01.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ավտոտրասպորտային միջոցների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը.»:
i
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանքի շուկաները,» բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանքի շուկաները,» բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,»:
i
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Բացի սույն հոդվածով սահմանված պահանջներից, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ պահանջները:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով կատարվող լրացմամբ նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-65-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: