Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 ապրիլի 2021 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մարտի 18-ի «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանով հաստատված հավելվածի`

i

1) ողջ տեքստում «տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «համայնքի ղեկավար» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

i

2) 2-րդ կետում «մարզպետը և Երևանի քաղաքապետը» բառերը փոխարինել «մարզպետարանը և Երևանի քաղաքապետարանը» բառերով:

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Մարզային ենթակայության հաստատությունների.

1) առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից մեկին գրավոր ձևով մարզպետին է ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարը,

2) միացյալ խորհուրդներում` 2 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջադրում է 4 անդամ, որից երկուսին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները, իսկ 3 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջարկում է 5 անդամ, որից երեքին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Վ. Դումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.04.2021
N 29-Ն
Հրաման