03.04.2024 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
17 մարտի 2021 թվականի N 12-Ն
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Սահմանել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար շահառուները պետք է ապահովված լինեն 12 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և windows 11 օպերացիոն համակարգի աշխատանքի հնարավորություն ապահովող տեխնիկական հատկանիշներ ունեցող համակարգիչներով:
(1-ին կետը փոփ. 26.03.2024 թիվ 97-Ն հրաման)
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Ա. Ավանեսյան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2021 թվական: