01.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ,» բառով:
i
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`
i
1) վերնագիրը, 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.
2) 2-րդ մասը «հավելված 7-ով,» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7.1-ով,» բառերով.
3) 5.1-ին մասի առաջին նախադասությունը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 7-9-րդ մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:
i
Հոդված 8. Օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածների վերնագրերը և 1-ին մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:
i
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագիրը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:
i
Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը`
1) «Քրեակատարողական ծառայության պետ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պրոբացիայի ծառայության պետ |
10.00». |
2) «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ |
7.50»: |
i
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հավելվածով.
«Հավելված 7.1
«Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող
անձանց վարձատրության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Աշխատավարձի մակարդակները |
Հիմնական աշխատավարձի բնականոն աճը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Պրոբացիայի կրտսեր ծառայող |
Պրոբացիայի առաջատար ծառայող |
Պրոբացիայի գլխավոր ծառայող |
Ստորաբաժանման ղեկավարի տեղակալ |
Տարածքային ստորաբաժանման ղեկավար |
Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար |
11 |
Աճ չկա |
3.25 |
3.62 |
5.19 |
5.49 |
5.77 |
6.19 |
10 |
Երեք տարին մեկ |
3.17 |
3.53 |
5.05 |
5.33 |
5.63 |
6.02 |
9 |
3.09 |
3.44 |
4.91 |
5.19 |
5.49 |
5.86 |
8 |
3.01 |
3.35 |
4.78 |
5.05 |
5.33 |
5.70 |
7 |
Երկու տարին մեկ |
2.93 |
3.26 |
4.65 |
4.91 |
5.19 |
5.55 |
6 |
2.86 |
3.18 |
4.53 |
4.78 |
5.05 |
5.40 |
5 |
2.78 |
3.09 |
4.41 |
4.65 |
4.91 |
5.25 |
4 |
Յուրաքանչյուր տարի |
2.70 |
3.00 |
4.29 |
4.53 |
4.78 |
5.11 |
3 |
2.62 |
2.91 |
4.16 |
4.41 |
4.65 |
4.97 |
2 |
2.55 |
2.83 |
4.04 |
4.29 |
4.53 |
4.84 |
1 |
2.48 |
2.75 |
3.92 |
4.16 |
4.41 |
4.75»: |
Հոդված 12. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-425-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2023 թվական: