12.07.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 դեկտեմբերի 2020 թվականի N 47-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել.
1) Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2020 թվականի դեկտեմբերի 21-ի
N 47-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12002. Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև` հաստատություն) մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև` փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների.
1) այն ուսուցիչներին (նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներին (զինղեկներին), իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո` նաև ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից (համայնքից) տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության ուսուցիչ 0.5 և ավելի հաստիքային դրույքով,
2) դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:
(2-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն, 09.07.2024 թիվ 53-Ն հրամաններ)
2.1. Այն հաստատությունները, որոնք աշակերտների և (կամ) մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:
(2.1-ին կետը լրաց. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա:
4. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).
1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում` յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,
4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում` տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում` 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար` հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև:
(4-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
4.1. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է ուսուցիչների և աշակերտների համար նախընտրելի տարբերակը:
(4.1-ին կետը լրաց. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
5. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը`
1) 1-ին և 2-րդ դասարանների աշակերտների դեպքում` տարեկան 160-ը,
2) հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում` տարեկան 170-ը,
3) վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում` տարեկան 204-ը:
6. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն` Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը` տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն` նույն ձևաչափով:
(6-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
7. Մարզպետարանները սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված տեղեկատվությունը 5-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն):
(7-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
8. Նախարարության հանրակրթության վարչությունը Նախարարության ենթակայության հաստատություններից 6-րդ կետում նշված, ինչպես նաև մարզպետարաններից 7-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունները և Նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով մակագրվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը:
9. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակները և առարկություն չունենալու դեպքում.
1) նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում նախարարության ենթակայության հաստատությունների հետ կնքվող պայմանագրերը,
2) առաջարկություն է ներկայացնում մարզպետարաններին իրենց ենթակայության հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և ամենամսյա ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ:
10. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը Նախարարության ենթակայության հաստատություններից ստացված և սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, և հաստատությունը պետք է եռօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:
(10-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
10.1. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը մարզպետարաններից ստացված և սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում ներկայացնում է իր առարկությունները մարզպետարաններին, և մարզպետարանը պետք է հինգօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:
(10.1-ին կետը լրաց. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
11. Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր եռամսյակ իրենց կառավարման լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին` Ձև 2-ին համապատասխան:
(11-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
12. Նախարարության հանրակրթության վարչության կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվետվությունների վերաբերյալ տրված դրական եզրակացության հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը, առարկություն չունենալու դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է եռամսյա կտրվածքով ֆինանսավորում, իսկ առարկություններ ունենալու դեպքում` հաշվետվությունը վերադարձնում է լրամշակման կամ անհրաժեշտության դեպքում պահանջում է համապատասխան պարզաբանումներ: Հաստատությունը եռօրյա ժամկետում պետք է Նախարարություն ներկայացնի լրամշակված հաշվետվությունը կամ անհրաժեշտ պարզաբանումները:
(12-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
13. Մարզպետարանները, սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո յուրաքանչյուր եռամսյակ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների արդյունքների մասին ստացված տեղեկատվության հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են եռամսյա կտրվածքով ֆինանսավորում:
(13-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
14. Տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ հանդիսացող մարմնի որոշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում` հաստատության կառավարման մարմնի որոշմամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարների շրջանակներում (բացառությամբ սույն կարգի 14.1. կետով սահմանված դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ` պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն առնվազն սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուները:
(14-րդ կետը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
14.1. Դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 14-րդ կետի կիրառման շրջանակներում ձեռքբերվող ուղեփոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ դպրոցի շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա` համաձայնեցնելով նախարարության հետ:
(14.1-ին կետը լրաց. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
ՁԵՎ 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Աշակերտի |Դասա-|Փաստացի|Հեռավո- |Կարգի 4-րդ|Ուսում-|Փոխհա- |Այլ |
| |անունը, |րանը |բնակու-|րությունը|և 5-րդ |նական |տուցման |նշում-|
| |ազգանունը | |թյան |հաստատու-|կետերով |պլանով |ենթակա |ներ |
| | | |վայրը |թյունից |հաշվարկված|հաս- |գումարը`| |
| | | | |/կմ/ |գումարը |տատված |հազ. | |
| | | | | |(հաշվարկ- |օրերի |դրամ | |
| | | | | |ված երկու |թիվը | | |
| | | | | |ուղղու- | | | |
| | | | | |թյամբ` | | | |
| | | | | |յուրաքան- | | | |
| | | | | |չյուր | | | |
| | | | | |ներկա | | | |
| | | | | |ստացած | | | |
| | | | | |օրվա | | | |
| | | | | |համար) | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|1 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|2 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|3 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|4 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|5 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|...| | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|N | | | | | | | | |
|_________________________________________________________|_______________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մանկավարժի|Դ |Տվյալ |Փաստացի|Հեռավո- |Կարգի 4-րդ|Դասա-|Փոխհա- |Ա |
| |անունը, |ր |հաստա- |բնակու-|րությունը|և 5-րդ |վանդ-|տուց- |յ |
| |ազգանունը |ու|տությու-|թյան |հաստատու-|կետերով |ման |ման |լ |
| | |յ |նում |վայրը |թյունից |հաշվարկված|օրերի|ենթակա | |
| | |ք |տվյալ | |/կմ/ |գումարը |թիվը |գումարը`|ն |
| | |ը |առարկայի| | |(հաշ- | |հազ. |շ |
| | | |միակ | | |վարկված | |դրամ |ու|
| | | |ուսուցիչ| | |երկու | | |մ |
| | | |լինելու | | |ուղղու- | | |ն |
| | | |վերա- | | |թյամբ` | | |ե |
| | | |բերյալ | | |յուրաքան- | | |ր |
| | | |տեղեկատ-| | |չյուր | | | |
| | | |վություն| | |ներկա | | | |
| | | |(նշել | | |ստացած | | | |
| | | |«այո» | | |օրվա | | | |
| | | |կամ | | |համար) | | | |
| | | |«ոչ», | | | | | | |
| | | |«այո»-ի | | | | | | |
| | | |դեպքում | | | | | | |
| | | |նշեք | | | | | | |
| | | |նաև | | | | | | |
| | | |դասա- | | | | | | |
| | | |վանդվող | | | | | | |
| | | |առարկան)| | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|1 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|2 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|3 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|4 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|5 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|...| | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|N | | | | | | | | | |
|___|_________________________________________________________|___________|
| | ԸՆԴԱՄԵՆԸ | |
._________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
_____________ 20 ________ թ.
Կ.Տ.
(1-ին ձևը փոփ. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
ՁԵՎ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Աշակերտի |Դասա-|Փաստացի|Հեռավո- |Կարգի 4-րդ|Հաշվե- |Փոխհա- |Այլ |
| |անունը, |րանը |բնակու-|րությունը|և 5-րդ |տու |տուցման |նշում-|
| |ազգանունը | |թյան |հաստատու-|կետերով |եռամ- |ենթակա |ներ |
| | | |վայրը |թյունից |հաշվարկված|սյակում|գումարը`| |
| | | | |/կմ/ |գումարը |փաստացի|հազ. | |
| | | | | |(հաշվարկ- |հաճախած|դրամ | |
| | | | | |ված երկու |օրերի | | |
| | | | | |ուղղու- |թիվը | | |
| | | | | |թյամբ` | | | |
| | | | | |յուրաքան- | | | |
| | | | | |չյուր | | | |
| | | | | |ներկա | | | |
| | | | | |ստացած | | | |
| | | | | |օրվա | | | |
| | | | | |համար) | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|1 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|2 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|3 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|4 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|5 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|...| | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|N | | | | | | | | |
|_________________________________________________________|_______________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մանկավարժի|Դրույքը|Փաստացի|Հեռա- |Կարգի 4-րդ |Հաշ- |Փոխհա- |Այլ |
| |անունը, | |բնակու-|վորու- |և 5-րդ |վետու |տուցման |նշում-|
| |ազգանունը | |թյան |թյունը |կետերով |եռամ- |ենթակա |ներ |
| | | |վայրը |հաստա- |հաշվարկված |սյա- |գումարը`| |
| | | | |տու- |գումարը |կում |հազ. | |
| | | | |թյունից|(հաշվարկված|փաս- |դրամ | |
| | | | | /կմ/ |երկու ուղ- |տացի | | |
| | | | | |ղությամբ` |հաճա- | | |
| | | | | |յուրա- |խած | | |
| | | | | |քանչյուր |օրերի | | |
| | | | | |ներկա |թիվը | | |
| | | | | |ստացած օրվա| | | |
| | | | | |համար) | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|1. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|2. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|3. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|4. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|5. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|...| | | | | | | | |
|___|_____________________________________________________________________|
| | ԸՆԴԱՄԵՆԸ |
._________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
____________ 20 _________ թ.
Կ.Տ.
(2-րդ ձևը լրաց. 08.10.2021 թիվ 74-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2020 թվական: