ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
19 հունիսի 2020 թվականի N 15-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
       i 
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանի`
       i 
1) նախաբանում «ՀՀ օրենքի 19.4. հոդվածի 6-րդ մասը» բառերը փոխարինել «օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերով.
2) հավելված 1-ի`
       i 
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ՇՄԶ միջոցառում:».
բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետի ժա) պարբերությունում «պատրաստելիս» բառից հետո լրացնել «(պահանջի դեպքում)» բառերը.
գ. 5-րդ կետի 5-րդ ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «(հեղինակային դասընթացների դեպքում)» բառերը.
դ. 6-րդ կետից հետո լրացնել նոր` 6.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
       i 
«6.1. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով կամ կից թարգմանությամբ, որի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:».
       i 
ե. 10-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Կրկնակի հայտերի մուտքագրման դեպքում դիտարկման ենթակա է դրանցից վերջինը:».
       i 
զ. 19-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ. «Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ԷՈՒՆ:».
3) հավելված 2-ի`
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
       i 
«4. Միջոցառման և հեռավար կամ առցանց դասընթացների շրջանակներում դասավանդողը կրեդիտ է ստանում ըստ իր կողմից դասավանդվող ուսուցողական նյութի ծավալի (ուսուցողական նյութը պետք է կազմի ոչ պակաս, քան կրթական ակտիվության 60 րոպե):».
       i 
բ. 8-րդ կետի առաջին նախադասության մեջ «սկզբունքով» բառից հետո լրացնել «(Առողջապահության նախարարին ուղղված հայտի (Ձև 7) և կրեդիտների շնորհումը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում):» բառերը.
գ. 10-րդ կետից հետո լրացնել նոր` 10.1. կետ` հետևյալ բովանդակությամբ.
       i 
«10.1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ: Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:».
       i 
դ. 11-րդ կետում «հեղինակները» բառից հետո լրացնել «, իսկ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներում/ամսագրերում հրատարակված գիտական հոդվածների կրեդիտավորման դեպքում մեկ հայտով կարող է դիտարկվել մեկից ավելի հոդված:» բառերը.
       i 
ե. Ձև 1-ում «Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը» պարբերության 7-րդ կետում «պատրաստելիս» բառից հետո լրացնել «(պահանջի դեպքում)» բառերը.
       i 
զ. Ձև 3-ի աղյուսակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և աղյուսակը լրացնել նոր` 10-րդ և 11-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
 
«._____________________________________________________________________.
|10. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն _________________________ |
|_____________________________________________________________________|
|11. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և  ում կողմից է   |
|տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի      |
|համարը, տրամադրման և  վավերականության ժամկետները)                    |
._____________________________________________________________________.
 
       i 
է. Ձև 4-ի աղյուսակը լրացնել նոր` 10-րդ և 11-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
 
._____________________________________________________________________.
|10. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն _________________________ |
|_____________________________________________________________________|
|11. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և  ում կողմից է   |
|տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի      |
|համարը, տրամադրման և  վավերականության ժամկետները)                    |
._____________________________________________________________________.
«.
4) հավելված 2-ում լրացնել նոր Ձև 7` համաձայն հավելվածի:
       i 
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Ա. Թորոսյան
 
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2020 թ. հունիսի 19-ի
N 15-Ն հրամանի
 
Ձև 7
 
ՀՀ առողջապահության նախարար
__________________________
                                                       անուն, ազգանուն
 
ՀԱՅՏ
ԱՐՏԵՐԿՐԻ ԿՐԵԴԻՏԱՎԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ ՇՄԶ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
 
._____________________________________________________________________.
|1. Դիմողի անուն, ազգանուն, հայրանուն`______                          |
|_____________________________________________________________________|
|2. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն                            |
|_____________________________________________________________________|
|3. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և  ում կողմից է    |
|տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի      |
|համարը, տրամադրման և  վավերականության ժամկետները)                    |
|_____________________________________________________________________|
|4. Դիմողի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)`__________  |
|_____________________________________________________________________|
|5. ՇՄԶ միջոցառման բնույթը` ________                                  |
|_____________________________________________________________________|
|6. ՇՄԶ միջոցառման անվանումը` _________                               |
|_____________________________________________________________________|
|7. ՇՄԶ միջոցառման անցկացման վայրը և  ժամկետները                      |
|(սկիզբը և  ավարտը)`__________                                        |
|_____________________________________________________________________|
|8. ՇՄԶ միջոցառմանը շնորհված կրեդիտների քանակը` __________            |
._____________________________________________________________________.
 
Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը`
1. Դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ`
կրեդիտների թվաքանակի և տեսակի նշումով (վկայական/դիպլոմ կամ այլ),
 
Դիմող` ______________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
 
_______ _____________20_____թ.