14.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:»:
| Հոդված 2. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է հինգ տարի և ավելի ժամանակահատված, ենթակա են նորից լիցենզավորման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հետևյալ ժամկետներում.
1) Երևան քաղաքում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,
2) Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` մեկ տարվա ընթացքում,
3) Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 18 ամսվա ընթացքում,
4) մարզերում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,
5) մարզերում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երկու տարվա ընթացքում,
6) մարզերում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք 42 ամսվա ընթացքում դիմում են ներկայացնում լիազոր մարմին:
Այն լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցել է հինգ տարուց պակաս ժամանակահատված, հինգ տարին լրանալու դեպքում ենթակա են նորից լիցենզավորման ընդհանուր հիմունքներով:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում և ժամկետներում համապատասխան լիցենզավորված անձինք նորից լիցենզավորման համար չեն դիմում, ապա լիազոր մարմինը դադարեցնում է այդ լիցենզիաների գործողությունը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-192-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2023 թվական: