08.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը «կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.
«հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ` ջրախնայող համակարգ, որը կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում` հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի չափով ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն.»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների նվազեցում նախատեսվելու դեպքում` ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալները տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի միջոցով ստացված ջրառի փաստացի ծավալներին համապատասխանեցնելու նպատակով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-377-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 դեկտեմբերի 2023 թվական: