08.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 12.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.1. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների, հրագործական արտադրատեսակի (բացառությամբ կենցաղային նշանակության I և II դասերի արտադրատեսակների) վաճառքը թույլատրվում է բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ մասով.
«12.2. Արգելվում է կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի վաճառքը 16 տարին չլրացած անձանց:»:
i
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «9-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերից հետո լրացնել «, 12.1-ին մասի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-259-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2023 թվական: