Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 մարտի 2021 թվականի N 15-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվողների վերապատրաստման կարգը` համաձայն Հավելվածի:

2. ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին` ապահովել վերապատրաստումների կազմակերպումը և իրականացումը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի մարտի 22-ի

թիվ 15-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առողջապահության համակարգից (այսուհետ` Համակարգ) օգտվողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն վերապատրաստվողներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություններ) տնօրենները, բուժգծով փոխտնօրենները և բաժանմունքի վարիչները.

2) Կազմակերպությունների այն ավագ բուժաշխատողները, որոնք վարում և շրջանառում են բժշկական փաստաթղթեր, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում:

3. Դասընթացների կազմակերպման մասին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն (այսուհետ` ԱԱԻ) պաշտոնական փաստաթղթաշրջանառության մալբրի համակարգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է Երևանի քաղաքապետարանին, ՀՀ մարզպետարաններին և Կազմակերպություններին` մեկնարկից մեկ ամիս առաջ:

4. Դասընթացների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է տեղադրվում ԱԱԻ-ի պաշտոնական կայքում` մեկնարկից 15 օր առաջ:

5. Դասընթացների կազմակերպման մասին ծանուցումը ստանալուց հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը, ՀՀ մարզպետարանները և Կազմակերպությունները, յուրաքանչյուրն իր մասով, ձևավորում և էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է դասընթացի մասնակցության հայտ` նշելով Դասընթացին մասնակցող անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարը, մասնագիտացումը, Կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է վերապատրաստվողը և տվյալ Կազմակերպությունում նրա զբաղեցրած պաշտոնը:

6. Վերապատրաստման դասընթացները (այսուհետ` Դասընթացներ) լինում են`

1) հիմնական, որոնք կազմակերպվում են Համակարգին չտիրապետող օգտվողների համար,

2) շարունակական դասընթացներ, որոնք կազմակերպվում են Համակարգի յուրաքանչյուր նոր հավելվածի ներդրման դեպքում` հիմնական Դասընթացն անցած օգտվողների համար:

7. Յուրաքանչյուր նոր աշխատակցի համար, ով չի մասնակցել սույն կարգով սահմանված հիմնական դասընթացին, Կազմակերպությունների կողմից, հերթական հիմնական դասընթացներում ներգրավելու նպատակով ներկայացվում է դասընթացի մասնակցության նոր հայտ` սույն Հավելվածով սահմանված կարգով:

8. Դասընթացներն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության օպերատորի կողմից (այսուհետ` Օպերատոր) տրամադրված տեսաուղեցույցների և Օպերատորի կողմից տրամադրված` Համակարգի դասընթացի համար նախատեսված ծրագրի միջոցով:

9. Վերապատրաստվողների մասնակցության մասին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից գրավոր տեղեկացվում է համապատասխան Կազմակերպություններին և մասնակիցներին տրվում է վկայագիր:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 մարտի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.03.2021
N 15-Ն
Հրաման