Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽ ...

 

01.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1) փոստային կապի գործունեության իրականացման համար`

ա. օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին հասանելիություն չտրամադրելու կամ

բ. տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանմամբ փոստային և (կամ) սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմնի և փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձևաչափով մաքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ

գ. սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքելու և առանց նշված փաստաթղթերի և տեղեկությունների հավաքման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետով նախատեսված դեպքերը հավաստում է մաքսային մարմինը` փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով:».

3) 2-րդ մասի «և 11-րդ» բառերը փոխարինել «, 11-րդ և 11.1-ին» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հոկտեմբերի 23
Երևան
ՀՕ-303-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 03.10.2023
N ՀՕ-303-Ն օրենք