22.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում`
1) «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ |
14.00» |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
14.00» |
2) «Ինքնավար մարմնի անդամ |
12.00» |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
12.00 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար |
12.00». |
3) «Հաշվեքննիչ պալատի անդամ |
10.00» |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ |
10.00». |
4) «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար |
8.00» |
պարբերությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-313-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: