14.08.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում «հաղորդակցությունն ապահովող կապի» բառերը փոխարինել «եղանակով կնքվող պայմանագրի» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 4.1-ին գլխի վերնագրում «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՊԻ» բառերը փոխարինել «ԵՂԱՆԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածում`
1) վերնագրի և 1-ին մասի «հաղորդակցությունն ապահովող կապի» բառերը փոխարինել «եղանակով կնքվող պայմանագրի» բառերով.
2) 3-րդ մասում`
ա. «Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առևտրային հարթակը» բառերով,
բ. «պահպանելու» բառից հետո լրացնել «և անփոփոխ կերպով վերարտադրելու» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-185-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2023 թվական: