ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 11-րդ հոդվածը «քաղաքապետը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով:
«Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2020 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-178-Ն
|
|