթերն ընդունել 2020 թ. հունվարի 10-ից հունվարի 31-ը ներառյալ, ժամը 09:00-ից 12:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունում:
2) 2020 թ. փետրվարի 5-ին նախարարի հաստատմանը ներկայացնել հավաստագրման ժամանակացույցը:
2. Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին հայտարարության տեքստը տեղադրել նախարարության կայքում և սահմանված կարգով ապահովել զանգվածային լրատվական միջոցներով հրապարակումը:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանին:
ՆԱԽԱՐԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ