Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑ ...

 

23.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

 1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքներն օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) մշակել Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ծրագիրը և ժամանակացույցը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված համապատասխան իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-508-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 07.12.2022
N ՀՕ-508-Ն օրենք