041.0559.270902
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 սեպտեմբերի 2002 թվականի N 559-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
i
     «11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության       538     3      1
          նախարարության աշխատակազմ`
          
          այդ թվում`
          կառուցվածքային ստորաբաժանումներ                190     3      1
 
առանձնացված ստորաբաժանումներ`
 
            Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային     26     2      -
            և ռադիացիոն անվտանգության տեսչություն
 
            Հայաստանի Հանրապետության բնապահպանական       192     3      -
            տեսչություն
 
            Հայաստանի Հանրապետության                      36     3      -
            հիդրոօդերևութաբանության և շրջակա 
            միջավայրի մոնիտորինգի գործակալություն
 
            Հայաստանի Հանրապետության երկրաբանական         15     1      -
            գործակալություն
 
            Հայաստանի Հանրապետության օգտակար              11     1      -
            հանածոների պաշարների գործակալություն
 
            Հայաստանի Հանրապետության ջրային               41     2      -
            ռեսուրսների կառավարման գործակալություն
 
            Կենսառեսուրսների կառավարման գործակալություն   27     2      -».
 
i
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 11.1-ին, 12-րդ, 47-րդ և 53-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ