18.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում`
1) «հերձումների և (կամ) հետազոտությունների» բառերը փոխարինել «դիահերձումների և (կամ) ձևաբանական հետազոտությունների» բառերով, իսկ «հերձում և (կամ) հետազոտություն» բառերը` «դիահերձում և (կամ) ձևաբանական հետազոտություն» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42» բառերը հանել.
3) «24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվող պայմանների» բառերը փոխարինել «41-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված պայմանների կամ կարգերի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-332-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական: