17.05.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 47.9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 47.9. |
Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը |
1. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 47.24-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.33-րդ և 47.34-րդ հոդվածներով.
«Հոդված 47.33. |
Առանց անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելը |
1. Ավագ բուժաշխատողի կողմից առանց անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի կողմից առանց անցումային անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.34. |
Անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը |
1. Անհատական լիցենզիա չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Անցումային անհատական լիցենզիա չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «47.32-րդ» բառերից հետո լրացնել «, 47.33-րդ և 47.34-րդ» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ`
1) 47.33-րդ հոդվածի 1-ին մասի, 47.34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.
2) 47.33-րդ հոդվածի 2-րդ մասի, 47.34-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-167-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական: