Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` ըստ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար և վճարովի տեղերի, մրցութային հիմունքներով: Տարեկան անվճար տեղերի թիվը` ըստ մասնագիտությունների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 8
Երևան
ՀՕ-175-Ն

 

pin
ՀՀ 25.03.2020
N ՀՕ-175-Ն օրենք