01.12.2021-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տուժանքները» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցները» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 5.1-ին գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 5.1
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 47.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 47.1. |
Կարգավորող հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը |
1. Կարգավորող հանձնաժողովը լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի, Կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրավասու է կիրառելու սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում` հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ` հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները: Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցներն են`
1) նախազգուշացում.
2) տուգանք.
3) լիցենզիայի գործողության կասեցում.
4) լիցենզիայի գործողության դադարեցում:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) խոցելի սպառողներ լինելու հանգամանքով պայմանավորված սակագների տարբերակումը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-367-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2021 թվական: