24.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 6-րդ մասը «վկայական» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք` տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք` տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-257-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 հունիսի 2024 թվական: