01.10.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30) ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր` առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը իրականացնում է ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք ֆիզիկական անձին, երբ վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայով), կամ առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա) և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. սեպտեմբերի 27 Երևան ՀՕ-330-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 սեպտեմբերի 2024 թվական: