Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ` Օրենք) 49-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «և տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի սահմանած կարգով բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները` արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), հրշեջ ծառայության 101, Հայաստանի Հանրապետության ոստիկանության 102 և շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում: Կարգավորողը սահմանում է սույն մասով նախատեսված կարգը, այդ թվում` տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:

Տեղորոշման բացահայտման ժամկետն սկսվում է կատարվող կանչերի (հաղորդումների) պահից և տևում է մինչև անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:».

3) 3-րդ մասի «և 2.1-ին» բառերը փոխարինել «, 2.1-ին և 2.2-րդ» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2018 թ. հոկտեմբերի 10
Երևան
ՀՕ-397-Ն

 

 

pin
ՀՀ 03.10.2018
N ՀՕ-397-Ն օրենք